Պիա Կաումա
Պիա Կաումա | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1966[1] (57 տարեկան) |
Ծննդավայր | Յոենսուու, Ֆինլանդիա[1] |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Կրթություն | Աալտոյի համալսարանի բիզնես դպրոց |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | municipal councillor in Finland?, municipal councillor in Finland?, Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր և Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր |
Կուսակցություն | Ազգային կոալիցիոն կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | և [2] |
Կայք | piakauma.fi |
Pia Kauma Վիքիպահեստում |
Պիա Լիսա Կաումա (հոկտեմբերի 20, 1966, Յոենսուու), ֆինն քաղաքական գործիչ, Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր, Էսպոյի քաղաքային խորհրդի անդամ, ներկայացնում է Ազգային կոալիցիոն կուսակցությունը[3]։ Կաուման նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ֆիննական պատվիրակության անդամ է և ներկայումս հանդիսանում է կազմակերպության նախագահը:
Քաղաքական կարիերա
Կաուման 2011-ից 2015 թվականներին եղել է Ֆինլանդիայի խորհրդարանի անդամ և վերընտրվել է 2017 թվականին: Ունենալով տնտեսագիտության և բիզնեսի կրթական աստիճան, աշխատել է խորհրդարանում՝ առևտրի, սոցիալական հարցերի և առողջապահության հանձնաժողովում, Մեծ կոմիտեի կազմում, Սահմանադրական իրավունքի հանձնաժողովում եւ Բնապահպանական հանձնաժողովում[4]:
Բացի ԵԱՀԿ ԽՎ-ում նախագահությունից, Կաուման 2011-2015 թվականներին եղել է ԵԱՀԿ ԽՎ-ի ֆիննական պատվիրակության անդամ, իսկ 2017-2019 թվականներին՝ փոխարինող անդամ, 2019 թվականից մինչ օրս պատվիրակության անդամ է: Նա 2013-2014 թվականներին եղել է Գլխավոր կոմիտեի Քաղաքական գործերի և անվտանգության հարցերով զեկուցող և մասնակցել է բազմաթիվ դիտորդական առաքելությունների[4]:
Կաուման 2021 թվականի օգոստոսին նշանակվել է Կենտրոնական Ասիայի ներգրավվածության հարցերով հատուկ ներկայացուցիչ, իսկ նախկինում հատուկ ներկայացուցիչ է եղել նաև Քաղաքացիական հասարակության ներգրավվածության հարցերով:
Կաուման հանդիսանում է Ֆինլանդիայի խորհրդարանի՝ Իսպանիայի և Ֆրանսիայի բարեկամության խորհրդարանական խմբերի նախագահ[5]:
Այլ գործունեություն
Կաուման Fortum-ի շահագրգիռ կողմերի խորհրդատվական հանձնաժողովի[6], HOK-Elanto-ի ներկայացուցչական խորհրդի[7] և Fennia խմբի կառավարման խորհրդի անդամ է[8]:
Անձնական կյանք
Կաուման ամուսնացած է Յուսի Կաումայի հետ, նրանք ունեն չորս երեխա[9]:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 https://www.eduskunta.fi/FI/kansanedustajat/Sivut/1135.aspx
- ↑ Suomen valtiokalenteri (фин.) — Helsinki: 2023. — P. 101. — ISSN 0355-2462
- ↑ «Pia Kauma | Yritysjohtajataustainen kansanedustaja, 4 lapsen äiti». Pia Kauma.
- ↑ 4,0 4,1 «Pia Kauma (Finland)». www.oscepa.org.
- ↑ Friendship groups
- ↑ «Sidosryhmien neuvottelukunta». fortum.fi (ֆիններեն). Վերցված է 2021-12-14-ին.
- ↑ «Hallinto». HOK-Elanto (ֆիններեն). Վերցված է 15 December 2021-ին.
- ↑ «Fennia-konsernin johto». www.fennia.fi (ֆիններեն). Վերցված է 2021-12-14-ին.
- ↑ «Pia Kauma». Parliament of Finland. Արխիվացված է օրիգինալից 6 December 2013-ին. Վերցված է 21 April 2014-ին.