Jump to content

«Կարմիր սարդ» գործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Կարմիր սարդ» գործողություն (անգլ.՝ Operation Red Spider), փողերի լվացման դեմ պայքարող գործողություն, որը 2013 թվականի մարտին իրականացրել է հնդկական Cobrapost առցանց ամսագիրը։

Պատմություն

Cobrapost-ը հրապարակել է մի տեսագրություն, որը հիմնականում նկարահանվել է թաքնված տեսախցիկների միջոցով, որտեղ երևում է, որ հնդկական առաջատար երեք բանկերի բարձրաստիճան պաշտոնյաներ և որոշ աշխատակիցներ լրագրողին գաղտնի առաջարկում են փողերի լվացման մեթոդներ: Պաշտոնյաներն առաջարկել են պահատուփեր՝ սև փողերը թաքցնելու համար, հաշիվներ, որոնք չեն համապատասխանել Հնդկաստանի պահուստային բանկի ուղեցույցներին, և «բենամի» (կեղծ) հաշիվներ՝ սև փողի փոխարկումը հեշտացնելու և ավանդատուի ինքնությունը գաղտնի պահելու համար։ Cobrapost-ի խմբագիր Անիրուդհա Բահալը տեսանյութը հրապարակել է 2013 թվականի մարտի 14-ին[1][2][3]։

Ըստ Հնդկաստանի կառավարության ֆինանսական ծառայությունների քարտուղար Ռաջիվ Թաքրուի՝ Հնդկաստանի բոլոր պետական մարմինները և կարգավորող մարմինները միասին աշխատել են մեղադրանքները հետաքննելու համար[4]։

2013 թվականի մարտի 14-ին Հնդկաստանի պահուստային բանկը (RBI) հետաքննություն է անցկացրել ICICI Bank-ի, HDFC Bank-ի և Axis Bank-ի կողմից իր KYC («Իմացեք ձեր հաճախորդին») և AML («Փողերի լվացման դեմ պայքար») ուղեցույցների հնարավոր խախտման վերաբերյալ[5][6][7]։ Հետաքննությունից հետո RBI-ը կիրառել է 5 կրոր ռուփիի տուգանք Axis Bank-ի, 4,5 կրոր ռուփիի տուգանք՝ HDFC Bank-ի և 1 կրոր ռուփիի տուգանք՝ ICICI Bank-ի նկատմամբ[8]։

2013 թվականի մարտի 15-ին ICICI Bank-ը աշխատանքից հեռացրել է 18 աշխատակցի։ 2013 թվականի մարտի 16-ին HDFC բանկը Deloitte Touche Tohmatsu-ին հանձնարարել է իրականացնելու անկախ դատաբժշկական հետաքննություն բանկի այն աշխատակիցների նկատմամբ, որոնք հաճախորդներին խրախուսում են խուսափել եկամտահարկից[9][10][11]։

Տես նաև

Ծանոթագհրություններ

  1. «Sting operation reveals money laundering by top banks». The Times of India. 14 March 2013. Արխիվացված է օրիգինալից 18 March 2013-ին. Վերցված է 15 March 2013-ին.
  2. Jagannathan, R (14 March 2013). «Key takeouts from CobraPost sting on HDFC, Axis and ICICI». Վերցված է 15 March 2013-ին.
  3. «Money-laundering by big banks, alleges Cobrapost; banks deny charges». ndtv. 14 March 2013. Վերցված է 15 March 2013-ին.
  4. Rafael Nam, Abhishek Vishnoi and Shamik Paul (15 March 2013). «India probing money laundering accusations». reuters. Վերցված է 15 March 2013-ին.
  5. HT Correspondent (15 March 2013). «RBI quizzes 3 private banks on laundering». HINDUSTAN TIMES. Արխիվացված է օրիգինալից 16 March 2013-ին. Վերցված է 15 March 2013-ին.
  6. Manojit Saha & Somasroy Chakraborty (15 March 2013). «Private banks in fire-fighting mode after allegations of money laundering». business-standard. Վերցված է 15 March 2013-ին.
  7. Ronamai, Raymond (15 March 2013). «India's Private Banks Under Scanner: Is RBI to be Blamed for Money Laundering?». International Business Times. Վերցված է 16 March 2013-ին.
  8. «RBI penalises banks after sting expose».
  9. PTI (15 March 2013). «Money laundering case: ICICI bank suspends 18 employees». Zee News. Վերցված է 16 March 2013-ին.
  10. «Money laundering by banks: ICICI Bank suspends 18 employees». CNN-IBN. 15 March 2013. Արխիվացված է օրիգինալից 17 March 2013-ին. Վերցված է 16 March 2013-ին.
  11. BHOIR, ANITA (16 March 2013). «HDFC Bank appoints Deloitte Touche Tohmatsu India to probe money laundering allegations». Economic Times. Վերցված է 16 March 2013-ին.