Jump to content

Կանանց իրավունքների Գրուբերի մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
13:04, 11 Հունիսի 2024 տարբերակ, Հասմիկ Զարաֆյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Կանանց իրավունքների Գրուբերի մրցանակ (անգլ.՝ Gruber Prize for Women's Rights), հիմնադրվել է 2003 թվականին, որը ամերիկյան «Փիթեր և Պատրիսիա Գրուբեր հիմնադրամ» (անգլ.՝ Peter and Patricia Gruber Foundation) ոչ առևտրային կազմակերպության կողմից շնորհված 500.000 ԱՄՆ դոլար արժողությամբ հինգ միջազգային մրցանակներից մեկն էր: Մրցանակը շնորհվել է այն անհատներին և խմբերին, որոնք զգալի ներդրում են ունեցել տարբեր ոլորտներում կանանց և աղջիկների իրավունքների առաջխաղացման անհրաժեշտության, գենդերային հավասարության մասին հանրային իրազեկվածության բարձրացման գործում` հաճախ վտանգելով անձնական կամ մասնագիտական ռիսկերը՝ հանուն արդար աշխարհի։ Մրցանակակիրներին ընտրել է կանանց իրավունքների միջազգային փորձագետներից կազմված խումբը`տարբեր անվանակարգերում : Հիմնադրամը բարձր է գնահատել և խրախուսել կրթական գերազանցությանը, սոցիալական արդարությանն ուղղված բոլոր քայլերն ու գիտական ​​նվաճումները, որոնք միտված են բարելավել մարդկանց կենսապայմանները, ապրելակերպը:

2011 թվականին Կանանց իրավունքների համար մրցանակը դադարեցվեց[1]։

Մրցանակակիրներ

2003 թվական

2004 թվական

  • Սաքենա Յակուբի, Աֆղանստանի կրթության ինստիտուտի հիմնադիր։
  • Աֆղանստանի կրթության ինստիտուտ (Afghan Institute of Learning):

2005 թվական

2006 թվական

  • Սեսիլիա Մեդինա Կիրոգա, դատավոր (Չիլի), ներկայումս ծառայում է Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանում (Cecilia Medina Quiroga, Inter-American Court of Human Rights):

2007 թվական

  • Փինար Իլքկարաջան (Ստամբուլ, Թուրքիա ) և իր աջակցությամբ ստեղծված երկու կազմակերպություններ․
  • «Women for Women's Human Rights – New Ways» (WWHR)» (Կանայք Հանուն Կանանց Մարդու Իրավունքների – Նոր Ուղիներ),համահիմնադիր՝՝Փինար Իլքկարաջան։
  • «Մուսուլմանական հասարակություններում սեռական և մարմնական իրավունքների կոալիցիա» (CSBR), համահիմնադիր՝ Փինար Իլքկարաջան։

2008 թվական

  • Յանար Մուհամեդ (Yanar Mohammed), Իրաքում «Կանանց ազատություն» կազմակերպության (Organization of Women's Freedom) համահիմնադիր, Իրաքում կանանց իրավունքների ակտիվացման առանցքային դեմքը:
  • Սապանա Պրադհան Մալա, Նեպալում կանանց հիմնարար վերարտադրողական և սեփականության իրավունքները պաշտպանող իրավական բարեփոխումների առաջնորդ ,Կանանց իրավունքի և զարգացման ֆորումի (Forum for Women, Law & Development) նախագահ։
  • Նադերա Շալհուբ-Գևորգյան (Nadera Shalhoub-Kevorkian), թերապևտ, առաջատար ֆեմինիստ գիտնական և ակտիվիստուհի, մեծ աշխատանք է տարել պաղեստինցի կանանց նկատմամբ ընտանեկան ( հատկապես պատվի հողի վրա կատարած) բռնությունների կանխարգելման ուղղությամբ: Ապրելով Իսրայելում` Հորդանան գետի Արևմտյան ափում և Գազայում, վերապատրաստել է կին ակտիվիստների: Բացել է արագ արձագանքման թեժ գիծ` բռնության ենթարկված կանանց համար:

2009 թվական

  • Լեյմա Գբովի (Leymah Gbowee) լիբերիացի ակտիվիստուհի-խաղարարար, 2011 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր, «Աֆրիկայում կանանց խաղաղության և անվտանգության ցանցի» (Women //Peace and Security Network – Africa) գործադիր տնօրեն: Նա մեծ ջանք է ներդրել Լիբերիայում քաղաքացիական պատերազմի ավարտի, ապառազմականացման, խաղաղության հաստատման, անվտանգության բանակցություններում կանանց ներգրավելու գործում:
  • «Կանանց իրավական կենտրոն» (WLC) Հարավային Աֆրիկայում: Շահույթ չհետապնդող կառույց` իրավունքի կենտրոն, որի նպատակը կանանց (հատկապես` սևամորթ) հավասարության հասնելն էր:

2010 թվական

  • Վերարտադրողական իրավունքների կենտրոնը (Center for Reproductive Rights), գլոբալ իրավապաշտպան կազմակերպություն, կենտրոնակայանը ` Նյու յորքում{{}}:
  • « CLADEM »՝ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի կանանց իրավունքների պաշտպանության կոմիտե, կանանց կազմակերպությունների և ակտիվիստների միջազգային ՀԿ ցանց։

Երկու կազմակերպություններն էլ ընդլայնում և պաշտպանում են կանանց իրավունքները դատական ​​գործընթացների, օրենքի բարեփոխումների և կրթության միջոցով՝ նպաստելով կանանց սեռական և վերարտադրողական իրավունքների իրացմանը:


2011 թվական

  • «AVEGA Agahozo» ,կազմակերպություն, հիմնադրվել է 1994 թվականի Ռուանդայի ցեղասպանությունը վերապրածների կողմից: Կազմակերպությունը ձգտում է բարելավել վերապրածների, հիմնականում այրիների կյանքը՝ ապահովելով առողջապահական հասանելիություն, բնակարանային հնարավորություններ, կրթություն, մասնագիտական վերապատրաստումներ և տարբեր շահերի պաշտպանություն:

Ծանոթագրություններ

  1. «Yale and Patricia and Peter Gruber Announce Establishment of the Gruber Foundation at Yale». Yale University. May 16, 2011.
  2. Frank Kanyesigye (2 March 2013). «Rwanda: First Lady Pays Tribute to Profemme». The New Times.
  3. Շանը նահանգ է Մյանմայի հանրապետությունում: Շաները թվով երկրորդ ազգն են երկրում, նրանք կազմում են բնակչության 9%-ը։

Արտաքին հղումներ