Jump to content

Պազինի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
18:42, 31 Մայիսի 2024 տարբերակ, Armineaghayan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Պազինի ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորՊազին
Երկիր Խորվաթիա
Կառուցված10-րդ դար
Վերահսկվում էMeinhard I, Count of Gorizia?
Կայքemi.hr/index.php?jezik=it
Քարտեզ
Քարտեզ
 Pazin Castle Վիքիպահեստում

Պազինի ամրոց (խորվ.՝ Kaštel Pazin, իտալ.՝ Castello di Pisino, գերմ.՝ Mitterburg), միջնադարյան ամրաշինական շինություն, որը կառուցված է ամուր ժայռի վրա և գտնվում է Իստրիա ժուպանիայի (Խորվաթիա) վարչական կենտրոն Պազին քաղաքի կենտրոնում։ Համարվում է այդ ժուպանիայի ամենամեծ և ամենալավ պահպանված ամրոցը:

Ամրոցը կառուցվել է սրբատաշ քարից և իր 11-րդ դարյա պատմության ընթացքում ենթարկվել է մի քանի խոշոր ռեստավրացիայի և վերակառուցման: Ամրոցում տեղակայված են երկու թանգարաններ՝ Իստրիայի ազգագրական թանգարանը և Պազին քաղաքի թանգարանը[1]։

Պատմություն

Պազին ամրոցը որպես Castrum Pisinum առաջին անգամ հիշատակվել է 983 թվականի հունիսի 7-ին, Սուրբ Հռոմի կայսր Օտտոն II-ի կողմից Պորեչի եպիսկոպոսին տրված փաստաթղթում, որով հաստատվում է ամրոցի պատկանելությունը վերջինիս։ 12-րդ դարում Պորեչի եպիսկոպոսները այն հանձնել են Շվարցենբուրգի Մեյնհարդին, ամրոցի սեփականատեր Չրինգրադին կամ Շվարցենբուրգին (գերմ.՝ Schwarzenburg), այնուհետև Գորիցայի կոմս Մայնհարդ I-ին և վերջապես Իստրիայի մարկգրաֆ Մեյնհարդին (մահացել է 1193 թվականին) և նրա ժառանգներին։

1374 թվականին Ալբերտ IV-ը՝ Գորիցայի մարկգրաֆը, մահացել է՝ ժառանգներ չթողնելով, և ամրոցն անցել է Հաբսբուրգների տիրապետությանը։ Նրա ներկայացուցիչները բազմիցս վարձակալել կամ գրավադրել են ամրոցը հաջորդ մի քանի դարերի ընթացքում իրենց հետ սերտորեն կապված տարբեր ազնվականների, որոնց թվում եղել են Աուերշպերգը, Բարբոն, Դելլա Տորեն, Դյուրրը (Դյուրեր), Էգգենբերգը, Ֆլանջինին, Ֆուգերը, Կևենխյուլերը, Մոսկոնին, Սվետկովիցը, Թուրինետի դե Պրին և Վալզեն:

Ամրոցը ի վերջո վաճառվել է Անտոնիո դե Մոնտեկուկոլիին 1766 թվականին 240 ֆլորինով և մնացել նրա ընտանիքի սեփականությունը մինչև 1945 թվականը։ Ավելին, այդ ընթացքում այն հասցրել է լինել մի շարք երկրների տարածք. 1797 թվականին Վենետիկի Հանրապետության վերացումից հետո Պազինը պատկանել է Հաբսբուրգների միապետությանը, այնուհետև Նապոլեոնի ֆրանսիական կայսրությանը և կրկին Հաբսբուրգներին, 1918 թվականին՝ Իտալիային։

Շատ դարեր ամրոցը ծառայել է որպես Պազին կոմսության (խորվ.՝ Pazinska grofovija/Pazinska knežija, իտալ.՝ Contado di Pisino, գերմ.՝ Grafschaft Mitterburg) կամ Իստրիայի կոմսության (խորվ.՝ Istarska grofovija/Istarska knežija, իտալ.՝ Contea d' Istria, գերմ.՝ Grafschaft Isterreich), վարչական կենտրոնը, որը վերահսկվել է կա՛մ ամրոցի կաստելլան-կապիտանի կա՛մ կոմսի կողմից։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. «Pazin Castle». Արխիվացված է օրիգինալից 2021-10-08-ին. Վերցված է 2021-10-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պազինի ամրոց» հոդվածին։