Jump to content

Հավասարության փոփոխություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
10:19, 12 Հունիսի 2024 տարբերակ, Hamvarpetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Պրոֆեսոր Քիմբերլի Քրենշոու

Հավասարության փոփոխություն (անգլ.՝ Equality Amendment) ԱՄՆ Սահմանադրությանը առաջարկված ուղղում` իրավաբան Քիմբերլի Քրենշոուի և Քեթրին Մաքքիննոնի կողմից[1]: Այն առաջին անգամ առաջարկվել է 2019 թվականի դեկտեմբերին Եյլի իրավական ամսագրում[1]: Այս առաջարկը Ազգային Կանանց կուսակցության անդամ Էլիս Փոլի կողմից գրված Հավասար իրավունքների փոփոխության թարմացված տարբերակն է, որը առաջին անգամ առաջարկվել է 1923 թվականին, սակայն չի վավերացվել[2]: Սա տարբերվում է 2021 թվականի Հավասարության ակտից, որն առաջարկվել է կոնգրեսում՝ արգելելու կենսաբանական սեռի, գենդերային ինքնության կամ սեռական կողմնորոշման հիման վրա խտրականությունը[3]:

Առաջարկվող փոփոխության պատճառները

Միացյալ Նահանգները միակ արդյունաբերական ժողովրդավարական երկիրն է, որն իր դաշնային սահմանադրությամբ չի ապահովում կանանց իրավունքները[1]: Չնայած պահանջվող 38 նահանգներն ընդունել են ուղղումը 2020 թվականի դրությամբ, ԱՄՆ արխիվագետը չի վավերացրել ուղղումը կոնգրեսի կողմից սահմանված վավերացման վերջնաժամկետի պատճառով՝ 1979 թվականի մարտի 22-ի դրությամբ, որը գերազանցվել է որոշ պետական մարմինների կողմից[4]: Սա չնայած այն հանգամանքին, որ գենդերային հավասարությունն ապահովելու համար ԱՄՆ Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնելը լայն աջակցություն ունի Միացյալ Նահանգներում[5]: 2020 թվականի հուլիսին Փյու հետազոտական կենտրոնը հայտնել է, որ ամերիկացիների 78%-ը կողմ է, որ Հավասար իրավունքնրեի փոփոխությունն(ՀԻՓ) ավելացվի Սահմանադրությանը[5]: Վիրջինիայի Համագործակցությունն ընդդեմ Դեյվիդ Ֆերիերոյի դատավարությունը ներկայացվել է 2020 թվականի հունվարին՝ արխիվագետին ստիպելու վավերացնել ՀԻՓ-ն[6]: 2021 թվականի մարտի 5-ին Վաշինգտոնի շրջանային դատարանը մերժեց գործը՝ հայտարարելով, որ արխիվագետի կողմից ՀԻՓ-ի հրապարակումը վավերացում չի համարվի, և որ ՀԻՓ-ի վավերացման վերջնաժամկետն օրինական է[7]։ Սա ՀԻՓ-ի կողմնակիցներին քիչ տարբերակներ թողեց հետագա գործողությունների համար, ներառյալ ՀԻՓ-ի վավերացման վերջնաժամկետը երկարացնելու փորձերը կամ նոր ուղղում առաջարկելը[8]:

Փոփոխության ձևակերպման թարմացումներ

Պրոֆսոեր Քեթրին Մաքքիննոն

Քրենշոուն և Մաքքիննոնը քաղաքացիական իրավունքների երկարամյա ակտիվիստներ են, ովքեր պնդում են, որ հավասար իրավունքների փոփոխությունը պետք է թարմացվի՝ բարձրաձայնելու ժամանակակից միջհատվածային խնդիրները[1]: ՀԻՓ-ն ունի երկար պատմություն տարբերվող մաշկի գույն ունեցող կանանց հետ, ովքեր աշխատում էին վավերացման համար, ինչպիսիք են Շիրլի Չիսհոլմը և Փեթսի Մինկը[9]: Նրանք ներկայացնում են այն փաստարկը, որ հավասարությունը ԱՄՆ-ի հանրապետության հիմքն է, և հավասար պաշտպանության դրույթը բավական չէ սեռի հիման վրա խտրականությունը դնելու համար[10][11]: Այս փաստարկը հիմնված է նախկին ֆեմինիստ իրավաբան գիտնականների աշխատանքի վրա, ինչպիսիք են Փոլի Մյուրեյը, Դորոթի Քենյոնը և Ռութ Բեյդեր Գինզբուրգը[12][13]: Ըստ Մաքքիննոնի, ով ամենահաճախ հիշատակվող իրավաբաններից մեկն է, նորացված ձևակերպումը փոխադարձ մոտեցում է ցուցաբերում կանանց իրավունքների պաշտպանության նպատակով[1][14]:

