Սպիտակ շոգենավը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ շոգենավը
ռուս.՝ Белый пароход
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՆովել
ՀեղինակՉինգիզ Այթմատով
ԵրկիրՂրղզստան և  ԽՍՀՄ
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1970

«Սպիտակ շոգենավը» (ղրղզ.՝ Ак кеме, այլ անվանում՝ «Հեքիաթից հետո»), Չինգիզ Այթմատովի վիպակը։ Առաջին անգամ հրատարակվել է 1970 թվականին «Новый мир» ամսագրում (№ 1)։ Նույն թվականին վիպակը «Հեքիաթից հետո (Սպիտակ շոգենավը)» վերնագրով տպագրվել է գրողի «Վիպակներ և պատմվածքներ» միահատորյակում, որը լույս է տեսել «Молодая гвардия» հրատարակչությունում։

2013 թվականին ընդգրկվել է «100 գիրք դպրոցականների համար» ցանկում, որն առաջարկել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարությունն ինքնուրույն ընթերցանության համար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղրղզստանի նամականիշ, 2009 թվական

Վիպակի գործողությունները տեղի են ունենում Ղրղզստանում։ Գլխավոր հերոսը յոթ տարեկան տղա է, որն ապրում է արգելոցի պահակատանը՝ Իսիկ Կուլ լճի ափին։ Եգեր Օրոզկուլը և նրա կինը՝ Բեկեյը (տղայի մորաքույրը), նրանով չեն հետաքրքրվում։ Միակ մարդը, որն անտարբեր չէ տղայի ճակատագրի նկատմամբ, Մոմուն պապն է՝ եգերի օգնականն արգելոցում։

Տղան կյանքում քիչ ուրախություն է տեսնում։ Նա զրուցընկեր չունի և իր մտքերը վստահում է անշունչ առարկաներին՝ քարերին, հեռադիտակին, դպրոցական պայուսակին։ Տղան որոշում, որ իր հայրը ծառայում է որպես նավաստի մի գեղեցիկ սպիտակ շոգենավի վրա, որը ժամանակ առ ժամանակ երևում էր լճի ալիքների վրա։ Տղան պատկերացնում է, որ վերածվում է ձկան և լողում սպիտակ շոգենավին ընդառաջ։

Նա ունի երկու հեքիաթ։ Մեկն իրենն է, որի մասին ոչ ոք չգիտի։ Մյուսն այն է, որը պատմում էր պապը։ Հետո ոչ մեկը չի մնում։ Դրա մասին է խոսքը[1]։

Տղան հավատում է ևս մեկ պատմության՝ եղնիկի մոր հեքիաթին, որը ընտանիքի հովանավորն է։ Բայց մարալները, որոնց ղրղզ իսստարները համարում էին որպես սուրբ կենդանիներ, 20-րդ դարում դառնում են որսագողության օբյեկտ։ Օրոզկուլը՝ արգելոցի եգերը, նվերների դիմաց թույլ է տալիս կտրել վերապրուկային սոճիները։

Մի օր Օրոզկուլը, Մոմունին օղի խմեցնելով և սպառնալով հեռացնել աշխատանքից, նրան ստիպում կրակել էգ մարալի վրա։ Նուրգազին գիշերն արթնանում է ծիծաղի ձայնի ու հոտի պատճառով։ Վազելով դուրս՝ նա տեսնում է գետնին ընկած հարբած պապին և սպանված եղնիկին։ Նուրգազին այդ ամենը տեսնելուց հետո վատ է զգում, նրա մոտ տենդ է սկսվում։ Նուրգազին փորձում է արթնացնել պապին, սակայն չի կարողանում և լաց լինելով ասում է, որ կգնա և կդառնա ձուկ, և որ նա փոխանցի Կուլուբեկին, որ ինքը ձուկ է դարձել։ Ապա նա վազում է գետի ափ և ընկղմվում ջրի մեջ։ Ոչ ոք չի տեսնում, որ տղան ձուկ է դառնում ու լողում ջրում։

Բայց դու լողացիր։ Գիտեիր արդյոք, որ երբեք ձկան չես վերածվի։ Որ չես լողա մինչև Իսիկ Կուլ, չես տեսնի սպիտակ շոգենավը և չես ասի նրան. «Բարև, սպիտակ շոգենավ, ես եմ»... Եվ նաև այն, որ մարդու մեջ մանկական խիղճը նման է հացահատիկի սաղմին, առանց սաղմի հացահատիկը չի բողբոջում։ Եվ ինչ էլ որ սպասի մեզ աշխարհում, ճշմարտությունը հավերժ կմնա, քանի դեռ մարդիկ ծնվում և մահանում են... Հրաժեշտ տալով քեզ, տղա՛, ես կրկնում եմ քո խոսքերը. «Բարև, սպիտակ շոգենավ, ես եմ»։

Վերջում ոչ ոք չգիտի և չի իմանա՝ արդյոք տղան ձուկ է դարձել, լողալով հասել է սպիտակ շոգենավին, թե չի հասել, կարելի է հույս ունենալ, որ նա փրկվել է, կամ հասկանալ, որ ավարտը տխուր է, և այդպիսին էր նրա ճակատագիրը։

Բեմադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1975 – «Սպիտակ շոգենավը» ֆիլմը, ռեժ.՝ Բոլոտբեկ Շամշիև
  • 1977 – «Սպիտակ շոգենավը» ներկայացում, Բաշկիրիայի տիկնիկային թատրոն, ռեժ.՝ Վլադիմիր Շտայն
  • 2020 – «Շամբալա» ֆիլմ, ռեժ.՝ Արտիքպայ Սույունդուկով[2][3]
  • 2021 – «Սպիտակ շոգենավը» ներկայացում, Բելգորոդի տիկնիկային թատրոն, ռեժ.՝ Վլադիմիր Գուսարով
  • 2022 – «Ак пароход» («Սպիտակ շոգենավ») ներկայացում, Ատնինի Գ. Տուկայի անվան թաթարական դրամատիկական թատրոն, ռեժ.՝ Իլսուր Կազակբաև

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ч. Айтматов . Белый пароход. Л.: Лениздат 1981
  2. «ШАМБАЛА». mpfest.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. «Фильм "Шамбала" включен в основной конкурс X Московского кинофестиваля "Будем жить"-Kyrgyz Cinema». www.kyrgyzcinema.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 5-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]