Jump to content

Լավքրաֆթի երկիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լավքրաֆթի երկիր
անգլ.՝ Lovecraft Country
ՀեղինակMatt Ruff?
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ2016

«Լավքրաֆթի երկիր» (անգլ.՝ Lovecraft Country), գրող Մեթ Ռաֆի 2016 թվականի մռայլ ֆանտաստիկա և սարսափ ժանրի վեպը։ Վեպն ուսումնասիրում է Հ. Պ. Լավկրաֆտի սարսափների և ռասիզմի միջև կապը Միացյալ Նահանգներում՝ Ջիմ Քրոուի ժամանակաշրջանում, ինչպես դա ապրել է սևամորթ գիտաֆանտաստիկայի երկրպագու Ատտիկուս Թերները և նրա ընտանիքը։ Գիրքը հրատարակվել է HarperCollins- ի կողմից։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Publishers Weekly-ն գովաբանել է Ռաֆին «դասական սարսափ թեմաների տպավորիչ վարպետության» համար և նշել, որ գրքի «ամենաանհանգստացնող» կողմը հերոսների մշտական անհանդուրժողականությունն է[1]։ Kirkus Reviews-ը վեպը նկարագրել է որպես «քմահաճ, քիմերիկական արկածների շարան» և «սողացող զվարթ պաստիչ»՝ գովաբանելով այն Ռաֆֆի նախորդ գործերի համեմատ[2]։

Boing Boing-ում Քորի Դոկտորովը նկարագրել է հերոսներին որպես «ակտիվ կյանքով հերոսներ, (...) արժանապատվությամբ և (...) աննկուն ոգով» և նշել, որ «հալածանքի, բռնության, օտարման և ստրկության ժառանգման» մշտական զգացման շնորհիվ՝ նրանց պետք չեն Հին աստվածներ՝ սարսափ ապրելու համար[3]։ Tor.com-ում Ալեքս Բրաունը գրել է, որ գիրքը «զգույշ և արդյունավետ կերպով համատեղում է ռասան և սարսափը» և այն անվանել է «լարված թրիլլեր, սարսափելի մղձավանջ, սրտաճմլիկ ողբերգություն» և «հեքիաթ՝ ձգտման և լավատեսության մասին, նույնիսկ երբ Դժոխային գազանն այլ աշխարհից հետապնդում է քեզ անտառում»[4]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին HBO-ն հայտարարել է, որ պատրաստում է վեպի ադապտացիա՝ Ջորդան Փիլի և Ջեյ Ջեյ Աբրամսի հետ որպես գործադիր պրոդյուսերներ, իսկ Միշա Գրինը լինելու է շոուրաներ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lovecraft Country Archive copy Wayback Machine-ի միջոցով:, reviewed at Publishers Weekly, November 30, 2015; retrieved May 16, 2017
  2. LOVECRAFT COUNTRY Archive copy Wayback Machine-ի միջոցով:, reviewed at Kirkus Reviews; published November 4, 2015; retrieved May 16, 2017
  3. Matt Ruff’s "Lovecraft Country, " where the horror is racism (not racist) Արխիվացված 2019-10-24 Wayback Machine, by Cory Doctorow, at Boing Boing; published February 16, 2016; retrieved May 16, 2017
  4. Cthulhu Gon’ Slay: Lovecraft Country by Matt Ruff Արխիվացված 2019-10-24 Wayback Machine, reviewed by Alex Brown, at Tor.com; published February 16, 2016; retrieved May 16, 2017
  5. ‘Get Out’s Jordan Peele Teams With WBTV, HBO & Bad Robot For ‘Lovecraft Country’ Drama Series; Misha Green Writing Արխիվացված 2017-05-18 Wayback Machine; by Mike Fleming Jr., at Deadline Hollywood; published May 16, 2017; retrieved May 16, 2017