Սվանեթի լեռնաշղթա
Սվանեթի լեռնաշղթա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | ![]() |
Լեռնաշղթա | Մեծ Կովկաս |
Մեծագույն գագաթ | Lahili? |
Սվանեթի լեռնաշղթա (վրաց.՝ სვანეთის ქედი), Վրաստանում, Ինգուր և Ցխենիսծղալի գետերի վերնագավառում, Մեծ Կովկասյան լեռնահամակարգի հարավային լանջի գլխավոր լեռնաշղթան է։
Երկարությունը 85 կմ է, բարձրությունը՝ մինչև 4008 մ (Լայլա լեռ)։ Բաղկացած է կավային թերթաքարերից, մասամբ՝ քվարցիտներից։ Կատարային մասում կան սառցադաշտեր 30 կմ² ընդհանուր մակերեսով։ Լանջերը ծածկված են ալպյան և ենթալպյան մարգագետիններով, ստորոտները՝ հաճարենու և ասեղնատերև անտառներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |