Ստարտ (մարզադաշտ, Սարանսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստարտ
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
ՏեղագրությունՍարանսկ
Երկիր Ռուսաստան
Հիմնադրված2004
Բացված2004
Տարողություն11 581
Տնային թիմՄորդավիա Սարանսկ ՖԱ
Քարտեզ
Քարտեզ
 Start stadium in Saransk Վիքիպահեստում

«Ստարտ» մարզադաշտ (ռուս.՝ Стадион «Старт»), բազմաֆունկցիոնալ մարզադաշտ Մորդովիայի մայրաքաղաք Սարանսկում։ Կառուցվել է 2004 թվականին[1]։ «Սվետոտեխնիկա» մարզադաշտը քանդելուց հետո «Ստարտը» դարձել է «Մորդովիա» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը։ Գտնվում է քաղաքի կենտրոնում, Պոսոպ երկաթուղային կայարանի հարևանությամբ։ Մարզադաշտի տրիբունաների տարողությունը 11613 տեղ է[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտի տարածքում են գտնվում՝

  • 4 ֆուտբոլային դաշտ (2 արհեստական և 2 բնական ծածկով)
  • վոլեյբոլի, բասկետբոլի խաղահրապարակներ
  • թեթևաթլետիկայի մարզարան, որն ունի 8 վազքուղի, երկշերտ թարթան ծածկաշերտով, ինչպես նաև երկարությամբ և բարձրության վրա ցատկերի հատվածներ, նիզակի, սկավառակի, գնդի նետման մրցման վայրեր
  • 4 թենիսահրապարակ, մարզասրահ[2]

Մարզադաշտի մոտ կա լողափով լճակ, լողափի վոլեյբոլի համար երկու խաղահրապարակ։

Ակտիվ բնակչության համար հասանելի են անվավոր չմուշկներ, նավակներ, կատամարաններ, չմուշկներ, դահուկներ։ Ձմռանը համալիրի տարածքը վերածվում է սահադաշտի, ամռանը` «բացօթյա» լողափի։

Տոն օրերին «Ստարտ» մարզադաշտը հանդիսավոր միջոցառումների և թատերական ներկայացումների անցկացման վայր է։ 2007 թվականի հուլիսին այն դարձել է ուգրո-ֆիննական ժողովուրդների «Шумбрат, Финно-Угрия!» միջազգային փառատոնի անցկացման վայր[3]։ 2011 թվականի սեպտեմբերի 8-11-ը մարզադաշտում տեղի է ունեցել «Ռուսաստան-սպորտային տերություն» միջազգային համաժողովը։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սաբատնույ» տոնակատարություն։ Թատերական ներկայացումը «Ստարտ» մարզադաշտում։ 2006, հունիս
«Սաբատնույ» տոնակատարություն։ Թատերական ներկայացումը «Ստարտ» մարզադաշտում։ 2006, հունիս  
Ռուսաստանի թեթև աթլետիկայի առաջնության բացումը «Ստարտ» մարզադաշտում, 2010, հուլիս
Ռուսաստանի թեթև աթլետիկայի առաջնության բացումը «Ստարտ» մարզադաշտում, 2010, հուլիս  

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Стадион «Старт» на официальном сайте ФК «Мордовия»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  2. Стадион «Старт» Արխիվացված 2012-07-23 Wayback Machine
  3. «Информация с официального сайта ФК «Мордовия»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]