Սպորկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպորկ (անգլ.՝ spork), համակցված սպասքի տեսակ է։ Այն գդալ-շերեփ է, որն ունի պատառաքաղի նման երկուսից չորս ատամներ[1]։ Սպորկը նման է, տերրապինի պատառաքաղի կամ պաղպաղակի պատառաքաղի[2], որն արտադրվում էր 19-րդ դարի վերջից[3]։ Սպորկի նման նմուշների արտոնագրերը թվագրվում են առնվազն 1874 թվականից։ Սովորաբար օգտագործվում են արագ սննդի ռեստորանների, դպրոցների, բանտերի, զինվորականների, զբոսաշրջիկների և ավիաընկերությունների կողմից[3]։

«Սպորկ» բառը գդալի և պատառաքաղի համադրություն է անգլերեն լեզվում։ Բառը 1909 թվականին Century Dictionary-ի հավելվածում տեղադրվել և նկարագրվել է որպես երկար, բարակ գդալ, որի վերջնամասն ունի պատառաքաղի ատամներ հիշեցնող ելուստներ[4]։ «Սպորկ» բառը հետագայում գրանցվել է որպես ապրանքային նշան ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։

Նկատի ունեցեք, որ մի կողմից պատառաքաղով և մյուս կողմից գդալով սպասքը կոչվում է սպորկ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Snow Peak ապրանքանիշի թեթև տիտանե սպորկ
20-րդ դարի սկզբի պաղպաղակի պատառաքաղ
Հատուկ սպորկեր աղցանի համար

ԱՄՆ-ում տրվել են սպորկերի և պրոտոսպորկերի արտոնագրեր։ Համակցված գդալը, պատառաքաղը և դանակը, որոնք շատ նման են ժամանակակից սպորկին, հորինել է Սամուել Վ.Ֆրենսիսը, որի համար տրվել է արտոնագիր US patent 147,119 1874 թվականի փետրվարի 3-ին[5]։ Ժամանակակից սպորկին նախորդող այլ վաղ արտոնագրերը ներառում են US patent 904,553[6], «կտրող գդալի» համար, որը տրվել է 1908 թվականի նոյեմբերի 24-ին Հարրի Լ.Մաքքոյի կողմից, և ԱՄՆ 1,044,869 արտոնագիրը[7] սրածայր գդալի համար, որը տրվել է Ֆրենկ Էմմենեգերին 1912 թվականի նոյեմբերին։ Այս գյուտերից շատերը նախորդել են «սպորկ» տերմինի օգտագործմանը։ Հաշվի առնելով տեխնիկայի այս զգալի մակարդակը, գդալի և պատառաքաղի ասպեկտները համատեղելու հիմնական հայեցակարգը լավ է աշխատել։ Ավելի ժամանակակից արտոնագրերը սահմանափակվում են գդալի հատուկ նշանակությամբ և տեսքով։ Արդյունաբերական նմուշի այս արտոնագրերը չեն խանգարում որևէ մեկին մշակել և արտադրել գդալի մեկ այլ տարբերակ։ ԱՄՆ-ի ժամանակակից սպորկային արտադրանքի նախագծման արտոնագրերի օրինակներն են՝ թիվ d247,153 արտոնագիրը[8], որը տրվել է 1978 թվականի փետրվարին, և D388,664 արտոնագիրը[9], որը տրվել է 1998 թվականի հունվարին։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպորկ» բառը ծագել է 20-րդ դարի սկզբին՝ nման սարքերը նկարագրելու համար։ 1951 թվականին Փենսիլվանիա նահանգի Ուեսթաուն քաղաքից Հայդ Վ. Բալարդը հայտ ներկայացրեց Միացյալ Նահանգների արտոնագրային գրասենյակ (USPO). այժմ ԱՄՆ արտոնագրերի և ապրանքային նշանների գրասենյակ, որպեսզի «սպորկ»-ը գրանցեն որպես ապրանքային նշան չժանգոտվող պողպատից համակցված գդալի և պատառաքաղի համար[10][11]։ Van Brode Milling Company-ն հետագայում գրանցեց «սպորկ»-ը համակցված պլաստիկ գդալի, պատառաքաղի և դանակի համար USPO-ում 1970 թվականի հոկտեմբերի 27-ին, սակայն գրանցման ժամկետը լրացավ 20 տարի անց[12]։

«Սպորկ» բառը, որն ուղեկցվում է ոճավորված նկարով, գրանցված է ԱՄՆ-ում՝ կապված Մեծ Բրիտանիայում բնակվող ֆիզիկական անձի անունով ձեռքի գործիքների հետ[13]։

