Jump to content

Զալցբուրգի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զալցբուրգի թանգարան
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ
Երկիր Ավստրիա[1]
ՏեղագրությունԶալցբուրգ[1]
Կազմված էPanorama Museum Salzburg?, Domgrabungsmuseum Salzburg?, Neue Residenz?, Toy Museum Salzburg?, Festungsmuseum Salzburg?, Volkskundemuseum Salzburg? և Keltenmuseum Hallein?
Պատկանում էԶալցբուրգ
Հիմնադրվել է1834
ՏնօրենMartin Hochleitner?
Կայքsalzburgmuseum.at(գերմ.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Զալցբուրգի թանգարան, Զալցբուրգ քաղաքի և շրջանի արվեստի և մշակութային պատմության թանգարան։ Հիմնադրվել է որպես մունիցիպալ թանգարան 1834 թվականին, այն նախկինում հայտնի է եղել որպես Կարոլինա Ավգուստայի թանգարան։

Պատմություն

1834 թվականին թանգարանը հիմնադրել է Մարիա Վինցենց Զյուսը Զալցբուրգում։ 1835 թվականին, նահանգապետ Ալբերտ Կոմս Մոնտեկուկոլիի այցից հետո, այն հանրության համար հասանելի է դարձել որպես զենքերի, գրքերի, փաստաթղթերի, մետաղադրամների և օգտակար հանածոների ցուցահանդես: Զալցբուրգի քաղաքապետ Ալոիս Լերգետփորերի աջակցությամբ և մասնավոր անձանց նվիրատվությունների շնորհիվ հետագա տարիներին թանգարանին տրամադրվել են նաև այլ տարածքներ։

Զալցբուրգի թանգարան։ Նոր նստավայր 1850 թվականին թանգարանը ստացել է Կարոլինա Ավգուստայի թանգարան անվանումը այն բանից հետո, երբ կայսր Ֆրանց II-ի այրին՝ Բավարիայի Կարոլինա Ավգուստան, տեղափոխվել է Զալցբուրգ և դարձել թանգարանի հովանավորը։ 1856 թվականին մահացել է թանգարանի հիմնադիր Վինցենս Մարիա Զյուսը։

1895 թվականին բնագիտության բաժինը տարածքի սղության պատճառով տեղափոխվել է Միրաբել պալատ, նախատեսվել է պալատ տեղափոխել նաև ամբողջ թանգարանը։ Հետագայում նախատեսվել է թանգարանը տեղափոխել Զալցբուրգի ամրոց, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելը խանգարել է նախագծի իրագործմանը։ 1923 թվականին բնագիտության հավաքածուն վերջնականապես տեղափոխվել է Բնագիտության թանգարան (Haus der Natur):

1944 թվականի հոկտեմբերի 16-ին Զալցբուրգի առաջին ամերիկյան ռմբակոծությունը զգալի վնաս է հասցրել թանգարանին, իսկ երրորդն ավերել է շենքի զգալի մասը։ Այնուամենայնիվ, հավաքածուի մեծ մասը փրկվել է՝ թանգարանի ցուցանմուշները տասնվեց վայրերում ռումբերից անվտանգ թաքցվելեն, ինչպիսիք են Հալեյնի աղի հանքը, ամրոցները կամ քաղաքի մոտակայքում գտնվող ֆերմաները: Ցուցանմուշներից մի քանիսը անդառնալիորեն կորել են, որոշները, օրինակ՝ Սատտլերի համայնապատկերը (Sattler-Panorama) հանվել են ավերակներից և վերականգնվել, իսկ մի մասն էլ գողացել են:

1967 թվականին թանգարանին հատկացվել է ժամանակավոր շենք։ Շուտով բացվել են թանգարանի նոր բաժիններ․ 1974 թվականին(Domgrabungsmuseum) տաճարի պեղումների թանգարանը, 1978 թվականին Զալցբուրգի խաղալիքների թանգարանը (Salzburger Spielzeug Museum), 2000 թվականին՝Հոհենզալցբուրգի ամրոց-թանգարանը։

1997 թվականին Զալցբուրգի թանգարանը տեղափոխվել է Նոր նստավայր (Neue Residenz):

2005 թվականի սեպտեմբերի վերջին փակվել է Թանգարանային հրապարակի գլխավոր շենքը։ 2007 թվականի մայիսի 1-ից այն կոչվում է «Զալցբուրգի թանգարան» և գտնվում է Մոցարտի հրապարակում։ Թանգարանը բացվել է 2007 թվականի մայիսի 30-ին[2]։

Զալցբուրգի թանգարանը նոր շենքում

2009 թվականին թանգարանը ստացել է տարվա եվրոպական թանգարան մրցանակը։

Թանգարանային միավորում

Զալցբուրգի թանգարանի տնօրինության ներքո են գտնվում ՝

  • Զալցբուրգի համայնապատկերային թանգարանը
  • Բանահյուսության թանգարանը (Volkskunde)
  • Ամրոց- թանգարանը (Festungsmuseum)
  • Տաճարի պեղումների թանգարանը (Domgrabungsmuseum)
  • Զալցբուրգի խաղալիքների թանգարանը (Salzburger Spielzeug թանգարան)
  • Հալեյն Կելտական ​​թանգարան (Keltenmuseum Hallein)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. «Музей Зальцбурга.М.Шварц». Արխիվացված է օրիգինալից 2021-07-09-ին. Վերցված է 2021-07-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զալցբուրգի թանգարան» հոդվածին։