Ռոբի Բրեյդի
Քաղաքացիությունը | Իռլանդիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 14, 1992[1] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Դուբլին, Իռլանդիա | ||
Հասակ | 178 սանտիմետր | ||
Քաշ | 74 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան և եզրային կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռոբերտ Բրեյդի (անգլ.՝ Robert Brady,հունվարի 14, 1992[1], Դուբլին, Իռլանդիա), առավել հայտնի է որպես Ռոբի Բրեյդի (անգլ.՝ Robbie Brady), իռլանդացի ֆուտբոլիստ, «Պրեստոն Նորթ Էնդ» ակումբի և Իռլանդիայի ազգային հավաքականի եզրային կիսապաշտպան։
Ակումբային կարիերա
Ռոբերտ Բրեյդին ծնվել է Հյուսիսային Դուբլինում և հանդես է եկել Իռլանդիայի տարբեր տարիքի պատանեկան հավաքականներում, ինչպես նաև տեղի «Սենթ Քևինս Բոյս» ակումբում: Նրան նկատել են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները, իսկ 2008 թվականի հունվարին իռլանդացին տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիա: Արդեն նույն թվականի հունվարի 19-ին իր նորամուտն է նշել «Մանչեսթեր Յունայթեդի» մինչև 18 տարեկանների թիմում՝ «Լիվերպուլի» հասակակիցների հետ խաղում[2]։ Արդեն երկու ամիս անց Ռոբին «Նյուքասլի» դեմ խաղում իր նորամուտն է նշել ակումբի պահեստային թիմի կազմում[3]։ 2008 թվականի հուլիսին Բրեդին ստորագրել է իր առաջին սիրողական պայմանագիրը։ Հաջորդ երկու մրցաշրջաններում եղել է «Յունայթեդի» մինչև 18 տարեկանների թիմի հիմնական կազմի խաղացող, ինչպես նաև պարբերաբար ներգրավվել է պահեստայինների կազմում: 2010/11 մրցաշրջանում իռլանդացին սկսել է պարբերաբար հանդես գալ պահեստային կազմում։ 2010 թվականի հոկտեմբերի 26-ին նա ընդգրկվել է «Վուլվերհեմփտոնի» դեմ ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության հիմնական կազմի հայտացուցակում, սակայն ամբողջ խաղն անցկացրել է պահեստայինների նստարանին[4]։
2011 թվականի հուլիսի 19-ին Ռոբի Բրեդին վարձավճարով տեղափոխվել է «Հալլ Սիթի» մինչև դեկտեմբերի 31-ը[5]։ Օգոստոսի 5-ին «Բլեքփուլի» դեմ խաղով իր նորամուտն է նշել «վագրերի» կազմում[6]։ Օգոստոսի 27-ին խփել է իր առաջին գոլը «Հալլի» կազմում «Ռեդինգի» դեմ պաշտոնական հանդիպման ժամանակ[7]։ 2012 թվականի հունվարին «Հալլ Սիթին» երկարաձգել է իռլանդացու վարձակալությունը մինչև 2011/12 մրցաշրջանի ավարտը[8]։ Ընդհանուր առմամբ, «Հալլ Սիթիում» վարձակալության ընթացքում Բրեդին մասնակցել է 41 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ:
2012 թվականի սեպտեմբերի 26-ին Ռոբի Բրեյդին պաշտոնական հանդիպման ժամանակ իր նորամուտն է նշել «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում՝ փոխարինման դուրս գալով Ալեքսանդր Բյուտներին «Նյուքասլ Յունայթեդի» դեմ Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղում[9]։
2013 թվականի հունվարին տեղափոխվել է «Հալլ Սիթի»։ Տրանսֆերի գումարը չի հրապարակվում[10]։
2015 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել է «Նորվիչ Սիթի»:[11]։ Տրանսֆերի գումարը չի հրապարակվում։
Կարիերա հավաքականում
Ռոբբին հանդես է եկել Իռլանդիայի տարբեր տարիքային հավաքականներում։ 2010 թվականի սեպտեմբերին նորամուտը նշել Է Իռլանդիայի երիտասարդական հավաքականում։ 2012 թվականի սեպտեմբերին հրավիրվել է իր երկրի առաջին հավաքական՝ Օմանի հավաքականի դեմ ընկերական խաղին մասնակցելու։ Սեպտեմբերի 11-ին ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել է այդ խաղում և դարձել է մեկ գոլի հեղինակ, իսկ իռլանդացիները հաղթել են 4:1 հաշվով[12]։
