Սպիտակ թիթեռը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ թիթեռը
ռուս.՝ Белая бабочка
Տեսակմուլտֆիլմ
ՍցենարիստԱլեքսանդր Տիմոֆեևսկի
ԵրաժշտությունՎլադիսլավ Կազենին
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍվերդլովսկի կինոընկերություն
ԴիստրիբյուտորԽՍՀՄ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտե
Տևողություն608 վայրկյան
Թվական1981

Սպիտակ թիթեռը (ռուս.՝ Бе́лая ба́бочка), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1981 թվականին Սվերդլովսկի կինոստուդիայում։

Նկարահանվել է ըստ Ալեքսանդր Տիմոֆեևսկու սցենարի` Եվգենի Պերմյակի համանուն հեքիաթի հիման վրա։ Լուսագրերում նշված է. ԽՍՀՄ նախարարների խորհրդի հեռուստառադիոհեռարձակման պետական կոմիտեի պատվերով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ ամուրի ճագարամուկը գնում է Բուից աղ ուզելու, վերջինս նրան խորհուրդ է տալիս շուտ ամուսնանալ, որպեսզի կինն իր համար պատրաստի և հետևի տնտեսությանը։ Ճագարամուկը մտածում է բուի ասածների մասին և վճռում է գնալ անտառ ու իր համար հարսնացու փնտրել։ Տեղացի հարսնացուները նրան դուր չեն գալիս այն պատճառով, որ չեն գովում իր արտաքին տեսքը։ Եվ ահա հայտնվում է սպիտակ թիթեռը, որը նկատելով Ճագարամկանը` հիանում էր նրանով և գովաբանում նրա խարտյաշ մորթին։ Ճագարամուկը հալվում է կեղծ շողոքորթություններից։ Նա մտածում է, որ հանդիպել է քնքուշ, գեղեցիկ և հասկացող թիթեռին. նրանք ամուսնանում են։ Սակայն կինը հաճախ հեռանում էր իր գործերով։ Նա երբեմն գալիս էր ամուսնու մոտ, սպասում մինչև նա կքնի, և պոկում էր նրա մորթուց իր նոր զգեստի համար։ Մի օր էլ Ճագարամուկը նկատում է, որ մնացել է առանց կնոջ և առանց մորթու։ Կինն իր համար նոր զգեստ կարելով` գնում է ապրելու Փորսուղի մոտ։ Այդ ժամանակ Ճագարամուկը հասկանում է, որ իր նախկին սիրելի կինը պարզապես ուտիճ է։ Վերջում նրան այցելում է մորաքույր Բուն։ Ճագարամուկն ասում է. «Այ քեզ ճակատագիր. ես գնացի մի պտղունց աղի, իսկ արդյունքում ամուսնացա ուտիճի հետ»։ Բուն պատասխանում է, ասելով, որ մորթին նորից կաճի, իսկ Ճագարամկանը խորհուրդ է տալիս հետագայում ամուսնանալ ոչ միայն ըստ արտաքինի։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Գալինա Տուրգենևա
Սցենարի հեղինակ Ալեքսանդր Տիմոֆեևսկի
Նկարիչներ Ն. Պավլով, Պ. Կիրեև
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Վալենտին Բաժենով, Տատյանա Մուխլինինա
Տիկնիկները պատրաստել են Ե. Պապլովա, Ն. Մալյուկովա, Ն. Սենիչկինա, Յու. Ուշակով
Օպերատոր Վալենտին Բաժենով
Կոմպոզիտոր Վլադիսլավ Կազենին
Հնչյունային օպերատոր Պ. Շումելով
Օպերատորի օգնական Վ. Տարնովսկի
Մոնտաժոր Լ. Պերմյակովա
Խմբագիր Իրիրնա Դույկովա
Մուլտֆիլմի տնօրեն Ֆյոդոր Անտոնով

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմում Զինաիդա Նարիշկինան հնչյունավորել է մորաքույր բուի, Վսևոլոդ Աբուդլովը` ճագարամկան դերը (լուսագրերում նշված չեն)։

Վերաթողարկում DVD ձևաչափով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է ռեժիսոր Գալինա Տուրգենևայի «Ռոմկան, Ֆոմկան և Արտոսը» մուլտֆիլմերի հավաքածուում։ Սկավառակի մեջ ընդգրկված են եղել հետևյալ մուլտֆիլմերը. «Ռոմկան, Ֆոմկան և Արտոսը», «Տատիկի դասը» (1986), «Սպիտակ թիթեռը» (1981), «Փոքրիկ իշուկի երազանքը» (1984), «Կուղխն ու աղվեսը» (1982), «Քամիների տիրակալը» (1984), «Ձկնի՛կ, բռնվի՛ր» (1983)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]