Սվեն-Օլոֆ Վալդոֆֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սվեն-Օլոֆ Վալդոֆֆ
Ծնվել էմայիսի 2, 1929(1929-05-02)
Մահացել էհունիսի 7, 2011(2011-06-07) (82 տարեկանում)
Մահվան վայրԳյոտեբորգ
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, երաժիշտ և երաժշտական պրոդյուսեր

Սվեն-Օլոֆ Վալդոֆֆ[1] (շվեդ.՝ Sven-Olof Walldoff, մայիսի 2, 1929, Լերբեկ, Էրեբրու, Շվեդիա - հունիսի 10, 2011, Գյոտեբորգ), շվեդ կոմպոզիտոր, դիրիժոր, դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1929 թվականի մայիսի 2-ին Լլերբեկկ գյուղում (շվեդ.՝ Lerbäck), Ասքերսունդ քաղաքի մոտ (շվեդ.՝ Askersund) կենտրոնական Շվեդիայում: 1950-ականների կեսերին սկսեց պրոֆեսիոնալ կերպով զբաղվել երաժշտությամբ, այդ ժամանակահատվածում խաղացել է ֆիլմերում որոշ էպիզոդային դերերում։ Հետագայում կարողացավ ստեղծել սեփական երգչախումբը(Sven-Olof Walldoffs Orkester), որով մտնում էր հայտնի շվեդ արտիստների շարքերը, ներառելով խմբում Բրիթ Բորգին, Լենա Անդերսոնին և այն ժամանակ դեռ երիտասարդ Ագնետա Ֆելթսկոգին[2][3]:

1960-ականների սկզբում գրել է երգեր ֆիլմերի համար[2][4]: 1969 թվականին Någon att älska ֆիլմի (որը նաև հայտնի է Inga II և The Seduction of Inga անվանումներով) երաժշտության վրա աշխատելիս, Վալդոֆֆը համագործակցել է Բյորն Ուլվեուսի և Բեննի Անդերսենի հետ։ Եվ չնայած Բյորնի և Բեննի առաջին աշխատանք «She's My Kind of Girl»-ը (երգի սաունդթրեք է դարձած և հետագայում հրապարակված որպես դուետի սինգլ), սկզբում ոչ այնքան հաջողված էր թվում, սակայն դա չխանգարեց Վալդոֆֆի համագործակցությանը նրանց հետ. նա մասնակցություն է ունեցել։ Եվ երբ երկու տարի անց Անդերսսոնին և Ուլվեուսին օգնություն էր հարկավորRing Ring ալբոմի թողարկման համար, օգնության հասավ հենց նույն Վալդոֆֆը։ Ուստի տարօրինակ չէ, որ երբ 1974 թվականի ապրիլի 6-ին ABBA խումբը «Waterloo» եգով Բրայթոնում հաղթանակ տարավ Եվրատեսիլ մրցույթում, երգչախուբը ղեկավարում էր հենց Սվեն-Օլոֆ Վալդոֆֆը։ Խմբի ելույթը չհիշվեց ամենավերջին հերթին շնորհիվ նրա, որ դիրիժորը «լի էր» Նապոլեոնով, երգի տեքստի բառերի ալլյուզիայով։

Սվեն-Օլոֆ Վալդոֆֆը մահացել է Գյոտեբորգում 83 տարեկանում, 2011 թվականի հունիսի 10-ին[3][5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Транслитерация по: Люк Крэмптон, Дейфид Риз Rock & Pop: Энциклопедия = DK Rock & Pop Year by Year. — М.: Росмэн, 2003. — С. 266. — ISBN 5-8451-1056-4
  2. 2,0 2,1 «Sven-Olof Walldoff Discography at Discogs» (անգլերեն)։ discogs։ Վերցված է 2011-06-15 
  3. 3,0 3,1 «ABBA-dirigent is dood» (հոլանդերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-11-ին։ Վերցված է 2011-06-15 
  4. Կաղապար:Imdb
  5. «Sven-Olof Walldoff, ABBA conductor, passed away» (անգլերեն)։ ESC։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-11-ին։ Վերցված է 2011-06-15