Jump to content

Մեծ ձեռակերտ գետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12:16, 24 Մայիսի 2024 տարբերակ, ԳՄԱ1286 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Խողովակների հատվածների տեղափոխումը 1980-ական թվականներ
Խրամատների փորում 1980-ական թվականներին
Բենգազիից հարավ գտնվող Գրանդ Օմար Մուխթար ջրամբարի նախագծի գունավոր պատկերը: Ջրամբարներում եղած ջուրը (մուգ կապույտ) այս պատկերում երևում է երկու անգամ՝ վերևի աջ և ներքևում: Բուսականությունը ներկայացված է կարմիր, քաղաքային լանդշաֆտային կառույցները, ինչպիսիք են մայթն ու շենքերը, հայտնվում են մոխրագույն գույնով, մերկ գետինը՝ բեժ գույնով:

Մեծ ձեռակերտ գետ (անգլ.՝ Great Man-Made River GMMR, արաբ․՝ النهر الصناعي العظيم‎‎)), խողովակների ցանց, մատակարարում է քաղցրահամ ջուր, որը ստացվում է Նուբիական ավազաքարային ջրատար համակարգի բրածո ջրատարից ամբողջ Լիբիայում: Այն աշխարհի ամենամեծ ոռոգման ծրագիրն է[1]։ Նախագիծը օգտագործում է խողովակաշարային համակարգ, որը ջուր է մղում Նուբիական ավազաքարային ջրատար համակարգից հարավային Լիբիայից դեպի Լիբիայի հյուսիսային Միջերկրական ծովի բնակեցված քաղաքներ, ներառյալ Տրիպոլին և Բենգազին: Ջուրն ընդգրկում է մինչև 1600 կիլոմետր հեռավորություն և ապահովում է Լիբիայում օգտագործվող քաղցրահամ ջրի 70%-ը[2]։

Ըստ կայքի՝ դա խողովակների (2820 կիլոմետր (1750 մղոն)[3] և ջրատարների ամենամեծ ստորգետնյա ցանցն է աշխարհում։ Այն բաղկացած է ավելի քան 1300 հորերից, որոնց մեծ մասը՝ ավելի քան 500 մ խորությամբ, և օրական 6500000 մ3 քաղցրահամ ջուր է մատակարարում Տրիպոլի, Բենգազի և այլ քաղաքներին։ Լիբիայի հանգուցյալ առաջնորդ Մուամմար ալ-Քադդաֆին այն նկարագրել է որպես «աշխարհի ութերորդ հրաշալիք»[4]:

Ջրի առաջին թողարկում

  • 1989 թվականի սեպտեմբերի 11, Աջդաբիայի ջրամբար
  • 1989 թվականի սեպտեմբերի 28, Գրանդ Օմար Մուկթարի ջրամբար
  • 1991 թվականի սեպտեմբերի 4, Ղարդաբիայի ջրամբար
  • 1996 թվականի օգոստոսի 28, Տրիպոլի
  • 2007 թվականի սեպտեմբերի 28, Ղարյան

Պատկերասրահ

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ ձեռակերտ գետ» հոդվածին։

Ծանոթագրություններ

  1. Guinness World Records 2008 Book. 978-1-904994-18-3
  2. Moutaz Ali (2017). «The Eighth Wonder of the World?». Quantara.de.
  3. Keys, D., 2011, Libya Tale of Two Fundamentally Different Cities, BBC Knowledge Asia Edition, Vol.3 Issue 7
  4. Water-Technology