Սվետլանա Գոմբոևա
Սվետլանա Գոմբոևա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | archer |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 8, 1998 (24 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ust-Ordynsky, Իրկուտսկի մարզ, Ռուսաստան |
Սվետլանա Վադիմովնա Գոմբոևա (ռուս.՝ Светлана Вадимовна Гомбоева, հունիսի 8, 1998, Ust-Ordynsky, Իրկուտսկի մարզ, Ռուսաստան), ռուս մարզիկ, նետաձիգ[1], Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն (2021) Ռուսաստանի հավաքականի կազմում[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1998 թվականի հունիսի 8-ին Ուստ-Օրդինսկի գյուղում[3]. Նետաձգությամբ (դասական նետաձգություն) սկսել է զբաղվել դպրոցի 3-րդ դասարանում սովորելու ժամանակ, այնտեղ նրա առաջին մարզիչը եղել է Օլգա Գալուշկոն[4]։
2011 թվականին սկսել է յուրացնել բաղադրյալ աղեղը։
2012 թվականին կատարել է Ռուսաստանի սպորտի վարպետի նորմատիվը բաղադրյալ նետաձգությունում։
2021 թվականի հուլիսի 28-ին ստացել է «Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ» կոչում[5]։
Ապրում և մարզվում է Ուլան Ուդեում։ Մարզիչներ՝ Կոնստանտին Էրդինիև և Գերելմա Էրդինիևա։
Սովորել է Բուրյաթիայի պետական համալսարանի բիզնես ինֆորմատիկայի ֆակուլտետում։
Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրան պրի-2017 էտապում զբաղեցրել է երկրորդ տեղը։ 2017 թվականի աշխարհի պատանեկան առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ։
Ռուսաստանի 2017 թվականի գավաթակիր է Բուրյատիայի Հանրապետության մեծահասակների հավաքականի թիմային հաշվարկում։
Արծաթե մեդալ է նվաճել 2018 թվականի աշխարհի առաջնության նետաձգության անհատական և թիմային հաշվարկում։
Աշխարհի ամառային ունիվերսիադայում (Նեապոլ) նվաճել է արծաթե մեդալ[6][7]։
2020 թվականի սեպտեմբերին նվաճել է Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալ[8]։
2021 թվականի հունվարին դարձել է փակ տարածքում նետաձգության Ռուսաստանի չեմպիոն[9]
2021 թվականի մարտին հաղթել է Ռուսաստանի գավաթի խաղարկությունում, որը տեղի է ունեցել Ղրիմում[10]։
2021 թվականի մայիսին դարձել է Լոզանում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր[11] և երկրորդ էտապի հաղթող[12]։ Աշխարհի գավաթի խաղարկությունում հաջող ելույթից հետո ընդգրկվել է աշխարհի գավաթի երեք լավագույն նետաձիգների ցանկում[13]։
2021 թվականի հունիսի 6-ին դարձել է 2021 թվականի Եվրոպայի չեմպիոն Ռուսաստանի հավաքականի կազմում[14][15]։
2021 թվականի հուլիսի 25-ին Տոկիոյի Օլիմպիական խաղերում Սվետլանան Ռուսաստանի հավաքականի կազմում նվաճել է արծաթե մեդալ[16]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Russian Olympic archer loses consciousness in Tokyo heat»։ The Olympian։ Associated Press։ 24 July 2021։ Վերցված է 23 July 2021(չաշխատող հղում)
- ↑ Лучница из Бурятии стала чемпионкой Европы
- ↑ «Документ PDF. Страница 8»։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-11-ին։ Վերցված է 2021-10-11
- ↑ Светлана Гомбоева: «Была уверена, что окончу универ и брошу спорт»
- ↑ «Светлане Гомбоевой присвоили Заслуженного мастера спорта России»։ Sport-RB.ru (ռուսերեն)։ Վերցված է 2021-07-29(չաշխատող հղում)
- ↑ В аэропорту Улан-Удэ встретили медалистку всемирной Универсиады
- ↑ «Archery Results»։ 2019 Summer Universiade։ Արխիվացված է օրիգինալից 23 April 2020-ին։ Վերցված է 23 April 2020
- ↑ «Бурятский пьедестал»։ Sport-RB.ru (ռուսերեն)։ Վերցված է 2021-07-29
- ↑ «Светлана Гомбоева – чемпионка России»։ Sport-RB.ru (ռուսերեն)։ Վերցված է 2021-07-29
- ↑ «Светлана Гомбоева выиграла Кубок России»։ Sport-RB.ru (ռուսերեն)։ Վերցված է 2021-07-29
- ↑ «Инна Степанова и Светлана Гомбоева - бронзовые призеры Кубка мира»։ Sport-RB.ru (ռուսերեն)։ Վերցված է 2021-07-29
- ↑ Лучница из Бурятии Светлана Гомбоева выиграла Кубок мира в Швейцарии(չաշխատող հղում)
- ↑ «Светлана Гомбоева вошла в ТОП-3 лучших лучников Кубка мира»։ Sport-RB.ru (ռուսերեն)։ Վերցված է 2021-07-29
- ↑ Лучница из Бурятии завоевала золото чемпионата Европы
- ↑ «2021 European Archery Championships Results Book»։ World Archery Europe։ Արխիվացված է օրիգինալից 24 June 2021-ին։ Վերցված է 23 July 2021
- ↑ Светлана Гомбоева завоевала серебро на Олимпиаде в Токио
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сборная России выиграла общекомандный зачет Чемпионата Европы
- Лучница из Бурятии завоевала золото на чемпионате Европы
- Лучница из Бурятии Светлана Гомбоева стала чемпионкой Европы
- «Я выбирала между танцами и луком»
- «Боишься — не стреляй, стреляешь — не бойся»
- Светлана Гомбоева-чемпионка Европы
- Лучница Светлана Гомбоева из Бурятии успешно выступила на Кубке мира
- Спортсменка, лучница Светлана Гомбоева: «Я считаю, что нужно отстаивать права женщин»
|