Մեծ Բրիտանիայում Plastico Limited-ը 1975 թվականի սեպտեմբերի 18-ից գրանցել է «սպորկ»-ը որպես դանակ-պատառաքաղի ապրանքանիշ (գրանցման համարը 1052291, որն ավարտվել է)[13]։ Ապրանքային նշանը գրանցված է նաև Մեծ Բրիտանիայում՝ կապված այգեգործական գործիքների հետ, Միացյալ Թագավորությունից նույն ֆիզիկական անձի անունով, որին պատկանում է ԱՄՆ ապրանքային նշանի գրանցման համարը՝ 2514381: Բրիտանական մեկ այլ ընկերություն՝ Lifeventure-ը, վաճառում է տիտանե և պլաստիկ տարբերակներ ՝ օգտագործելով «ֆորկսպուն»անվանումը։

1999 թվականին ձախողված դատական գործընթացում, երբ Regalzone-ը փորձեց չեղյալ համարել Plastico Limited-ի Բրիտանական գրանցումը «Սպորկ»-ի համար, դատավոր Նոյբերգերը գրեց.

«Համաձայն եմ, որ «սպորկ» բառը ներառում է մեկ բառ կազմելու խելացի գաղափար՝ վերցնելով սպուն բառի սկիզբը և ֆորկ բառի վերջը։ «Սպորկ»-ի իմաստը կարելի է անվանել ակնհայտ այն բացատրելուց հետո, այլապես անհասկանալի է, թե դա ինչ է։ Իսկապես, ես մտածում եմ, եթե 1975 թվականին ինչ-որ մեկին հարցնեիր, թե ինչ է սպորկը, նա չէր իմանա։ Բայց ես կարծում եմ, եթե այդ ժամանակ ինչ-որ մեկը բացատրեր, թե ինչ է դա և ինչպես է առաջացել բառը, նրան կարող էին ասել, որ դա ակնհայտ է կամ խելացի գաղափար է»։

Նյութեր և դրանց կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնական սպորկ

Սպորկերի արտադրության մեջ օգտագործվել են այնպիսի նյութեր, ինչպիսիք են՝ չժանգոտվող պողպատը, արծաթը, ալյումինը, տիտանը, պղինձը և պոլիկարբոնատային պլաստիկը։ Պլաստիկ սպորկերը տարածված են Միացյալ Նահանգների բանտերում, քանի որ դրանք անհնար է սրել և որպես զենք կիրառել այլ բանտարկյալների վրա հարձակվելու համար։ Նախապես փաթեթավորված ուտեստները կարող են ուղեկցվել միանգամյա օգտագործման պլաստիկ սպորկերով։ Սպորկերը հաճախ օգտագործվում են նաև զբոսաշրջիկների, սկաուտ տղաների և բացօթյա հանգստի սիրահարների կողմից, քանի որ դրանք թեթև և կոմպակտ այլընտրանք են պատառաքաղ և գդալ կրելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Shepard, Helen-Marie (2002 թ․ մայիսի 27). «The splendid spork a marvel to behold». The Register Guard. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 1-ին.
  2. Petroski, Henry (1992). The Evolution of Useful Things. Knopf. էջ 135. ISBN 0-679-41226-3.
  3. 3,0 3,1 «Terrapin Forks (1890 - 1900)». Prices 4 Antiques.
  4. «The Century dictionary and cyclopedia; a work of universal reference in all departments of knowledge with a new atlas of the world». archive.org. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  5. Կաղապար:US-patent
  6. Կաղապար:US-patent
  7. Կաղապար:US-patent
  8. Կաղապար:US-patent
  9. US trademark application, serial no. 609,277, filed January 26, 1951. Official Gazette of the United States Patent Office, vol. 665, no. 3, p. 673, December 16, 1952. Accessed April 2, 2014.
  10. Jones, Stacy V. (1952 թ․ դեկտեմբերի 20). «Small Fry Attempting to Get Peek At Yule Gifts May Be Caught in Act: Device Resembling Mouse Trap Registers Every Time Door Is Opened -- Another Patent Covers Rubber Beanie -- List of Inventions Patented In Week». New York Times. էջեր 23, 27. «Hyde W. Ballard of Westtown, Pa., has applied for trademark registration of "SPORK" for a combination spoon and fork made of stainless steel.»
  11. US trademark registration no. 901,492, filed October 24, 1969, registered October 27, 1970. Accessed April 2, 2014.
  12. US trademark registration no. 2,514,381, filed March 23, 2000, registered December 4, 2001. Accessed April 2, 2014.
  13. 13,0 13,1 «Search for a trade mark - Intellectual Property Office». trademarks.ipo.gov.uk.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիիքպահեստ