Jump to content

Սսի Ե ժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սսի եկեղեցական ժողով[1][2], գումարվել է 1307 թվականին մայիս ամսվա մեջ, Հեթումի և Լևոն 4-րդի կողմից, Կիլիկիայում։

Սսի եկեղեցական ժողով (1307), Կիլիկիայի Հայկական արքունիքը ձգտում էր հայ-մոնղոլական դաշինքի փոխարեն ձեռք բերել եվրոպական պետությունների օգնությունը, քանի որ հայ-մոնղոլական դաշինքը արդեն իսկ թուլացած էր։ Հեթում 11-ը 1301 թվականին պաշտոնապես հրաժարվեց գահից և այն հանձնեց իր եղբորորդի Լևոն 4-ին (1301-1307), բայց քանի որ նորանշանակ թագավորը դեռ անչափահաս էր, այդ պարտականությունները ու իրավունքները իր վրա վերցրեց, այլ կերպ ասած շարունակեց կառավարել երկիրը։ Այդ ժամանակ եգիպտական մամլուկները մի քանի անգամ հարձակվեցին թագավորության վրա, երկրում մեծ տագնապ ստեղծելով։

Հեթում երկրորդը և հայոց կաթողիկոս Գրիգոր Անավարղացին, որոնք իրենց լատինամոլությունը վաղուց էին դրսևորել, սկսեցին օգնություն խնդրել Հռոմի պապից և եվրոպական իշխանություններից։ Իսկ պապը պահանջում էր որ հայկական եկեղեցին ենթարկվի իրեն և ընդունի կատոլիկ եկեղեցու ծիսակատարությունները ու սկզբունքները։ 1307 թվականին Սսում հրավիրեց ժողով և քննարկվեց կաթոլիկ եկեղեցու միանալու հարցը։ Հեթումը և Լևոնը ճնշումներ գործադրեցին ժողովականների վրա և ստիպեցին համաձայնվել դրան, բայց այդ որոշումը չկատարվեց քանի որ հայ բնակչությունը և հոգևորականների մեծ մասը դեմ էին դրան։ Այդ պաճառով երկրում առաջացավ երկբևեռ խմբավորումներ, որով խախտվեց երկիր քաղաքական միասնությունը։

Կիլիկիայի հարևան սելջուկյան և արաբական իշխանություններն այդ որոշումը դիտարկեցին որպես խաչակիրների արևելք բերելու փորձ, և հայկական թագավորության հանդեպ նրանց թշնամությունը ավելի մեծացավ։ Նրանց դրդմամբ Կիլիկիայում որպես օգնական ուժ գտնվող մոնղոլական ջոկատի հրամանատար Փիլարղունը, որը արդեն մահմեդականություն էր ընդունել, Ասի ժողովից ութ ամիս անց․ 1307 թվականի նոյեմբերին, հյուրասիրության պատրվակով իր մոտ հրավիրեց Հեթումին ու Լևոնին, և սպանում է նրանց։ Փիլարղումն այդ ժամանակ ամրացավ Անարզաբա քաղաքում՝ մտադրվելով տիրանալ Կիլիկիայի մի մասին։ Սակայն թագավորի հորեղբայր Օշինը, հայկական զորքերի գլուղ անցավ, հարձակվեց նրանց վրա և դուրս քշեց Կիլիկիայից։ Որից հետո նրան հռչակեցին թագավոր 1309-1320 և իր ձեռքը վերցրեց երկիր կառավաարումը։ Արքունիքը և Կոստանդին Կեսարացի կաթողիկոսը կրկին փորձ կատարեց գործադրության մեջ դնել Ասի ժողովի որոշումը, չնայած ժողովուրդը դրան դեմ էր։ 1309 թվականին Ադանայում տեղի ունեցավ մի նոր ժողով, որի նպատակն էր ստիպել ժողովրդին համաձայնվել հայկական եկեղեցու միացումը կաթոլիկականին։ Այդ ժողովի դեմ նույն թվականին Սիս քաղաքում տեղի ունեցավ ցույցեր և բողոքներ, որոնց ժամական մասնակցում էին հոգևորականներ, բազմաթիվ հասարակ մարդիկ և բնակչության այլ խավեր, այդ թվում նաև կանայք։ Ցուցարարների մեծ մասը մահապատժի ենթարկվեց, որոնց մեջ կային նաև կանայք։ 1316 թվականին Ադանայում նորից ժողով գումարվեց, որը թագավորի և կաթողիկոսի հարկադրանքով վերահաստատվեց Սսի 1307 թվականի ժողովի որոշումը։ Եգիպտական սուլթանությունը հայկական թագավորության նման քաղաքականությունը գնահատեց որպես թշնամանք իր նկատմամբ և նորանոր արշավանքներ կազմակեպեց դեպի Կիլիկիա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]