Jump to content

Քրիստիան Կելլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12:35, 17 Մայիսի 2024 տարբերակ, Հովհաննիսյան Սյուզի (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)


Քրիստիան Կելլեր
Քաղաքացիությունը Դանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 17, 1980(1980-08-17)[1] (43 տարեկան)
Ծննդավայր Brørup, Ribe County, Դանիա
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Քրիստիան Թիելսեն Կելլեր (դան․՝ Christian Thielsen Keller, օգոստոսի 17, 1980(1980-08-17)[1], Brørup, Ribe County, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, «Ռանդերս» ակումբի հենակետային կիսապաշտպան։

Ակումբային կարիերա

Կելլերը «Ստաբեկի» կազմում։

Կելլերը կարիերան սկսել է «Վայլե» ակումբում։ 1999 թվականին նորամուտն է նշել Դանիայի ֆուտբոլի առաջնությունում։ 2001/2002 մրցաշրջանում թիմը իջել է ցածր դիվիզիոն և Քրիստիանը տեղափոխվել է «Վիբորգ»։ Եռամյա պայմանագրի ժամկետի ավարտից հետո ընդունել է իտալական «Տորինոյի» առաջարկը, որը վաստակել էր Սերիա A-ում հանդես գալու իրավունք: Ֆինանսական խախտումների պատճառով թուրինյան ակումբին թույլ չեն տվել մասնակցել Իտալիայի բարձրագույն դիվիզիոնում կայանալիք խաղերին, և Կելլերը դարձել է Հռոմի «Լացիոյի» ֆուտբոլիստ:

2011 թվականի դեկտեմբեր 11-ին «Լիվորնոյի» դեմ խաղում իր նորամուտն է նշել Սերիա A-ում [2]։ Բարձր մրցակցության պատճառով նա պարբերաբար չի խաղացել․ դուրս է եկել հիմնականում փոխարինման։

2006 թվականի ամռանը Քրիստիանը տեղափոխվել է նորվեգական «Ստաբեկ»։ 2008 թվականին օգնել է ակումբին հաղթել Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում և թիմի երկրպագուների կողմից ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ:

2009 թվականին տեղափոխվել է թուրքական «Քասիմփաշա»։ Օգոստոսի 9-ին «Բուրսասպորի» դեմ խաղում Կելլերը նորամուտն է նշել Թուրքիայի ֆուտբոլի առաջնությունում[3]։ 2011 թվականին վերադարձել է հայրենիք՝ քառամյա պայմանագիր կնքելով «Ռաներս» ակումբի հետ։ Հուլիսի 14-ին «Սյոններյուսկի» դեմ խաղում Քրիստիանը նորամուտն է նշել նոր թիմում[4]։ Հոկտեմբերի 22-ին «Օրհուսի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Ռանդերսի» կազմում։

Միջազգային կարիերա

2000 թվականին Կելլերը նորամուտն է նշել Դանիայի երիտասարդական հավաքականում։ 2007 թվականին հրավիրվել է Դանիայի հավաքական՝ մասնակցելու ոչ պաշտոնական մրցաշարի։ Քրիստիանը խաղացել է Սալվադորի[5], ԱՄՆ-ի[6] և Հոնդուրասի հավաքականների դեմ հանդիպումներում[7]։

Ձեռքբերումներ

Նորվեգիա «Ստաբեկ»

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Ливорно VS. Лацио 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2011-12-11. Արխիվացված է օրիգինալից 2014-01-16-ին. Վերցված է 2014-01-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Бурсаспор VS. Касымпаша 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2009-08-09. Արխիվացված է օրիգինալից 2014-01-16-ին. Վերցված է 2014-01-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Сённерйюск VS. Раннерс 6:1» (ռուսերեն). soccerway.com. 2012-07-24. Արխիվացված է օրիգինալից 2013-06-02-ին. Վերցված է 2014-01-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Сальвадор VS. Дания 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2007-01-24. Արխիվացված է օրիգինալից 2014-01-16-ին. Վերցված է 2014-01-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «США VS. Дания 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2007-01-20. Արխիվացված է օրիգինալից 2014-01-16-ին. Վերցված է 2014-01-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Гонудрас VS. Дания 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2007-01-27. Արխիվացված է օրիգինալից 2014-01-16-ին. Վերցված է 2014-01-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Կելլեր» հոդվածին։