ՀԻՓ-ի 1-ին բաժինում ասվում է, որ «Օրենքով նախատեսված իրավունքների հավասարությունը չպետք է հերքվի կամ կրճատվի Միացյալ Նահանգների կամ որևէ պետության կողմից սեռի պատճառով»[15]: Հավասարության նորացված տարբերակի 1-ին բաժնում ասվում է. «Կանայք իրենց ողջ բազմազանությամբ պետք է ունենան հավասար իրավունքներ Միացյալ Նահանգներում և նրա իրավասությանը ենթակա յուրաքանչյուր վայրում»[10]։

Աջակցություն հավասարության փոփոխությանը

Իրավաբան Կիմ Ֆորդե-Մազրուին պնդում է, որ առաջարկվող հավասարության փոփոխությունը «...ավելի լավ կնպաստի կանանց հավասարությանը»[16]: ՀՓԻ-ի պատմության փորձագետ, պրոֆեսոր Ջուլի Սուկը կարծում է, որ ԱՄՆ Սահմանադրության մեջ ավելացված փոփոխությունը, որը նպատակ ունի կանանց հավասարություն շնորհել, պետք է «...գնալ մինչև խտրականության բացառում»[17]:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Felton, Lena. «How one of the country's leading feminist scholars would rewrite the ERA» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-02-09-ին.
  2. «Alice Paul | Biography & Facts». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2021-02-09-ին.
  3. Cicilline, David N. (2019-05-20). «H.R.5 - 116th Congress (2019-2020): Equality Act». www.congress.gov. Վերցված է 2021-02-09-ին.
  4. «Democratic AGs sue to force US to adopt ERA in Constitution». AP NEWS. 2020-01-30. Վերցված է 2021-02-09-ին.
  5. 5,0 5,1 «Most Americans support gender equality, even if they don't identify as feminists». Pew Research Center (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-02-09-ին.
  6. «Commonwealth of Virginia v. David Ferriero» (PDF). January 2020.
  7. «Judge dismisses lawsuit by Democratic AGs to recognize ERA». WWLP (ամերիկյան անգլերեն). 2021-03-06. Վերցված է 2021-04-17-ին.
  8. «Op-ed: Happily never after: Democrats push a modern-day war on women». Washington Examiner (անգլերեն). 2021-03-26. Վերցված է 2021-04-17-ին.
  9. «One Scholar's Fight for the Equal Rights Amendment: 'We Can Fix It'». SUM (ամերիկյան անգլերեն). 2020-03-11. Արխիվացված է օրիգինալից 2021-02-14-ին. Վերցված է 2021-02-09-ին.
  10. 10,0 10,1 Catharine A. MacKinnon & Kimberlé W. Crenshaw (December 26, 2019). «Reconstituting the Future: The Equality Amendment» (PDF). Yale Law Journal.
  11. «Advocates Reignite the Fight for an Equal Rights Amendment». www.americanbar.org (անգլերեն). Վերցված է 2021-02-09-ին.
  12. «Pauli Murray's Indelible Mark on the Fight for Equal Rights». American Civil Liberties Union (անգլերեն). Վերցված է 2021-02-09-ին.
  13. «Tribute: The Legacy of Ruth Bader Ginsburg and WRP Staff». American Civil Liberties Union (անգլերեն). Վերցված է 2021-02-09-ին.
  14. «MacKinnon, Catharine A. - University of Michigan Law School». www.law.umich.edu (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-02-09-ին.
  15. «FAQS». Equal Rights Amendment (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-02-09-ին.
  16. «The ERA's Threat to Sex Equality». Gender Policy Report (ամերիկյան անգլերեն). 2020-07-14. Վերցված է 2021-02-09-ին.
  17. Suk, Julie C. (2017). «An Equal Rights Amendment for the Twenty-First Century: Bringing Global Constitutionalism Home». Yale Journal of Law and Feminism.