Ստադ Վելոդրոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Stadium.svg
Ստադ Վելոդրոմ
Stade Vélodrome (20150405).jpg
Տեսակֆուտբոլային մարզադաշտ և Ռեգբիի մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ և ռեգբի 15
Տեղագրություն8th arrondissement of Marseille?[1]
ԵրկիրFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա[1]
Հիմնադրված1935
Բացված1937
ՍեփականատերVille de Marseille?
Տարողություն67 000
Տնային թիմՕլիմպիկ Մարսել
Դաշտի չափսեր105x70 մ
Ծածկույթի տեսակըhybrid grass? և գազոն
Կայքorangevelodrome.com(ֆր.)(անգլ.)
Map
Map
Commons-logo.svg Stade Vélodrome Վիքիպահեստում

Ստադ Վելոդրոմը (ֆր.՝ Stade Vélodrome) բազմանպատակ մարզադաշտ է Ֆրանսիայի Մարսել քաղաքում։ Այն 1937 թվականից Օլիմպիկ Մարսել ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտն է և եղել է 1998 թվականի ՖԻՖԱ աշխարհի գավաթի և 2007 թվականի Ռեգբիի աշխարհի գավաթի ընդունող մարզադաշտ։ Այն նաև ընդունում է Տուլոն ՌԱ ռեգբիի ակումբի խաղերը։ Այն Ֆրանսիայի ամենամեծ ակումբային ֆուտբոլային մարզադաշն է 67.344 նստատեղով։ Մարզադաշտը նաև օգտագործում է Ֆրանսիայի ազգային Ռեգբիի հավաքականը։

Վերանորոգումից առաջ առավելագույնը ունեցել է 58.897 հանդիսական (2004 թվականի ՈՒԵՖԱ գավաթի կիսաեզրափակչում Նյուքասլ Յունայթեդի դեմ)։ Վերանորոգումից հետո նստատեղերի քանակը երբ դարձավ 67.300, առավելագույն թվով հանդիսական եղել է ՊՍԺ-ի դեմ խաղում 2015 թվականի ապրիլի 5-ին 65.148 հանդիսականով։ Մարզադաշտում նաև անցկացվել են 1938 թվականի ՖԻՖԱ աշխարհի գավաթի խաղեր։ Ամենաառաջին խաղը մարզադաշտում եղել է Մարսելի և Տորինոյի միջև հանդիպումը 1937 թվականին։

Ֆրանսիայի Ռեգբիի հավաքականը սկսեց հաղթանակներ տանել այս մարզադաշտում 2000-ական թվականների սկզբին։ Նրանք այստեղ հաղթեցին Ավստրալիայի, Հարավ Աֆրիկյան հանրապետության, Անգլիայի հավաքականներին, սակայն հաղթարշավը ավարտվեց 2004 թվականին, երբ նրանք պարտվեցին Արգենտինային 14-24 հաշվով[2]։

Ոչ միայն Ֆրանսիայի ռեգբիի հավաքականն է օգտագործում Վելոդրոմը վերջին տարիներին։ 2009 թվականի ապրիլի 18-ին Տուլոնը խաղաց իր տնային խաղը Թոփ 14-ի շրջանակներում՝ տեղափոխվելով Թուլուզից Վելոդրոմ՝ ունենալով 57.039 հանդիսական[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. «France v New Zealand All Blacks»։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-11-ին։ Վերցված է 2009-05-13 
  3. «Top 14, 23e Journée : Toulon – Toulouse» (French)։ L'Équipe։ 2009-04-18։ Վերցված է 2009-05-04