Ստանիսլավսկու փողոց (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստանիսլավսկու փողոց
РНД-Улица Станиславского(1).jpg
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Գտնվում է Կիրովի շրջան, Լենինյան շրջան և Պրոլետարսկի շրջան
Երկարություն 3,5 կիլոմետր

Ստանիսլավսկու փողոց (ռուս.՝ Улица Станиславского), Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի հիմնական փողոցներից մեկը։

Տեղակայված է քաղաքի կենտրոնում և նրա հնագույն փողոցներից մեկն է։ Այն սկսվում է Դոնի 5-րդ կորպուսի հրապարակում և ավարտվում Թատերական պողոտայի հետ խաչմերուկում՝ հատելով քաղաքի 23 փողոց։ Ստանիսլավսկու փողոցում անցկացված է տրամվայի գիծ։

Փողոցն անվանվել է ռուս մեծանուն դերասան, ռեժիսոր, թատրոնի ռեֆորմիստ, ռեալիզմի ներկայացուցիչ Կոնստանտին Սերգեևիչ Ստանիսլավսկու (1863-1938) անունով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի սկզբում սա քաղաքի կենտրոնական փողոցն էր: Սկզբում այն կոչվում էր Պոչտովայա փողոց[1]։ Սա ամենաաշխույժ երկայնական փողոցներից մեկն էր, որտեղ գտնվում էր առաջին քաղաքային փոստային կայանը։ Ուղևորների և այլ մարդկանց կուտակումները, բազմաթիվ փոստային և ուղևորատար կառքերը, ինչպես նաև ծածկասահնակերը փողոցին յուրահատուկ գունեղություն էին հաղորդում։ Հետագայում փողոցը կոչվել է Ստարոպոչտովայա, իսկ 1938 թվականին անվանվել է ռուս մեծանուն դերասան, ռեժիսոր Կոնստանտին Սերգեևիչ Ստանիսլավսկու (1863-1938) անունով[2]։

2017 թվականին սկսվել և 2018 թվականին ավարտվել է Ստանիսլավսկու փողոցի լայնածավալ վերակառուցումը[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]