Սպասի՛ր ինձ, հայրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպասի՛ր ինձ, հայրիկ
տեսակԼուսանկար
նկարիչClaude P. Dettloff?
տարիհոկտեմբերի 1, 1940
նյութgelatin silver process?
քաղաքԲրիտանական Կոլումբիա
Ծանոթագրություններ
 Wait for Me, Daddy Վիքիպահեստում

«Սպասի՛ր ինձ, հայրիկ» (անգլ.՝ Wait for Me, Daddy), Բրիտանական Կոլումբիայի գնդի (Կոնախտի դուքսի հրաձիգներ) երթի լուսանկարը Ութերորդ փողոցի և Կոլումբիայի պողոտայի հատման վայրի մոտ (Նյու Վեսթմինսթեր, Կանադա), որն արվել է Կլոդ Պ. Դետտլոֆի կողմից 1940 թվականի հոկտեմբերի 1-ին։ Մինչ Քլոդը լուսանկարում էր, հնգամյա Ուորեն «Ուայթի» Բեռնարդը (Warren «Whitey» Bernard) փախել է իր մոր մոտից հոր՝ շարքային Ջեք Բեռնարի մոտ՝ «Սպասի՛ր ինձ, հայրիկ» բղավելով։ Լուսանկարը լայն ճանաչում է ստացել, հրապարակվել «Life»-ում, պատերազմի ժամանակ կախվել է Բրիտանական Կոլումբիայի բոլոր դպրոցներում և օգտագործվել ռազմական պարտատոմսերի թողարկումներում[1]։

Համատեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի օգոստոսի 26-ին Հիտլերն սպառնում էր Լեհաստանին և պահանջում Գդանսկը։ Ժամը 4:15-ին Բրիտանական Կոլումբիայի գնդի ադյուտանտը Կանադայի մայրաքաղաքից ահազանգ է ստացել Բրիտանական Կոլումբիայի գնդի կանչման մասին[2]։ Զինվորները բաշխվել են քաղաքում՝ խոցելի կետերը պաշտպանելու համար։ 1939 թվականի սեպտեմբերի 10-ին Կանադայի խորհրդարանը պատերազմ է հայտարարել գերմանական ռեյխին, որը ներխուժել է Լեհաստան ամսվա առաջին օրերին։ Չնայած նրան, որ մյուս ստորաբաժանումներն ուղարկվել են Մեծ Բրիտանիա, Բրիտանական Կոլումբիայի գունդը մնացել է արևմտյան ափին։ Մի քանի ամիս տևած մարզումներից և պահակային ծառայությունից հետո՝ 1940 թվականի հոկտեմբերի 1-ին, գնդին կարգադրել են Նյու Վեսթմինսթերով երթով գնալ դեպի գնացքը, որը նրանց պետք է հասցներ գաղտնի նշանակման վայր[3]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղտնի նպատակակետը եղել է Նանայմո քաղաքը, որը գտնվել է ընդամենը երեք ժամ հեռավորության վրա։ Ավելի ուշ՝ մի քանի տարվա ուսուցումից հետո, գունդն ուղարկվել է Ֆրանսիա և Նիդեռլանդներ և տուն վերադարձել պատերազմի վերջում[3]։ Երբ Ջեք Բերնարդը վերադարձել է տուն, Դետտլոֆը լուսանկարել է ընտանիքի վերամիավորումը։

Ջեք և Բերնիս Բերնարները հետագայում ամուսնալուծվել են[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Davis, Chuck (2010). «Wait For Me, Daddy». The History of Metropolitan Vancouver. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 5-ին.
  2. «The Second World War 1939—1945». The British Columbia Regiment (Duke of Connaught's Own Rifles). 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. 3,0 3,1 Lucas, Dean (2010 թ․ հուլիսի 7). «Wait for me, Daddy». Famous Pictures. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 5-ին.
  4. «The British Columbia Regiment (Duke of Connaught's Own Rifles), Eighth Street at Columbia Avenue». Canada.com. Vancouver Sun. 2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 5-ին.