Չժոու Չժենգի
Չժոու Չժենգի (չինարեն՝ 周正毅, 23 ապրիլ 1961), չինացի բիզնեսմեն, անշարժ գույքի ոլորտի մասնագետ և կառուցապատող։
Չժենգին օգտվել է 1990-ականների վերջից մինչև 2000-ականների սկիզբը Շանհայի անշարժ գույքի ոլորտի բումի հնարավորություններից։ Ժամանակին եղել է Չինաստանի 11-րդ ամենահարուստ մարդը ՝ ընդհանուր 320 միլիոն ԱՄՆ դոլար անձնական ունեցվածքով: 2007 թվականի նոյեմբերին Չժուն դատապարտվեց տասնվեց տարվա ազատազրկման՝ բաժնետոմսերի շահարկման և խարդախության համար: Նա Հոնկոնգի Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովի կողմից "ամենափնտրված" մարդկանցից է[1]:
Կենսագրություն
Ծնվել է Շանհայի Յանգպու շրջանում յոթ երեխաների ընտանիքում։ Սկսել է աշխատել 17 տարեկանից՝ չավարտելով միջնակարգ դպրոցը: 1978 թվականին Յանգպու քաղաքում նա բացեց իր սեփական ռեստորանը: 1989 թվականին նա բացեց Meitong (չինարեն՝ 美通饭店) անունով ռեստորանը Շանհայում, ինչպես նաև կարաոկե բար։ Նա բացեց մեծ Ah Mao Boiled Food-ը (չինարեն՝ 阿毛燉品) ռեստորանը 1994 թվականին և շինանյութերի առևտուրը Շանհայում: Չժոու Չժենգիի ներգրավվածությունը Չինաստանում նոր վերահաստատված ֆոնդային շուկաներում և նրա առևտուրը պղնձի ֆյուչերսներով հնարավորություն ընձեռնեցին կուտակելու հարստությունը, ինչը նրան հնարավորություն տվեց շահույթ ունենալ Շանհայի անշարժ գույքի անկայուն բումի ժամանակ:
Ֆինանսական խախտումներ
Չժոու Չժենգին ունեցել է չցուցակված հոլդինգ Հոնկոնգում, որը կոչվում է New Nongkai Global Investments, և Հոնկոնգում ցուցակված ներդրումային ընկերության 75%-ը, որը կոչվում է Shanghai Land Holdings:
Չժոու Չժենգին կալանավորվել է 2003 թվականի հունիսին և ենթարկվել հետաքննության՝ անօրինականորեն պետական հող և բանկային վարկեր ձեռք բերելու համար: 2004 թվականի հունիսի 1-ին նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման ֆոնդային բորսայում խարդախության համար։ Այս համեմատաբար թեթև դատավճիռը ենթադրությունների տեղիք է տվել, որ նա համագործակցում է իշխանությունների հետ այլ հետաքննությունների ժամանակ, հատկապես Չեն Լիանգյուի և այն ժամանակվա Շանհայի քաղաքապետ Հուանգ Ջուին հետ[2]:
Չժոուի ձերբակալության մասին խոսակցությունները վերաբերել են Շանհայում կոռուպցիայի հետ, որում կարող են ներգրավված լինել կոմունիստական կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Ցզյան Զեմինի հովանավորյալները: Չինաստանի գլխավոր քարտուղար Հու Ցզինտաոյի և Վեն Ցզյաբաոյի ղեկավարության նոր թիմը, հավանաբար, որոշել է Չժոուի օրինակը բերել Ցզյան Զեմինի գործընկերներին խայտառակելու համար[3]:
2006 թվականի հոկտեմբերի 23-ին Հոնկոնգի Կոռուպցիայի դեմ անկախ հանձնաժողովը Հոնկոնգի դատարանից թույլտվություն ստացավ ձերբակալելու Չժոույին քաղաքի ֆոնդային շուկայի կարգավորող մարմիններին 2002 թվականին ցուցակված ընկերության ձեռքբերման հետ կապված կեղծ տեղեկություններ տրամադրելու համար: 2006 թվականի հունվարին Չժոուի կինը՝ Սենդի Մո Յուկ Պինգը, դատապարտվել է 3 տարվա ազատազրկման Հոնկոնգում՝ «Շանհայ հող» կազմակերպության բաժնետոմսերի գինը շահարկելու համար՝ նպատակ ունենալով խաբել ներդրողներին[4]։
Չժոուն կրկին ձերբակալվեց 2007 թվականի հունվարի 21-ին՝ կաշառք առաջարկելու և ավելացված արժեքի հարկի հաշիվ-ապրանքագրեր կեղծելու մեղադրանքով: Նրան մեղադրանք է առաջադրվել նաև կաշառակերության և յուրացման ևս երկու հոդվածներով[5]: 2007 թվականի նոյեմբերին Շանհայի մունիցիպալ թիվ 2 ժողովրդական դատարանի կողմից նա դատապարտվել է 16 տարվա ազատազրկման։
Չժոուն ազատ է արձակվել բանտից 2020 թվականի սեպտեմբերի 20-ին՝ 16 տարվա ազատազրկման կրճատումից հետո[6]։
Ծանոթագրություններ
- ↑ «Wanted Person: Chau Ching Ngai». ICAC, Hong Kong.
- ↑ Chinese magnate given jail term, BBC News, June 1, 2004
- ↑ Scandal in Shanghai, The Economist, August 14, 2003
- ↑ Alfred Liu, Black Friday looms for Chau in court Արխիվացված Դեկտեմբեր 9, 2007 Wayback Machine, The Standard, November 28, 2007
- ↑ Alfred Liu, Black Friday looms for Chau in court Արխիվացված Դեկտեմբեր 9, 2007 Wayback Machine, The Standard, November 28, 2007
- ↑ 上海周正毅出狱办寿宴 要查入席者