Yodlee
Բնագավառ | ֆինանսական ծառայություններ ![]() | |
---|---|---|
Ստեղծում | 1999 ![]() | |
Հիմնադիր | Venkat Rangan, Sukhinder Singh ![]() | |
Երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ ![]() | |
Գլխամասի վայր | Ռեվուդ Շորզ ![]() | |
IPv6 routing prefix | 2a03:8180:1301:87::/64 ![]() | |
Պաշտոնական կայք | www.yodlee.com ![]() |
Yodlee, վեբ հավելվածների մշակմամբ զբաղվող ծրագրային ապահովման ընկերություն։ Կազմակերպությունը սպառողի թույլատվությամբ բաց բանկային API-ների միջոցով ապահովում է տեղեկատվական բազմաթիվ հաշիվների (վարկային քարտեր, բանկային հաշիվներ, և այլն) տվյալների համախբում։
Ծագում և պատմություն
Yodlee-ը հիմնադրվել է 1999 թվականին Վենկատ Ռանգանի (Ամրիտայի համալսարանի պրոռեկտոր), Սեմ Ինալայի, Ռամակրիշնայի Սաթյավոլուի, Սրիհարի Սամպաթ Կումարի (բոլորը նախկինում աշխատել են Մայքրոսոֆթում) և Սուխինդեր Սինգհի կողմից[1] ։
Yodlee-ը իր գործունեությունը սկսել է Կալիֆոռնիայի Սանիվեյլ քաղաքում, այնուհետև իր գլխամասը տեղափոխել է Կալիֆոռնիայի Ռեդվուդի ափեր: Այն նաև գրասենյակներ ունի Լոնդոնում, Մեծ Բրիտանիայում և Հնդկաստանում: 2000 թվականին Yodlee-ը միավորվել է իր հիմնական մրցակցի՝ Ատլանտայում գտնվող VerticalOne ընկերության հետ, որն այն ժամանակ պատկանում էր SecurityFirst-ին՝ թվային բանկային ընկերությանը[2][3]։
2010 թվականին Yodlee-ը համագործակցել է Y Combinator-ի հետ՝ իր ֆինանսական ծառայությունների հարթակները տրամադրելով Y Combinator-ի կողմից ֆինանսավորվող բոլոր ընկերություններին [4]։
2010 թվականին Yodlee-ի կարողությունը գնահատվել է 116 միլիոն դոլար [5]: 2008 թվականի հունիսին հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ հայտարարվել է, որ Bank of America-ն 35 միլիոն դոլար ներդրում է իրականացրել Yodlee-ում: Yodlee-ի գործող ներդրողները, ներառյալ նրա ամենամեծ բաժնետեր Warburg Pincus-ը, ինչպես նաև Accel Partners-ը և Institutional Venture Partners-ը, մասնակցել են ներդրմանը[6]:
2013 թվականի դրությամբ Yodlee-ն ունեցել է ավելի քան 45 միլիոն օգտատեր [7][5]: 2014 թվականի հոկտեմբերի 3-ին Yodlee-ը ներառվել է NASDAQ բորսայում ՝ առևտրով զբաղվելով Ydle-ի անվան ներքո ։ Ընկերությունը բաժնետոմսերի վաճառքի արդյունքում հավաքել է 75 միլիոն դոլար՝ մեկ բաժնետոմսի դիմաց 12 դոլարով [8] : 2015 թվականի օգոստոսի 10-ին Yodlee-ը վաճառվել է Envestnet-ին 660 միլիոն դոլարով [9], արդյունքում ընկերությունն այլևս չի ցուցակել NASDAQ բորսայում: 2017 թվականի նոյեմբերին Token-ը դարձել է Yodlee-ի գործընկերը վճարումների և ֆինանսական տվյալների համախմբման ոլորտում [10]։ 2023 թվականի հունիսի 30-ի դրությամբ Yodlee-ն ունեցել է ավելի քան 17 միլիոն տվյալների աղբյուր և 47 միլիոն օգտագործող, և այն աշխատել է ավելի քան 1400 ֆինանսական ծառայություններ մատուցող և տեխնոլոգիական ընկերությունների հետ, ներառյալ ԱՄՆ 20 խոշորագույն բանկերից 18-ը:
Դատական գործընթաց
Օրենզդիր մարմինները կասկածելով որ Yodlee-ն վաճառել է սպառողների անձնական ֆինանսական տվյալները՝ առանց համապատասխան համաձայնության, կոչ է արել Առևտրի դաշնային հանձնաժողովին հետաքննել այս հարցը[11]: 2020 թվականի օգոստոսին խմբակային դատական հայց է ներկայացվել Envestnet-ի և Yodlee-ի դեմ ։ Deborah Wesch-ը պնդում էր, որ ինքը և մյուս սպառողները ռիսկի են ենթարկվել, քանի որ ընկերությունները չեն կարողացել պատշաճ կերպով պաշտպանել իրենց սպառողների տվյալները[12]: Yodlee-ն և Envestnet-ը պնդել են, որ սպառողները համաձայնել են օգտագործել իրենց տվյալները, և որ սպառողները որևէ շոշափելի վնաս չեն կրել իրենց անանուն տվյալների վաճառքից[13]:
Ծանոթագրություններ
- ↑ «Yodleeing Their Way to the Top» (Press release).
- ↑ «S1 Corporation Completes Acquisition of VerticalOne Corporation». PR Newswire. November 11, 1999. Վերցված է 25 March 2017-ին.
- ↑ «Company Overview of VerticalOne Corporation». bloomberg.com. Bloomberg L.P. Վերցված է 25 March 2017-ին.
- ↑ Rao, Leena (2010-11-30). «Y Combinator and Yodlee Team-up To Give Startups Access To Financial Data». TechCrunch.
- ↑ 5,0 5,1 Arrington, Michael (2009-09-18). «Mint Is Yodlee's YouTube». TechCrunch.
- ↑ «Yodlee raises $35m funding». 4 June 2008.
- ↑ Empson, Rip (2011-07-06). «With Top Banks In Tow, Financial Service Provider Yodlee Hits 30 Million Users». TechCrunch.
- ↑ de la Merced, Michael J. (2014-10-02). «Yodlee, a Hub for Financial Apps, Raises $75 Million in I.P.O.». DealBook (անգլերեն). The New York Times. Վերցված է 2019-09-28-ին.
- ↑ de la Merced, Michael J. (2015-08-10). «Yodlee, a Hub for Financial Apps, Sells Itself to Envestnet». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019-09-28-ին.
- ↑ Peyton, Antony (2017-11-13). «Token and Envestnet | Yodlee team up for open banking». FinTech Futures. Վերցված է 2017-11-14-ին.
- ↑ Tracy, Ryan (2020-01-17). «Lawmakers Call for Investigation of Fintech Firm Yodlee's Data Selling». Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). ISSN 0099-9660. Վերցված է 2021-08-16-ին.
- ↑ Berman, Jeff. «Envestnet, Yodlee Sued Over Consumer Data Collection». ThinkAdvisor (անգլերեն). Վերցված է 2022-07-12-ին.
- ↑ «Envestnet, Yodlee Say Consumers OK'd Access To Bank Data - Law360». www.law360.com (անգլերեն). Վերցված է 2022-07-12-ին.