Jump to content

Հան Հյոջու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հան Հյոջու
կորեերեն՝ 한효주
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 22, 1987(1987-02-22)[1] (37 տարեկան)
ԾննդավայրՉոնգջու, Հարավային Կորեա[1]
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մայրենի լեզուկորեերեն
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունԴոնգուկի համալսարան
ԵրկերSpring Waltz?, Like Land and Sky?, Iljimae?, Brilliant Legacy?, Dong Yi?, W, Երջանկություն (հեռուստասերիալ), Ride Away?, Heaven's Postman?, Միշտ, Love 911?, Stakeout?, C'est si bon?, Q24875647?, The Beauty Inside? և Love, Lies?
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, մոդել, ճանապարհորդ, երգչուհի և public relations ambassador
Պարգևներ և
մրցանակներ
Կայքflamme.co.jp/actress/profile.php?talentid=15
 Han Hyo-joo Վիքիպահեստում

Հան Հյոնջու (կորեերեն՝ 한효주փետրվարի 22, 1987(1987-02-22)[1], Չոնգջու, Հարավային Կորեա[1]), հարավկորեացի կինոյի և հեռուստատեսության դերասանուհի։ Նա հայտնի է իր գլխավոր դերերով հետևյալ հեռուստասերիալներում՝ «Երջանկություն», «Գարնանային վալս», «Փայլուն ժառանգություն», «Տոն Ի» և W, ինչպես նաև «Սառը աչքեր» (որի համար նա ստացել է 34-րդ «Կապույտ վիշապ» կինոմրցանակաբաշխության լավագույն դերասանուհի կոչումը), «Գեղեցկուհին ներսում» և «Քսաներորդ դարի աղջիկը» ֆիլմերը։

Կենսագրություն

Վաղ տարիներ

Ծնվել է Չհոնջուում, Հյուսիսային Չունգչոնգ գավառում[2], տարրական դպրոցի ուսուցչի և ռազմաօդային ուժերի սպայի ընտանիքում։ Մանկուց զբաղվել է թեթև աթլետիկայով։ Ավագ դպրոցի երկրորդ կուրսում նա տեղափոխվեց Սեուլ և ընդունվեց միջնակարգ դպրոց, այնուհետև Դոնգուկ համալսարանի թատրոնի և կինոյի բաժինը[3]։

2003–2006

Նա նկատվել է դեռահասների գեղեցկության մրցույթում, որը կազմակերպել էր Binggrae կորպորացիան 2003 թվականին: Նա սկսեց իր դերասանական կարիերան «Առանց կանգառի 5» սիթքոմում և «Իմ ղեկավարը, իմ ուսուցիչը» կատակերգությունում[4][5], և նաև գլխավոր դերը խաղացել է «Գարնանային վալս» սերիալի վերջին դրվագում, որի ռեժիսորն է Յուն Սեոխոն[[6]։

2006 թվականին ռեժիսոր Լի Յունգիի հրավերով նա գլխավոր դերը խաղաց «Իմպրովիզացիայի գիշեր» ֆիլմում[7], այս դերի համար նա ստացել է լավագույն նոր դերասանուհի մրցանակը Կորեայի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակաբաշխության և Սինգապուրի միջազգային կինոփառատոնում։

2007–2010

2007 և 2008 թվականներին նա նկարահանվել է երկու կոմերցիոն հաջողված հեռուստանախագծերում՝ KBS դրամա «Երկինք և երկիր» Փակ Հե Ջինի մասնակցությամբ ,[8] և SBS-ի «Iljimae» սերիալը Լի Ջուն Գիի հետ[9]։


Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.flamme.co.jp/actress/profile.php?talentid=15
  2. «Хан Хёджу». Nate (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-11-12-ին. Վերցված է 2012-10-28-ին.
  3. «한효주 합격수기…"빛나는 미모에 꼼꼼한 노하우" 감동». Herald Pop (կորեերեն). 2013-01-08. Արխիվացված է օրիգինալից 2022-07-17-ին. Վերցված է 2022-06-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «논스톱5' 한효주, 미술+음악+운동 등 만능소녀». The Chosun Ilbo (կորեերեն). 2005-09-20. Արխիվացված է օրիգինալից 2018-07-21-ին. Վերցված է 2022-06-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «한효주,18세 때 비리교사에 맞고 머리채 잡히는 폭행당하고 죽는 여고생 연기 화제». Aju News (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-04-07-ին. Վերցված է 2022-06-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Han reserves seat as next Jiwoohime». Hancinema. The Korea Herald. 2006-01-30. Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է 2022-06-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «이윤기 감독의 세 번째 장편영화 <아주 특별한 손님>». Cine21 (կորեերեն). 2016-12-05. Արխիվացված է օրիգինալից 2022-07-16-ին. Վերցված է 2022-06-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «I want to try out for more extreme roles». The Dong-a Ilbo. 2007-04-05. Արխիվացված է օրիգինալից 2015-02-20-ին. Վերցված է 2022-06-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Drama 'Iljimae' has tough act to follow». The Korea Herald. 2010-04-04. Արխիվացված է օրիգինալից 2022-07-15-ին. Վերցված է 2022-06-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)