Ստեղծարարության և նորարարության համաշխարհային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեղծարարության և նորարարության համաշխարհային օրվա առաջին տոնակատարության պաստառը։

Ստեղծարարության և նորարարության համաշխարհային օր (անգլ.՝ World Creativity and Innovation Day), Միացյալ ազգերի կազմակերպության հատուկ հիշարժան օր է, որը նշվում է ապրիլի 21-ին։ Նպատակը՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների առաջխաղացման հետ կապված՝ ստեղծարարության և նորարարության կարևորության վերաբերյալիրազեկությունը բարձրացնելն է։ Օրը ընդունվել է 80 երկրների աջակցությամբ, ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի 71/284 բանաձևով[1]: Ստեղծարարության և նորարարության համաշխարհային օրը առաջին անգամ պաշտոնապես նշվել է 2018 թվականի ապրիլի 21-ին[2][3][4][5]: Օրվա ընտրությունը, լինելով Լեոնարդո դա Վինչիի ծննդյան օրվանից վեց օր հետո և Երկիր մոլորակի միջազգային օրվա նախորդ օրը, բարենպաստ է խրախուսելու ստեղծարար բազմամասնագիտական մտածելակերպը և օգնելու մեզ հասնել մեր իսկ ուզած կայուն ապագային[6]:

Օրվա նպատակը անհատական և խմբային մակարդակներում ստեղծագործական մտածողությունը խրախուսելն է, որը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր ստեղծագործական տնտեսության վերաբերյալ հատուկ զեկույցի «դարձել է ազգերի իրական հարստությունը 21-րդ դարում»[2]:

ՄԱԿ-ի կոչը COVID-19 համավարակի օրերին[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի COVID-19 համավարակի օրերին Միացյալ ազգերի կազմակերպությունը կոչ է արել տարբեր մշակույթների, հասարակությունների ու ազգերի բոլոր ստաղծարար ուժերին օգնել կանգնեցնելու վիրուսի տարածումը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Resolution 71/284 adopted by the General Assembly on 27 April 2017»։ United Nations։ Վերցված է 20 Ապրիլ 2020 
  2. 2,0 2,1 «World Creativity and Innovation Day 21 April»։ Welcome to the United Nations։ ապրիլի 21, 2018։ Վերցված է ապրիլի 22, 2018 
  3. «First ever official World Creativity and Innovation Day supported by United Nations being observed»։ www.merinews.com։ Վերցված է 2018-04-22 
  4. «UN officially marks April 21 as World Creativity and Innovation Day»։ Devdiscourse (անգլերեն)։ Վերցված է 2018-04-22 
  5. «World Creativity and Innovation Day 2018: Unleash the Creativity in You by These Splendid Quotes on Creativity | LatestLY»։ Latestly (en-US)։ ապրիլի 21, 2018։ Վերցված է 2018-04-22 
  6. «ՄԱԿ-ի հիշարժան օրեր»։ un.am։ Վերցված է 20 Ապրիլ 2020 
  7. «United Nations Global Call Out to Creatives - help stop the spread of COVID-19»։ talenthouse.com/։ Վերցված է 20 Ապրիլ 2020