Էլիս Փոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիս Փոլ
անգլ.՝ Alice Paul
Դիմանկար
Ծնվել էհունվարի 11, 1885(1885-01-11)[1][2][3]
ԾննդավայրMount Laurel, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 9, 1977(1977-07-09)[1][2][3] (92 տարեկան)
Մահվան վայրՄուրսթաուն, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍուորթմոր քոլեջ, Փենսիլվանիայի համալսարան, Ջորջթաունի համալսարանի իրավունքի կենտրոն, Վաշինգտոնի ամերիկյան համալսարան, Moorestown Friends School? և Woodbrooke Quaker Study Centre?
Մասնագիտությունիրավաբան, կանանց իրավունքների պաշտպան և սուֆրաժիստ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱմերիկյան հեղափոխության դստրեր, Լուռ պահապաններ և Կանանց սոցիալական և քաղաքական միություն
Կայքalicepaul.org
 Alice Paul Վիքիպահեստում

Էլիս Սթոուքս Փոլ (անգլ.՝ Alice Stokes Paul, հունվարի 11, 1885(1885-01-11)[1][2][3], Mount Laurel, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - հուլիսի 9, 1977(1977-07-09)[1][2][3], Մուրսթաուն, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի սուֆրաժիստուհի և ակտիվիստ։ Լյուսի Բըրնսի և մյուսների հետ միասին, նա իրականացրել է կանանց ընտրական իրավունքների հաջող քարոզարշավը, որը նպաստել է 1920 թվականին Սահմանադրության 19-րդ լրացմանը[6]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիս Փոլն ու Հելեն Հարդեները, մոտավորապես 1908—1915 թվականներ
Էլիս Փոլը

Էլիս Փոլը կրթություն է ստացել քվակերների Սվորթմոր քոլեջում, ապա Փենսիլվանիայի համալսարանում ստացել է մագիստրոսի և գիտությունների թեկնածուի աստիճան։ 1922 թվականին Փոլն ավարտել է Վաշինգտոնի իրավագիտության քոլեջը` ստանալով իրավունքի բակալավրի աստիճան[7]։ 1927 թվականին ստացել է մագիստրոսի, իսկ 1928 թվականին՝ Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի քաղաքացիական իրավունքի թեկնածուի աստիճան[8]։ 1949 թվականին Ամերիկյան համալսարանի և Վաշինգտոնի քոլեջի միավորման կապակցությամբ Փոլը ձգտում էր գիտական աստիճաններ ունենալ երկու ուսումնական հաստատություններից էլ[9]։

Սուֆրաժիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փենսիլվանիայի համալսարանն ավարտելուց հետո Էլիսը միացել է «Կանանց իրավասարության ամերիկյան ազգային ասոցիացիային» և նշանակվել է կազմակերպության Վաշինգտոնի կոմիտեի նախագահ։

Կազմակերպությունը քարոզում էր կանանց քվեարկելու իրավունքի համար սահմանադրական փոփոխությունների կարևորությունը։ Այս փոփոխության համար իսկզբանե պայքարել են սուֆրաժիստուհիներ Սյուզան Էնթոնին և Էլիզաբեթ Սթենտոնը, որոնք փորձում էին քվեարկություն անցկացնել ԱՄՆ-ի բոլոր նահանգներում[10]։

Երբ քարոզչությանն ուղղված նրանց ջանքերը արդյունք չեն տալիս, Փոլը և նրա գործընկերները 1916 թվականին ձևավորում են «Կանանց ազգային կուսակցությունը», որտեղ կիրառում են այնպիսի մեթոդներ, որոնցից մի քանիսն օգտագործվել են Մեծ Բրիտանիայում ընտրական իրավունքի շարժման մեջ[10]։ Մեթոդներն իրենց մեջ ներառում էին ցույցեր, երթեր, զանգվածային միտինգներ, հացադուլներ։ Բոլոր գործողությունները լուսաբանվում էին «Սուֆրաժիստուհիներ» շաբաթաթերթում։

1916 թվականին նախագահական ընտրությունների ժամանակ Պոլը և նրա գործընկերները շարունակում են արշավը Վուդրո Վիլսոնի և այլ դեմոկրատների դեմ, որոնք հրաժարվում էին սատարել փոփոխությունները։ 1917 թվականին հունվարին «Ազգային կանանց կուսակցությունը» Սպիտակ տան մոտ առաջին պիկետն է անցկացնում[10]։ Պիկետի մասնակիցները, որոնք հայտնի են որպես «լուռ պահապաններ», քվեարկելու իրավունքը պահանջող վահանակներ էին պահում։ Դա քաղաքացիական անհնազանդության ոչ բռնի արշավի օրինակ էր։ 1917 թվականի հունիսին պիկետի մասնակիցները ձերբակալվում են «տեղաշարժմանը խոչընդոտելու» մեղադրանքով[11]։ Շատերը, այդ թվում՝ Էլիս Փոլը, մեղավոր են ճանաչվում և բանտարկվում Վիրջինիայի Օկկովկեն բանտում։ Որպես բողոքի նշան` Փոլը հացադուլ է հայտարարում բանտում, որտեղից նրան տեղափոխում են հոգեբուժարան։ Դա շարունակվող ցույցերի և մամուլում հրապարակվող նյութերի հետ ճնշում էր գործադրում Վիլսոնի աշխատակազմի վրա։

1918 թվականի հունվարին Վիլսոնը հայտարարում է, որ կանանց ընտրելու իրավունքը անհրաժեշտ միջոց է[11]։ 1920 թվականին ընդունվում է ԱՄՆ Սահմանադրության 19-րդ փոփոխությունը[12]։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին սկսում է ապրել Ալվա Բելմոնտի կողմից գնված տանը, որը գտնվում է Վաշինգտոնում, Կապիտոլիումի հարևանությամբ։ Տունն այժմ հայտնի է որպես «Սյուե- Բելմոնտի տուն-թանգարան»[10]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիս Փոլը մահացել է 1977 թվականի հուլիսի 9-ին, Նյու Ջերսիում[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Hartmann S. M. Paul, Alice (11 January 1885–09 July 1977), women's rights leader // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1500537
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. https://www.womenofthehall.org/inductee/alice-paul/
  5. https://www.cwhf.org/inductees/alice-paul
  6. Jean H. Baker(չաշխատող հղում) "Placards at the White House, " American Heritage, Winter 2010.
  7. «Honoring Alice Paul». Washington College of Law. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 3-ին.
  8. «Alice Paul Biography». Lakewood Public Library: Women in History. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 1-ին.
  9. «Timeline». History of WCL. Washington College of Lax. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 3-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Alice Paul: Facts, Discussion Forum, and Encyclopedia Article
  11. 11,0 11,1 «Alice Paul Biography — Biography.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  12. Simkin, J. «Alice Paul» Արխիվացված 2013-04-03 Wayback Machine Women’s Suffrage in the USA, Spartacus Educational Retrieved: 2006-07-27.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիս Փոլ» հոդվածին։