Jump to content

Էրքան Զենգին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
16:42, 21 Մայիսի 2024 տարբերակ, Թրվանց Արա (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Էրքան Զենգին
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 5, 1985(1985-08-05)[1][2][3] (38 տարեկան)
ԾննդավայրKulu, Քոնյայի մարզ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա և  Շվեդիա
Մայրենի լեզութուրքերեն
Մասնագիտությունֆուտբոլիստ
 Erkan Zengin Վիքիպահեստում

Էրքան Զենգին (օգոստոսի 5, 1985(1985-08-05)[1][2][3], Kulu, Քոնյայի մարզ, Թուրքիա), թուրքական ծագումով շվեդ ֆուտբոլիստ, «Սեգելթորփս» ակումբի կիսապաշտպան։ 2016 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մասնակից։

Զենգինի ծնողները թուրքեր են։ Էրքանի ծնվելուց անմիջապես հետո նրանք տեղափոխվել են Շվեդիա։ Նա հանդես է եկել Թուրքիայի պատանեկան հավաքականում, սակայն հետո որոշել է ընտրել Շվեդիան։

Ակումբային կարիերա

Զենգինը «Համարբյու» ֆուտբոլային ակումբի սան է։ 2004 թվականին նա իր նորամուտը նշել է Ալսվենսկյան լիգայում, «Մալմյո» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում։ Մի քանի մրցաշրջաններից հետո Էրքանը կիսապաշտպանության կենտրոնից տեղափոխվել է եզր, բայց չնայած դիրքի փոփոխությանը, նա կարող է խաղալ նաև կենտրոնում։

2009 թվականին Զենգինը կես տարվա վարձավճարով տեղափոխվել է թուրքական Բեշիկթաշ։ Փետրվարի 15-ին «Տրաբզոնսպորի» դեմ խաղում նա իր նորամուտը նշել է Թուրքիայի ֆուտբոլի առաջնությունում[4]։ Զենգինը Բեշիկթաշի կազմում դարձել է Թուրքիայի չեմպիոն և գավաթակիր։ Ամռանը Էրքանի տրանսֆերը գնվել է 400 հազար եվրոյով, չնայած նրան, որ նա անցկացրել է ընդամենը երկու հանդիպում։ Հաջորդ մրցաշրջանում Զենգինը խաղադաշտ դուրս չի եկել բարձր մրցակցության պատճառով։

2010 թվականի ձմռանը նա վարձավճարով տեղափոխվել է «Էսքիշեհիրսպոր»՝ խաղային փորձ ձեռք բերելու համար։ Հունվարի 23-ին «Մանիսասպորի» դեմ խաղում Զենգինը նորամուտը նշել է նոր ակումբում[5]։ Փետրվարի 14-ին «Անթալյասպորի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը Թուրքիայի առաջնությունում[6]։ Նույն թվականի ամռանը «Էսքիշեհիրսպորը» գնեց Զենգինի տրանսֆերը։ 2013 թվականին Էրքանը հինգ գոլով դարձավ ազգային գավաթի լավագույն ռմբարկու։ 2015 թվականի սկզբին Զենգինը տեղափոխվել է «Տրաբզոնսպոր»։ Հունվարի 23-ին «Սիվասսպորի» դեմ խաղում նա իր նորամուտը նշել է նոր թիմի կազմում[7]։ Օգոստոսի 15-ին «Բուրսասպորի» դեմ խաղում Էրքանը խփել է իր առաջին գոլը «Տրաբզոնսպորի» կազմում[8]։ 2016 թվականին Զենգինը վերադարձել է «Էքսիշեհիրսպոր»։ 2018 թվականի սկզբին նա միացել է իր առաջին թիմին՝ «Համարբյուին»։ Նույն թվականի ամռանը Էրքանը դարձել է Թուրքիայի երկրորդ դիվիզիոնի «Ֆաթիհ Կարագյումրյուք» ակումբի խաղացող։

Միջազգային կարիերա

2013 թվականի մարտի 26-ին Սլովակիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Զենգինը նորամուտը նշել է Շվեդիայի հավաքականում[9]։ 2014 թվականի սեպտեմբերի 8-ին Ավստրիայի հավաքականի դեմ Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական խաղում Էրքանը խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[10]։

2016 թվականի ամռանը Զենգինը ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար: Մրցաշարում նա մասնակցել է Բելգիայի հավաքականի դեմ խաղին[11]։ «ՈՒԵՖԱ Եվրո 2016»-ից հետո հրաժարվել է խաղալ հավաքականում։

Գոլերը Շվեդիայի հավաքականում

# Ամսաթիվ Տեղ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցույթ
01. 8 սեպտեմբերի 2014 Էռնստ Հապել, Վիեննա, Ավստրիա Ավստրիա Ավստրիա 1:1 1:1 Եվրոպայի առաջնություն 2016 որակավորում
02. 12 հոկտեմբերի 2014 Ֆրենդս արենա, Սոլնա, Շվեդիա Լիխտենշտայն Լիխտենշտայն 1:0 2:0 Եվրոպայի առաջնություն 2016 որակավորում
03. 12 հոկտեմբերի 2015 Ֆրենդս արենա, Սոլնա, Շվեդիա Մոլդովա Մոլդովա 2:0 2:0 Եվրոպայի առաջնություն 2016 որակավորում

Նվաճումներ

Թիմային

Թուրքիա «Բեշիկթաշ»

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Бешикташ VS. Трабзонспор 1:1» (անգլերեն). soccerway.com. 2009-02-15. Արխիվացված է օրիգինալից 2014-10-21-ին. Վերցված է 2014-10-13-ին.
  5. «Эскишехирспор VS. Манисаспор 1:0» (անգլերեն). soccerway.com. 2010-01-23. Արխիվացված է օրիգինալից 2014-10-21-ին. Վերցված է 2014-10-13-ին.
  6. «Атальяспор VS. Эскишехирспор 1:2» (անգլերեն). soccerway.com. 2010-02-14. Արխիվացված է օրիգինալից 2014-10-21-ին. Վերցված է 2014-10-13-ին.
  7. «Трабзонспор VS. Сивасспор 3:1» (անգլերեն). soccerway.com. 2015-01-23. Արխիվացված է օրիգինալից 2018-09-20-ին. Վերցված է 2018-09-20-ին.
  8. «Трабзонспор VS. Бурсаспор 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015-08-15. Արխիվացված է օրիգինալից 2018-09-20-ին. Վերցված է 2018-09-20-ին.
  9. «Словакия VS. Швеция 0:0» (անգլերեն). soccerway.com. 2013-03-26. Արխիվացված է օրիգինալից 2014-10-21-ին. Վերցված է 2014-10-13-ին.
  10. «Австрия VS. Швеция 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014-09-08. Արխիվացված է օրիգինալից 2014-10-10-ին. Վերցված է 2014-10-13-ին.
  11. «Швеция VS. Бельгия 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016-06-22. Արխիվացված է օրիգինալից 2016-06-24-ին. Վերցված է 2016-06-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