Jump to content

Սպիտակածաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակածաղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Ցեղ Սպիտակածաղիկ (Leucanthemum)
Mill., 1754

Սպիտակածաղիկ (լատիներեն՝ Leucanthemum), մարգագետնային երիցուկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 25 (այլ տվյալներով՝ 20) տեսակ։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասի լատիներեն անվանումը ծագել է հին հունարեն՝ [λευκός] error: {{lang}}: text has italic markup (help) - «սպիտակ» և [ἄνθεμον] error: {{lang}}: text has italic markup (help) - «ծաղիկ» բառերից։ Իսկ ռուսերեն անվանումը գալիս է «Նիվա» բառից[1]։

ՀՀ-ում՝ 1 տեսակ՝

Հանդիպում է Տավուշի, Լոռու, Արագածոտնի մարզերի միջին լեռնային գոտում։ Աճում է գրեթե ամենուրեք, աղբոտում բանջարանոցները։ Չարորակ մոլախոտ է։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրությունը՝ մինչև 1 մ։ Տերևները հակադիր են, ամբողջական կամ խորը կտրտված։ Ծաղկաբույլը զամբյուղ է, որի եզրային ծաղիկները լեզվակավոր են, սպիտակ, իսկ կենտրոնականները՝ խողովակաձև, դեղին։ Ծաղկում է հունիսին։ Պտուղը գլանաձև, հիմքում սեղմված սերմիկ է։ Ծաղիկների եփուկն օգտագործում են որպես միզամուղ։ Մեղրատու է։

Որոշ տեսակներ[2]

։ Հիբրիդ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Нивяник Արխիվացված 2020-09-20 Wayback Machine, Архив природы России / Био-энциклопедия.
  2. ↑ «The Plant List: A Working List of All Plant Species». Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.
  3. ↑ «USDA GRIN Taxonomy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակածաղիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակածաղիկ» հոդվածին։