Սպիտակ, կարմիր ու․․․
Սպիտակ, կարմիր ու․․․ իտալ.՝ Bianco, rosso e... | |
---|---|
Երկիր | Իտալիա |
Ժանր | կինոկատակերգություն և դրամա |
Թվական | 1972 |
Լեզու | իտալերեն |
Ռեժիսոր | Alberto Lattuada?[1] |
Պրոդյուսեր | Կարլո Պոնտի |
Սցենարի հեղինակ | Iaia Fiastri?, Alberto Lattuada?, Տոնինո Գուերա և Ռուջերո Մակկարի |
Դերակատարներ | Սոֆի Լորեն, Ադրիանո Չելենտանո, Ֆեռնանդո Ռեյ, Giuseppe Maffioli?, Patrizia De Clara?, Valentine?, Tina Aumont?, Աննա Կարենա, Էնցո Կանավալե, Ատիլիո Դոտեզիո, Դորի Դորիկա, Adolfo Lastretti?, Gianni Magni?, Carlo Gaddi?, Ալեսսանդրա Մուսոլինի, Գուիդո Սպադեա, Juan Luis Galiardo?, Բրունո Շիպիոնի, Պիլար Գոմես Ֆեռեր, Stefano Oppedisano?[2] և Bruno Cattaneo?[2] |
Օպերատոր | Ալֆիո Կոնտինի |
Երաժշտություն | Fred Bongusto? |
Մոնտաժ | Sergio Montanari? |
Պատմվածքի վայր | Լոմբարդիա |
Տևողություն | 96 րոպե և 102 րոպե |
«Սպիտակ, կարմիր ու․․․» (իտալ.՝ Bianco rosso e...), իտալական գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված 1972 թվականին[3]։ Ֆիլմի գլխավոր դերասաններից են Սոֆի Լորենը և Ադրիանո Չելենտանոն[4]։ Ֆիլմը նկարահանվել է իտալացի հայտնի ռեժիսոր Ալբերտո Լատուադայի կողմից։ Նկարահանումներև տևել են 1971 թվականի սեպտեմբերից մինչև 1972 թվականի հունվարը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Քույր Գերմանան վերջերս կորցրել է փեսացուին և սգում է այդ մահը։ Այդ առիթով նա հագնում է միանձնուհու զգեստը և Լիբիայից ուղևորվում դեպի Իտալիա։ Նա ստանձնում է գավառական Piazza հիվանդանոցի գլխավորի պաշտոնը։ Հիվանդանոցում շատ են խնդիրները՝ գործադուլներ, լեփ֊լեցուն սենյակներ։ Գերմանան ամբողջովին նվիրվում է հիվանդանոցին և լծվում դրա պահպանման գործին։ Հիվանդներից մեկը՝ Հաննիբալ Պեցցին, կոմունիստ է և աթեիստ։ Վերջինս փաստացի արդեն մի քանի տարի բնակվում է հիվանդանոցում։ Գերմանայի և Հաննիբալի միջև մշտական դժվարություններ են առաջանում։ Նա միշտ փորձում է փաղաքշել Գերմանային, բայց նաև շատ են վիճում միմյանց հետ քաղաքական և կրոնական թեմաներով։
Քաղաքի արհմիությունը բողոքի ակցիաներ է իրականացնում, որին մասնակցում է նաև Հաննիբալը։ Արդյունքում վիրավորվում է նա և տեղափոխվում հիվանդանոց։ Այնտեղ հոգին ավանդում է ՝ Գերմանայի ձեռքերի մեջ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադրիանո Չելենտանո՝ Հաննիբալ Պեցցի
- Սոֆի Լորեն՝ քույր Գերմանա
- Ֆեռնանդո Ռեյ՝ գլխավոր բժիշկ
- Խուան Լուիս Գալիարդո՝ Գվիդո
- Լուիս Մարին՝լիբիացի սպա
- Ջուզեպպե Մաֆիոլի՝ դոկտոր Արիգի
- Պիլար Գոմես Ֆերրեր՝ քույր Թերեզա
- Պատրիցիա Դե Կլարա՝ քույր Կատերինա
- Տերեսա Ռաբալ՝ Լիզա
- Վալենտինե՝ Մարտինա
- Թինա Օմոն՝ սենյորա Ռիչչի
- Անտոնիո Ալֆոնսո՝ Ջինո
- Ալդո Ֆարինա՝ Վալենցանի
- Ալեսսանդրա Մուսսոլինի՝ քույր Գերմանան մանկության տարիներին
Պրեմիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0066829/
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Bianco rosso e..., Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին
- ↑ «КиноПоиск». www.kinopoisk.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սպիտակ, կարմիր ու․․․...»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Կինոյի քննադատությունը New York Times
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1970-ականների իտալերեն ֆիլմեր
- 1972 ֆիլմեր
- 1973 ֆիլմեր
- Դրամա ֆիլմեր
- Իսպանական դրամա ֆիլմեր
- Իսպանական կինոկատակերգություններ
- Իսպանական ֆիլմեր
- Իտալական դրամա ֆիլմեր
- Իտալական կինոկատակերգություններ
- Իտալական ֆիլմեր
- Իտալերեն ֆիլմեր
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական կինոկատակերգություններ
- Ֆրանսիական ֆիլմեր