Ստեղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստեղի , հայկական մոնոդիայում ձայնեղանակ, որն առանձնանում է իր բազմաճյուղ լադային հիմքով։ Հայ հոգևոր երաժշտության ութձայնի համակարգում ստեղի-ները անվանապես այդ համակարգից «դուրս գտնվող», «լրացուցիչ» ձայնեղանակներ են՝ խարսխված Չորրորդ կողմ (Դկ) և Երկրորդ կողմ (Բկ) հիմնական ձայնեղանակներին [ըստ Ս․ Սալխասյանցի՝ դրանց «ճյուղավորումներն» են, այդ պատճառով Էլ ստեղի (ճյուղ) են կոչվում]։ Սակայն, ըստ Էության, դրանք ևս ինքնուրույն ձայնեղանակներ են և որպես այդպիսին տեսականորեն յուրացվել են դարձյալ վաղ միջնադարում, բուն ութձայնի համակարգի հետ միաժամանակ ու համատեղ։ «Ս․» նշում պարունակող խազագրության պահպանված հնագույն օրինակը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի JVC 1378 պատառիկն է (ընդգրկում Է Հատված Դկ ստեղի եղանակներից «Ուրախացիր, պըսակ կուսից» շարականը, ընդօրինակություն 10 դ․ պատկանած բնագրից)։ Մեզ հասած երաժշտության մեջ Մ․ ձայնեղանակներում ընթացող շարականները (տես Շարական) ունեն ծանր տեմպ, զարդարանք ու բազմազան ռիթմ, ազատ զարգացող, ծորուն մեղեդիներ, որ նաև ներառել են ժողովրդի նվագարանային երաժշտության ելևէջային տարրեր։ Դրանցից յուրաքանչյուրում համադրվում կամ մոդուլացվելով փոխհաջորդվում են մինչև 7—8 տարբեր լադային հնչյունաշարեր․ գեղեցիկ թարմություն է առաջ բերում «հարմոնիկ» քառալար պարունակող հընչյունաշարի միջամտությունը (հաճախ ժող «Կռունկ» տաղի Ելևէջներով)։ Բկ-ի Մ․ եղանակները հիմնականում Գկ-ի ստեղի եղանակների կվարտա վեր հնչող տարբերակներ են։ Նման ընդհանրություններ հայտնաբերվել են նաև նույն եղանակների խազագրություններում, ինչից կարելի է ենթադրել, որ սկզբնապես Դկ-ի և Բկ՜ի Մ․ եղանակների տարբերությունը միայն դրանց համեմատական բարձրության մեջ է եղել։ Խազագրված շարականներում երբեմն հանդիպում են նաև Չորրորդ ձայնի (Դձ), իսկ մանրուսման երգերում՝ նաև Առաջին կողմի (Ակ) ստեղի-ներ։ Անցյալում կատարվել են փորձեր ութձայնի համակարգը լրացնելու բոլոր չորս՝ Ա-Դ ձայների ստեղի-ներով։ Մ․ եղանակները հայկական շարականներում մեղեդիական խոշոր կառույցի առավել զարգացած նմուշներից են։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թաշճյան Ն․, Դասագիրք եկեղեցական ձայնագրության հայոց, Վաղարշապատ, 1874,
  • Աթայան Ռ․, ’՝Հայկական խազային նոտագրությունը, Ե․, 1959,
  • ТагмизянЕ, Теория музыки в древней Армении, Е․, 1977:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 113