Jump to content

Լավքրաֆթի երկիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
16:16, 30 Մայիսի 2024 տարբերակ, Argam Forbes (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Լավքրաֆթի երկիր
անգլ.՝ Lovecraft Country
ՀեղինակMatt Ruff?
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ2016

«Լավքրաֆթի երկիր» (անգլ.՝ Lovecraft Country), գրող Մեթ Ռաֆի 2016 թվականի մռայլ ֆանտաստիկա և սարսափ ժանրի վեպը։ Վեպն ուսումնասիրում է Հ. Պ. Լավկրաֆտի սարսափների և ռասիզմի միջև կապը Միացյալ Նահանգներում՝ Ջիմ Քրոուի ժամանակաշրջանում, ինչպես դա ապրել է սևամորթ գիտաֆանտաստիկայի երկրպագու Ատտիկուս Թերները և նրա ընտանիքը: Գիրքը հրատարակվել է HarperCollins- ի կողմից։

Արձագանքներ

Publishers Weekly-ն գովաբանել է Ռաֆին «դասական սարսափ թեմաների տպավորիչ վարպետության» համար և նշել, որ գրքի «ամենաանհանգստացնող» կողմը հերոսների մշտական անհանդուրժողականությունն է[1]։ Kirkus Reviews-ը վեպը նկարագրել է որպես «քմահաճ, քիմերիկական արկածների շարան» և «սողացող զվարթ պաստիչ»՝ գովաբանելով այն Ռաֆֆի նախորդ գործերի համեմատ[2]:

Boing Boing-ում Քորի Դոկտորովը նկարագրել է հերոսներին որպես «ակտիվ կյանքով հերոսներ, (...) արժանապատվությամբ և (...) աննկուն ոգով» և նշել, որ «հալածանքի, բռնության, օտարման և ստրկության ժառանգման» մշտական զգացման շնորհիվ՝ նրանց պետք չեն Հին աստվածներ՝ սարսափ ապրելու համար[3]։ Tor.com-ում Ալեքս Բրաունը գրել է, որ գիրքը «զգույշ և արդյունավետ կերպով համատեղում է ռասան և սարսափը» և այն անվանել է «լարված թրիլլեր, սարսափելի մղձավանջ, սրտաճմլիկ ողբերգություն» և «հեքիաթ՝ ձգտման և լավատեսության մասին, նույնիսկ երբ Դժոխային գազանն այլ աշխարհից հետապնդում է քեզ անտառում»[4]։

Էկրանավորում

2017 թվականին HBO-ն հայտարարել է, որ պատրաստում է վեպի ադապտացիա՝ Ջորդան Փիլի և Ջեյ Ջեյ Աբրամսի հետ որպես գործադիր պրոդյուսերներ, իսկ Միշա Գրինը լինելու է շոուրաներ[5] ։

Ծանոթագրություններ

  1. Lovecraft Country Archive copy Wayback Machine-ի միջոցով:, reviewed at Publishers Weekly, November 30, 2015; retrieved May 16, 2017
  2. LOVECRAFT COUNTRY Archive copy Wayback Machine-ի միջոցով:, reviewed at Kirkus Reviews; published November 4, 2015; retrieved May 16, 2017
  3. Matt Ruff’s "Lovecraft Country, " where the horror is racism (not racist) Արխիվացված է Հոկտեմբեր 24, 2019 Wayback Machine-ի միջոցով:, by Cory Doctorow, at Boing Boing; published February 16, 2016; retrieved May 16, 2017
  4. Cthulhu Gon’ Slay: Lovecraft Country by Matt Ruff Արխիվացված է Հոկտեմբեր 24, 2019 Wayback Machine-ի միջոցով:, reviewed by Alex Brown, at Tor.com; published February 16, 2016; retrieved May 16, 2017
  5. ‘Get Out’s Jordan Peele Teams With WBTV, HBO & Bad Robot For ‘Lovecraft Country’ Drama Series; Misha Green Writing Արխիվացված է Մայիս 18, 2017 Wayback Machine-ի միջոցով:; by Mike Fleming Jr., at Deadline Hollywood; published May 16, 2017; retrieved May 16, 2017