Շակ Տրոստ
Շակ Տրոստ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 28, 1959 (64 տարեկան) |
Ծննդավայր | Pernis, Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Sjaak Troost Վիքիպահեստում |
Յակոբ (Շակ) Տրոստ (օգոստոսի 28, 1959, Pernis, Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Իր ողջ կարիերան անցկացրել է հոլանդական «Ֆեյենորդ» ակումբում։
Ակումբային կարիերա
Տրոստն իր ողջ կարիերան խաղացել է «Ֆեյենորդի» կազմում՝ կատարելով իր նորամուտը առաջնությունում 1978 թվականի ապրիլի 9-ին՝ «Վոլենդամից» կրած նվազագույն հաշվով պարտության ժամանակ, և 1981/82 մրցաշրջանից սկսած եղել է հիմնական թիմի խաղացող։ Նա մասնակցել է 29 հանդիպման 1983/84 մրցաշրջանում, երբ Ռոտերդամի ակումբը 10 տարվա դադարից հետո հաղթեց լիգան, այդ մրցաշրջանում նա մեկ անգամ գոլ խփեց՝ նպաստելով «Ֆորտունա Սիտարդի» նկատմամբ 4-0 հաշվով հաղթանակին, այդ մրցաշրջանը նույնպես ավարտվեց Նիդեռլանդների գավաթի նվաճմամբ։
Տրոստը «Ֆեյենորդի» կազմում մասնակցել է 397 պաշտոնական հանդիպման՝ ավարտելով կարիերան 1992 թվականի հունիսին՝ գրեթե 33 տարեկանում։ Հետագայում նա դարձավ ակումբի կոմերցիոն տնօրեն[1]։
Միջազգային կարիերա
Տրոստը չորս հանդիպում է անցկացրել Նիդեռլանդների հավաքականի կազմում։ Նրա նորամուտը տեղի է ունեցել 1987 թվականի սեպտեմբերի 9-ին «Ֆեյենորդ» մարզադաշտում Բելգիայի հետ ընկերական խաղում, որն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի (Տրոստը խաղացել է ամբողջ 90 րոպեն)։
Տրոստը ընդգրկված էր Գերմանիայում կայացած «Եվրո 1988»-ին մասնակցած թիմում, բայց նա այդպես էլ չխաղաց այդ հաղթական արշավում[2]:
Վիճակագրություն
Տրոստի հանդիպումները Հոլանդիայի հավաքականի կազմում
Տրոստի հանդիպումները Հոլանդիայի հավաքականի կազմում | |||||
№ | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Տրոստի գոլերը | Մրցույթ |
1 | 9 սեպտեմբերի 1987 | Բելգիա | 0:0 | — | Ընկերական խաղ |
2 | 16 դեկտեմբերի 1987 | Հունաստան | 3:0 | — | Եվրոպայի առաջնություն 1988 |
3 | 23 մարտի 1988 | Անգլիա | 2:2 | — | Ընկերական խաղ |
4 | 24 մայիսի 1988 | Բուլղարիա | 1:2 | — | Ընկերական խաղ |
Ընդհանուր՝ 4 հանդիպում / 0 գոլ, 1 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 1 պարտություն։
Ձեռքբերումներ
- Նիդերլանդների ֆուտբոլի առաջնություն․ 1983/84
- Նիդերլանդների ֆուտբոլի գավաթ․ 1979/80, 1983/84, 1990/91, 1991/92
Ծանոթագրություններ
- ↑ «Sjaak Troost vertrekt als directeur en wordt commissaris» (հոլանդերեն). Feyenoord official website. 2006-05-08. Արխիվացված է օրիգինալից 2012-08-25-ին. Վերցված է 2010-12-12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Ganar la Eurocopa sin jugar ni un minuto» [Winning the Eurocup without playing one single minute] (Spanish). Sphera Sports. 9 June 2016. Վերցված է 24 January 2018-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)