Սպիտակ զգեստը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ զգեստը
Երկիր Եգիպտոս
Ժանրմելոդրամա
Թվական1974
Լեզուարաբերեն
ՌեժիսորQ106871732?
ԴերակատարներՆագլյա Ֆաթհի և Ահմեդ Մաժար

«Սպիտակ զգեստը» (արաբ․՝ الرداء الابيض‎‎, Al-Rida’ al-Abyad անգլ.՝ The White Dress), եգիպտական ֆիլմ նկարահանված 1974 թվականին։ Մելոդրամա եգիպտական կինոյի հայտնի աստղ Նագլյա Ֆաթհիի դերակատարմամբ։ Ֆիլմը մտնում է խորհրդային կինովարձույթի տասը ամենաթանկ վարձույթների ցանկ և 7-րդ տեղն է զբաղեցնում ամենաայցելվողների շարքում՝ 61 միլիոն մարդ[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դալյալն ապրում էր աղքատ թաղամասում և աշխատում պարֆյումերիայի խանութում որպես վաճառողուհի։ Նրա մայրը հիվանդ էր, ու աղջկա ուսերին էր ամբողջ դժվարությունները։ Պատահականությունը Դալյալին ծանոթացրեց երիտասարդ և հմայիչ հարուստ Քամալ Ադգեմի հետ։ Երիտասարդները սիրեցին իրար և որոշեցին ամուսնանալ միմյանց հետ։ Գիտենալով, որ իր Դալյալի հայրը հանգիստ չի տա աղջկան նման որոշումներում, Քամալն ամուսնանում է ծածուկ։ Դա անելը բավականին հեշտ էր, քանի որ նրա հայրը՝ Օմար բեյը, անձնական գործերով Եվրոպայում էր։

Ինը տարի միմյանց հետ ապրեցին Դալյալն ու Քամալը։ Նրանք երջանիկ էին և մեծացնում էին իրենց գեղեցկուհի աղջկան՝ Հաննային։ Երջանկությունն ավարտվեց այն օրը, երբ Օմար բեյն իմացավ այդ գաղտնի ամուսնության մասին։ Կատաղած միլիոնատեր հայրն ստիպում է ապահարզան տալ որդուն։ Սակայն երբ որդին հրաժարվեց բաժանվել կնոջից, հայրը զրկեց նրան ձեռնարկության կառավարումից, տանից դուրս արեց։ Հուսահատված Քամալը տանից դուրս գալով ընկավ ավտոմեքենայի տակ և մահացավ։ Օմար բեյն ուժով վերցրեց թոռնիկին Դալյալի ձեռքից և տարավ նրան Եգիպտոսից։

Անցավ տասը տարի։ Դժվարին էին Դալյալի տարիները՝ աշխատանքի փնտրտուք, նվաստացում, երկրպագուների կողմից հետապնդում, մենություն։ Եվ ահա, մի անգամ, նա զանգվածային լրատվամիջոցներով իմանում է այն հայտարարությունը, որում մասնավորապես նշվում է իր դստեր Եվրոպայից վերադառնալը և Կահիրեում ամուսնանալը մի դիվանագետի հետ։ Դալյայլն ուզում է, ինչ գնով էլ լինի, ներկա գտնվել աղջկա պսակադրության արարողությանը։ Բայց նա աղքատ է և նույնիսկ համապատասխան զգեստ չունի։

Սակայն հանդիսավոր պահին Դալյալը հայտնվում է շքեղ սպիտակ զգեստով։ Բոլորին անհայտ գեղեցկուհի տիկինը լրիվ համապատասխանում է տեղի շքեղ հյուրերին։ Բայց նա ստիպված էր գողանալ գումար և գնել իրեն այդ զգեստը։ Իր սխալ արարքի համար Օմար բեյը զղջում է, իսկ այն մարդը, ումից գողացել էր գումարը, ներկա էր հարսանիքին և ներում է Դալյալին ստիպողական գողության համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նագլյա Ֆաթհի - Դալյալ
  • Ահմեդ Մազխար - ինժեներ Ահմադ
  • Մագդի Վահբա - Քամալ Ադգեմ
  • Յուսուֆ Վահբի - Օմար բեյ
  • Հուդա Ռամզի - Հաննա
  • Զագրեբ էլ Ալյա
  • Հայաթ Քանդիլ
  • Ֆաթեյա Շահին
  • Սաիդ Սալեհ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В советском прокате фильм демонстрировался с февраля 1976 года, р/у Госкино СССР № 2269/75 (до 11 сентября 1982 года) - опубликовано: «Аннотированный каталог фильмов действующего фонда: Зарубежные художественные фильмы», В/О «Союзинформкино» Гл. упр. кинофикации и кинопроката Госкино СССР, М.-1980, С. 10.
  2. «krasnoyeznamya.ru». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]