Ստադ դյու Ռե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստադ դյու Ռե
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունՆիս
Երկիր Ֆրանսիա
Հիմնադրվածհունվարի 30, 1927
Բացված1927
ՍեփականատերCity of Nice?
Տարողություն18 696[1], 18 696[2] և 17 415[3]
Տնային թիմՆիցցա
Քարտեզ
Քարտեզ
 Stade du Ray Վիքիպահեստում

Ստադ դյու Ռե (ֆր.՝ Stade Municipal du Ray), ֆուտբոլի մարզադաշտ ֆրանսիական Նիս քաղաքում Մարզադաշտը շահագործման է հանձնվել 1927 թվականին և այդ ժամանակից սկսած՝ սև ու կարմիր գույներով ներկված մարզական այս կառույցը համարվել է Ֆրանսիայի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Նիս» ֆուտբոլային թիմի այսպես կոչված՝ «տնային» մարզադաշտը, որտեղ հյուրընկալել է մրցակից թիմերին։ Ֆուտբոլասեր հանդիսականների տրամադրության տակ եղել է 18.696 նստատեղ[4]։ Քաղաքի կենտրոնում գտնվելու հանգամանքը հեշտացնում էր այնտեղ անցկացվող մարզական միջոցառումներին, ֆուտբոլային մրցախաղերին մարզասեր հանդիսականների հաճախելը, սակայն նստատեղերի համեմատաբար քիչ քանակությունը և կառույցի հնությունը տարիների ընթացքում դարձել էին խանգարող հանգամանք. այն այլևս չէր համապատասխանում ժամանակակից միջազգային չափանիշներին։ Այդ պարագան հաշվի առնելով՝ նախատեսվել էր Lingostière թաղամասում կառուցել նոր մարզադաշտ, սակայն 2006 թվականին կոռուպցիոն սկանդալի պատճառով այդ նախագիծը կյանքի չկոչվեց։ Արդեն հնացած համարվող մարզադաշտը 2013 թվականի սեպտեմբերին վերջապես փոխարինվեց նորակառույց Allianz Riviera-ով։

Ստադ դյու Ռե մարզադաշտում 2013 թվականի օգոստոսի 29-ին անցկացված եվրոպական մրցաշարի ֆուտբոլային վերջին հանդիպումը Նիսի և կիպրական Լիմասոլ քաղաքի թիմերի միջև, որն ավարտվեց տանտերերի հաղթանակով, 1:0 հաշվով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.data.gouv.fr/fr/datasets/informations-techniques-et-fonctionnelles-sur-les-equipements-sportifs/ — 2014.
  2. http://archive.wikiwix.com/cache/?url=http%3A%2F%2Fwww.lfp.fr%2Fclub%2Fogc-nice
  3. http://archive.wikiwix.com/cache/?url=http%3A%2F%2Fwww.ogcnice.com%2Fstade%2F
  4. «Stadiums in France Provence-Alpes-C/Azur». Worldstadiums.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստադ դյու Ռե» հոդվածին։