Վիճակագրություն
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Անգլիայի գավաթ | Լիգայի գավաթ | Եվրոգավաթներ[13] | Այլ | Ընդամենը | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Հալլ Սիթի | 2011/12 | 39 | 3 | 2 | 0 | 0 | 0 | - | - | - | - | 41 | 3 |
2012/13 | 32 | 4 | 1 | 0 | 0 | 0 | - | - | - | - | 31 | 4 | |
2013/14 | 6 | 3 | 0 | 0 | 1 | 1 | - | - | - | - | 31 | 4 | |
Ընդամենը | 77 | 10 | 3 | 0 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 81 | 11 | |
Մանչեսթեր Յունայթեդ | 2012/13 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
Ընդամենը | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
Ընդամենը կարիերայի ընթացքում | 77 | 10 | 3 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 82 | 11 |
(Վերահղված է 2013 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ)
Անձնական կյանք
Ռոբերտի կրտսեր եղբայրը՝ Գարեթը, հանդես է եկել Իռլանդիայի մինչև 17 տարեկանների հավաքականում[14]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Hibbs, Ben (2008-01-19). «U18s: Liverpool 0 United 1» (անգլերեն). ManUtd.com. Արխիվացված է օրիգինալից 2012-09-29-ին. Վերցված է 2012-10-10-ին.
- ↑ Bartram, Steve (2008-03-27). «Reserves: United 3 Newcastle 1» (անգլերեն). ManUtd.com. Արխիվացված է օրիգինալից 2012-09-15-ին. Վերցված է 2012-10-10-ին.
- ↑ Stevenson, Jonathan (2010-10-26). «Man Utd 3–2 Wolverhampton» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2019-10-29-ին. Վերցված է 2012-10-10-ին.
- ↑ Marshall, Adam (2011-07-19). «Brady joins Tigers on loan» (անգլերեն). ManUtd.com. Արխիվացված է օրիգինալից 2013-05-21-ին. Վերցված է 2012-10-10-ին.
- ↑ «Hull 0–1 Blackpool» (անգլերեն). BBC Sport. 2011-08-04. Արխիվացված է օրիգինալից 2015-02-06-ին. Վերցված է 2012-10-10-ին.
- ↑ «Tigers Net First Home Win» (անգլերեն). HullCityFC.net. 2011-08-27. Արխիվացված է օրիգինալից 2011-08-30-ին.
- ↑ «Manchester United's Robbie Brady to stay at Hull City» (անգլերեն). BBC Sport. 2012-01-05. Արխիվացված է օրիգինալից 2014-10-30-ին. Վերցված է 2012-10-10-ին.
- ↑ «Brady forced to bide time despite making competitive United debut» (անգլերեն). Irish Times. Արխիվացված է օրիգինալից 2012-10-31-ին. Վերցված է 2012-10-10-ին.
- ↑ Thompson, Gemma (2013-01-08). «Brady completes Tigers switch» (անգլերեն). ManUtd.com. Արխիվացված է օրիգինալից 2013-03-14-ին. Վերցված է 2013-01-09-ին.
- ↑ «DONE DEAL: NORWICH CITY SIGN ROBBIE BRADY» (անգլերեն). canaries.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2015-11-18-ին. Վերցված է 2015-11-23-ին.
- ↑ «Republic of Ireland 4–1 Oman» (անգլերեն). RTÉ Sport. 2012-09-11. Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2012-10-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Лига чемпионов УЕФА.
- ↑ «Gareth Brady» (անգլերեն). DundalkFc.com. Արխիվացված է օրիգինալից 2012-09-05-ին. Վերցված է 2012-10-10-ին.
Արտաքին հղումներ
- Профиль футболиста на официальном сайте Премьер-лиги(անգլ.)
- Профиль футболиста на официальном сайте Футбольной ассоциации Ирландии(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբի Բրեյդի» հոդվածին։ |
|