Jump to content

Պիա Կաումա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիա Կաումա
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 20, 1966(1966-10-20)[1] (57 տարեկան)
ԾննդավայրՅոենսուու, Ֆինլանդիա[1]
Քաղաքացիություն Ֆինլանդիա
ԿրթությունԱալտոյի համալսարանի բիզնես դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններmunicipal councillor in Finland?, municipal councillor in Finland?, Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր և Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր
ԿուսակցությունԱզգային կոալիցիոն կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Knight First Class of the Order of the Lion of Finland[2]
Կայքpiakauma.fi
 Pia Kauma Վիքիպահեստում

Պիա Լիսա Կաումա (ֆիններեն՝ Pia Kauma, հոկտեմբերի 20, 1966(1966-10-20)[1], Յոենսուու, Ֆինլանդիա[1]), ֆինն քաղաքական գործիչ, Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր, Էսպոյի քաղաքային խորհրդի անդամ, ներկայացնում է Ազգային կոալիցիոն կուսակցությունը[3]։ Կաուման նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ֆիննական պատվիրակության անդամ է և ներկայումս հանդիսանում է կազմակերպության նախագահը։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաուման 2011-ից 2015 թվականներին եղել է Ֆինլանդիայի խորհրդարանի անդամ և վերընտրվել է 2017 թվականին։ Ունենալով տնտեսագիտության և բիզնեսի կրթական աստիճան, աշխատել է խորհրդարանում՝ առևտրի, սոցիալական հարցերի և առողջապահության հանձնաժողովում, Մեծ կոմիտեի կազմում, Սահմանադրական իրավունքի հանձնաժողովում եւ Բնապահպանական հանձնաժողովում[4]։

Բացի ԵԱՀԿ ԽՎ-ում նախագահությունից, Կաուման 2011-2015 թվականներին եղել է ԵԱՀԿ ԽՎ-ի ֆիննական պատվիրակության անդամ, իսկ 2017-2019 թվականներին՝ փոխարինող անդամ, 2019 թվականից մինչ օրս պատվիրակության անդամ է։ Նա 2013-2014 թվականներին եղել է Գլխավոր կոմիտեի Քաղաքական գործերի և անվտանգության հարցերով զեկուցող և մասնակցել է բազմաթիվ դիտորդական առաքելությունների[4]։

Կաուման 2021 թվականի օգոստոսին նշանակվել է Կենտրոնական Ասիայի ներգրավվածության հարցերով հատուկ ներկայացուցիչ, իսկ նախկինում հատուկ ներկայացուցիչ է եղել նաև Քաղաքացիական հասարակության ներգրավվածության հարցերով։

Կաուման հանդիսանում է Ֆինլանդիայի խորհրդարանի՝ Իսպանիայի և Ֆրանսիայի բարեկամության խորհրդարանական խմբերի նախագահ[5]։

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաուման Fortum-ի շահագրգիռ կողմերի խորհրդատվական հանձնաժողովի[6], HOK-Elanto-ի ներկայացուցչական խորհրդի[7] և Fennia խմբի կառավարման խորհրդի անդամ է[8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաուման ամուսնացած է Յուսի Կաումայի հետ, նրանք ունեն չորս երեխա[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.eduskunta.fi/FI/kansanedustajat/Sivut/1135.aspx
  2. Suomen valtiokalenteri (фин.)Helsinki: 2023. — P. 101. — ISSN 0355-2462
  3. «Pia Kauma | Yritysjohtajataustainen kansanedustaja, 4 lapsen äiti». Pia Kauma.
  4. 4,0 4,1 «Pia Kauma (Finland)». www.oscepa.org.
  5. Friendship groups
  6. «Sidosryhmien neuvottelukunta». fortum.fi (ֆիններեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
  7. «Hallinto». HOK-Elanto (ֆիններեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
  8. «Fennia-konsernin johto». www.fennia.fi (ֆիններեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
  9. «Pia Kauma». Parliament of Finland. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.