Սպիտակ արջերի զանգվածային հարձակումներ Ռուսաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպիտակ արջերի զանգվածային հարձակումները Ռուսաստանում տեղի է ունեցել 2019 թվականի փետրվարին, երբ Արխանգելսկի մարզի մի շարք բնակավայրեր ենթարկվել են բևեռային գիշատիչների մասսայական ներխուժումներին։ Նովայա Զեմլյան Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազանին պատկանող ռուսական կղզեխումբ է, որի ցամաքային հատվածի բնակչությունը կազմում է շուրջ 3 հազար մարդ։ Սպիտակ արջերը այս երկրամասում ներխուժել են տներ, հանրային շինություններ և բնակելի տարածքներ[1]։ Փետրվարի 16-ին Արխանգելսկի մարզի կառավարման մարմինը վարչական միավորում հայտարարել է արտակարգ իրավիճակ[2]։

Սպիտակ արջերը սովորաբար ծնվում են ցամաքում, սակայն իրենց կենսագործունեությունը մեծապես ծավալում են ծովերի ջրերում։ Վերջիններս գլխավորապես սնվում են ձկներով և փոկերով։ Բելուշյա Գուբա քաղաքատիպ ավան ներխուժել են թվով 52 սպիտակ արջեր[3], որոնք հաստատվել են բնակավայրի կենտրոնական բնակեցված շրջաններում և թաղամասերում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ծովային կաթնասունների տեղաշարժի պատճառը սննդի բավարար քանակության բացակայությունն է։

Ըստ Արխանգելի մարզպետ Ալեքսանդր Մինաևի՝ թվով 6-ից մինչև 10 սպիտակ արջեր շրջում են նաև մարզկենտրոնի փողոցներով։ Նրանք շրջում են հասարակական վայրերում և ներխուժում մարդկանց շենքեր։ Այս կապակցությամբ Մինաևը ասել է․

Մարդիկ վախենում են դուրս գալ տներից, ուստի վերջիններիս կյանքի ամենօրյա բնականոն ընթացքը խաթարված է։ Ծնողները թույլ չեն տալիս, որպեսզի իրենց երեխաները գնան մանկապարտեզներ և դպրոցներ, որովհետև վախենում են արջերի հարձակումներից
- Ալեքսանդր Մինաև

Մարզի կառավարչապետը նաև հավելել է, որ «կենդանիները բառացիորեն զավթել են մարդկանց տարածությունները»։ Տեղական վարչության պետ Ժիգանշա Մուսինի խոսքերով 1983 թվականից ի վեր Արխանգելսկի մարզը չի ենթարկվել սպիտակ արջերի նման ծավալի հարձակումների։

Ռուսաստանի Դաշնությունում սպիտակ արջերի ուղղությամբ կրակ բացելը ցանկացած դեպքում անթույլատրելի է և ենթադրում է քրեական պատասխանատվություն։ Իշխանությունները սպասում են մասնագետների ժամանմանը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. LLC, Helix Consulting. «Սպիտակ արջերը գրոհել են Արխանգելսկի բնակելի տները - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  2. «Նոր Երկրի բնակիչներն ահաբեկված են սպիտակ արջերի հարձակումից». news.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  3. 3,0 3,1 «Սպիտակ արջերը գրոհել են Արխանգելսկի բնակելի տները (Տեսանյութ)». haynews.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.(չաշխատող հղում)