Jump to content

Ժորես Օկոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12:57, 13 Մայիսի 2024 տարբերակ, Ներսես2009 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ժորես Օկոր
Քաղաքացիությունը  Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 11, 1992(1992-08-11)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Աբիջան, Կոտ դ'Իվուար
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան

Ժորես Ակոր (ֆր.՝ Jores Okore, օգոստոսի 11, 1992(1992-08-11)[1][2][3], Աբիջան, Կոտ դ'Իվուար), ծագումով կոտդիվուարցի դանիացի ֆուտբոլիստ, «Օլբորգ» ակումբի պաշտպան։ Խաղացել է Դանիայի հավաքականում։

Վաղ կյանք

Օկորը ծնվել է Կոտ դ’Իվուարի մայրաքաղաք Աբիջանում, երբ 3 տարեկան էր, ընտանիքի հետ տեղափոխվել է Դանիա, որտեղ 8 տարեկանից ֆուտբոլ է խաղացել Կոպենհագենի արվարձանի «Բ 93» ակումբում[4]։ 2007 թվականին Ժորեսը տեղափոխվել է «Նորշելան», որտեղ դարձել է երիտասարդական թիմի ավագ[5]։

Ակումբային կարիերա

«Նորշելան»

Օկորն իր նորամուտը «Նորշելանի» կազմում նշել է Դանիայի առաջնությունում 2011 թվականի ապրիլի 3-ին՝ «Հորսենսի» դեմ խաղում՝ դուրս գալով փոխարինման[6]։ Առաջնությունում մի քանի խաղերից հետո թիմի հետ նվաճել է 2011 թվականի Դանիայի գավաթը։ 2011 թվականի հունիսին Օկորը նոր քառամյա պայմանագիր է կնքել «Նորշելանի»[5] հետ և դարձել է առաջին թիմի պաշտոնական անդամ։

2011 թվականի սեպտեմբերի 18-ին Օկորը «Բրյոնդբիի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Նորշելանի» կազմում։ Նոյեմբերի 4-ին Ժորեսը նոր պայմանագիր է ստորագրել մինչև 2016 թվականի դեկտեմբերը[7]։

«Աստոն Վիլա»

2013 թվականի հունիսի 13-ին հայտարարվել է, որ Օկորը քառամյա պայմանագիր է կնքել «Աստոն Վիլլայի» հետ[8]։ Տրանսֆերի գումարը կազմել է 4 մլն ֆունտ ստերլինգ։ Նա իր նորամուտը Պրեմիեր լիգայում նշել է 2013 թվականի օգոստոսի 21-ին «Սթեմֆորդ Բրիջում» «Չելսիի» դեմ խաղում՝ փոխարինելով Կիրան Կլարկին՝ ընդմիջումից րոպեներ առաջ։ 2013 թվականի սեպտեմբերի 16-ին «Նյուքասլ Յունայթեդի» դեմ խաղում նա ծնկի խաչաձև ջլերի կտրվածք է ստացել և ստիպված է եղել բաց թողնել 2013/14 մրցաշրջանը։ 2014 թվականի նոյեմբերի 24-ին, առաջին անգամ վնասվածքի պատճառով տասնչորս ամիս բացակայությունից հետո, նա խաղադաշտ է դուրս եկել «Սաութհեմփթոնի» դեմ խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով։ 2015 թվականի փետրվարի 7-ին «Չելսիի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Աստոն Վիլլայի» կազմում։

Միջազգային կարիերա

2011 թվականի սեպտեմբերի 6-ին 19 տարեկանում Օկորը իր նորամուտն է նշել Դանիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում՝ 2013 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հյուսիսային Իռլանդիայի դեմ հաղթանակով։

Երիտասարդական հավաքականում իր նորամուտից երկու ամիս անց՝ 2011 թվականի նոյեմբերի 6-ին, Օկորը հրավիրվել է ազգային հավաքական՝ 2011 թվականի նոյեմբերի 11-ին Շվեդիայի դեմ ընկերական խաղում Սիմոն Կյերին փոխարինելու[9]։ Նորամուտն այս խաղում նշել է հավաքականի կազմում՝ 62-րդ րոպեին փոխարինելով թիմակից Անդրեաս Բյելանդին։ Ժորեսը ազգային հավաքականի հետ մնացել է 2011 թվականի նոյեմբերի 15-ի Ֆինլանդիայի դեմ հաջորդ ընկերական խաղում, որտեղ նա անցկացրել է իր երկրորդ հանդիպումը մեկնարկային կազմում։

2012 թվականի մայիսի 24-ին հայտարարվել է, որ Ժորես Օկորն ընդգրկվել է Դանիայի հավաքականի կազմում Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012-ին և Բրազիլիայի և Ավստրալիայի դեմ երկու ընկերական խաղերի մասնակցելու[10]։

Վիճակագրություն

Մուտք գործվել է 2015 թվականի հուլիսի 18-ին[11]

Ակումբ Մրցաշրջան Դանիայի առաջնություն Ազգային գավաթներ Եվրագավաթներ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
ԴանիաՆորշելան 2009/10 1 0 1 0
2010/11 11 0 3 0 14 0
2011/12 25 1 3 0 2 0 30 1
2012/13 29 4 0 0 5 0 34 4
Ընդամենը Նորշելանի կազմում 65 5 7 0 7 0 79 5
Ավստրիա Աստոն Վիլա 2013/14 3 0 1 0 0 0 4 0
2014/15 23 1 3 0 0 0 26 1
Ընդամենը Աստոն Վիլայի կազմում 26 1 4 0 0 0 30 1
Ամբողջ կարիերայի ընթացքում 91 6 11 0 7 0 109 6

Ձեռքբերումներ

  • Դանիայի չեմպիոն
    • Չեմպիոն՝ 2011/12
  • Դանիայի գավաթ
    • Գավաթակիր՝ 2010/11

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Pedersen, Johnny Gudmand (2011-11-15). «FCNs Okore drømmer om Chelsea». Sporten.dk (դանիերեն). GoNews.dk. Արխիվացված է օրիգինալից 2012-09-23-ին. Վերցված է 2011-11-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 Helmin, Jesper (2011-06-09). «Lang FCN contract for Okore» (դանիերեն). Bold.dk. Արխիվացված է օրիգինալից 2012-09-23-ին. Վերցված է 2011-08-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Blond, Mikael (2011-04-04). «Superliga-debutant: Var lidt surrealistisk» (դանիերեն). Bold.dk. Արխիվացված է օրիգինալից 2012-09-23-ին. Վերցված է 2011-08-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Akbal, Ejder (2011-11-04). «Jores Okore forlænger med Nordsjælland» (դանիերեն). Bold.dk. Արխիվացված է օրիգինալից 2012-09-23-ին. Վերցված է 2011-11-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Aston Villa sign Danish defender Jores Okore» (անգլերեն). itv. 2013-06-13. Արխիվացված է օրիգինալից 2013-06-20-ին. Վերցված է 2013-06-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Blond, Mikael (2011-11-06). «19-årig FCN-komet afløser Kjær» (դանիերեն). Bold.dk. Արխիվացված է օրիգինալից 2012-09-23-ին. Վերցված է 2011-11-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. Fink, Lars (2012-05-24). «Overraskelse: Okore skal til EM» (դանիերեն). TV2. Արխիվացված է օրիգինալից 2012-09-23-ին. Վերցված է 2012-05-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Stefanos Kapino profile». Soccerway. Արխիվացված է օրիգինալից 2012-09-22-ին. Վերցված է 2012-04-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորես Օկոր» հոդվածին։