Jump to content

Ալեքսանդր Պուշկինի անվան գրական թանգարան (Բրոդզյանի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
21:28, 11 Մայիսի 2024 տարբերակ, Armineaghayan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ալեքսանդր Պուշկինի անվան գրական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Սլովակիա
ՏեղագրությունԲրոդզյանի
Հիմնադրվել է1979
Կայքsnk.sk/sk/navstivte-nas/slovanske-muzeum-a-s-puskina.html(սլովակ.)
Քարտեզ
Քարտեզ

Ա. Ս. Պուշկինի անվան գրական թանգարան Բրոդզյանիում, Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի անվան միակ հուշահամալիր-պատմական և գրական թանգարանն է Ռուսաստանից և նախկին ԽՍՀՄ-ից դուրս: Բացվել է 1979 թվականին, Սլովակիայի Բրոդզյանի քաղաքում (հազար բնակչից պակաս) վերականգնված հնագույն ամրոցում, որը կապված է այդտեղ բանաստեղծի այրու Նատալյա Նիկոլաևնայի կեցության հետ [1][2]։ Թանգարանի ցուցադրությունը ներկայացնում է Սլովակիայի և Ռուսաստանի գրական և մշակութային կապերի դարավոր պատմությունը: Ցուցադրության հիմքում ընկած են ընտանեկան արխիվի մասունքները, արվեստի գործերն ու կահավորանքը, որոնք պատկանել են կալվածքի նախկին սեփականատերերին, որոնք պահպանվել և գտնվել են սլովակ և ռուս մասնագետների համառ որոնումների արդյունքում։

Կալվածքը և դրա սեփականատերերը

Ազգակցական կապ Պուշկին-Գոնչարովայի և Ֆրիզենհոֆների միջև

Բրոդզյանի կալվածքը, որը գտնվում է Նիտրա գետի անտառապատ հովտում, առաջին անգամ հիշատակվել է 1293 թվականին և ժամանակին պատկանել է հունգարացի արիստոկրատ Բրոդյանին (Brogyanyi)։ Նրանց ազգանվան սլովակացված ձևը դարձել է կալվածքի անվանումը։ Քարե շենքը, որը գոյություն է ունեցել 14-րդ դարից որպես գյուղական առանձնատուն, 17-րդ դարում վերակառուցվել է հետագա սեփականատերերի՝ Կվաշշաի (Kvaššay[3]) ընտանիքի կողմից՝ վերածելով Վերածննդի ոճի ամրոցի։

Ամրոցը ստեղծվել է մի քանի դարերի ընթացքում։ Ներքևի հարկի որոշ շինություններ, ըստ ավանդության, կառուցվել են տասնմեկերորդ դարում, գլխավոր շենքը, հավանաբար, տասնյոթերորդում, մյուս մասը՝ տասնութերորդի կեսերին, իսկ գրադարանի դահլիճը ավելացվել է արդեն տասնիններորդ դարում[4]․․․

Ֆրիզենհոֆներ

Գուստավ Ֆոգել Ֆրիզենհոֆ

1846 թվականին[Նշում 1] կալվածքը գնել է ավստրիացի դիվանագետ Գուստավ Ֆոգել ֆոն Ֆրիզենհոֆը[5], ով 1839 թվականից ծառայել է Սանկտ Պետերբուրգի դեսպանատանը։ Ֆրիզենհոֆների ընտանիքը (Գուստավն ամուսնացած է եղել Գոնչարով քույրերի մորաքրոջ՝ Սոֆյա Իվանովնա դե Մաիստրեի աշակերտուհու՝ Նատալյա Իվանովնա Իվանովայի հետ) բարեկամական հարաբերություններ է պահպանել Նատալյա Նիկոլաևնա Պուշկինայի և նրա քրոջ՝ Ալեքսանդրայի հետ, նախքան 1841 թվականին Վիեննա մեկնելը։

Նատալյա Իվանովնա Ֆրիզենհոֆ (?)
Ալեքսանդրա Նիկոլաևնա Գոնչարովա

1850 թվականի աշնանը Ֆրիզենհոֆները վերադարձել են Ռուսաստան։ Նատալյա Իվանովնան մրսել, հիվանդացել և մահացել է 1850 թվականի հոկտեմբերի 12-ին։ Կնոջ մահից հետո Ֆրիզենհոֆը շարունակել է բարեկամական հարաբերությունները Գոնչարովների հետ և 1851 թվականին ամուսնության առաջարկ է արել Ալեքսանդրա Նիկոլաևնային։ Հարսանիքը կայացել է Սանկտ Պետերբուրգում 1852 թվականի ապրիլի 6-ին, իսկ նույն թվականի աշնանը Ֆրիզենհոֆները մեկնել են Ավստրիա։ Ալեքսանդրա Նիկոլաևնան Ռուսաստանից իր հետ տարել է իր սիրելի գրքերը, երաժշտական ​​նոտաները, սիրելիների դիմանկարներով ալբոմները և այլ մասունքներ ու հուշանվերներ:

Ֆրիզենհոֆները ձմեռային սեզոններն անցկացրել են Վիեննայում, որտեղ բարոնն ունեցել է իր սեփական տունը, իսկ ամռանը նրանք ապրել են Բրոդզյանիում[6]։ Նատալյա Նիկոլաևնա Պուշկինա-Լանսկայան իր երեխաների հետ այցելել է ամրոց վերջին անգամ 1862 թվականին։ Դմիտրի, Սերգեյ և Իվան Գոնչարով եղբայրները նույնպես հյուրընկալվել են իրենց քրոջ մոտ[7][8]։ 1860-ական թվականներին բարոն Ֆրիզենհոֆը դարձել է սլովակյան մշակույթի զարգացման «Matica Slovak» ընկերության լիիրավ անդամ և մեծ մասնակցություն է ունեցել նրա գործունեության մեջ[9]։ Ավելի ուշ Ֆրիզենհոֆներն ապրել են իրենց դստեր և փեսայի՝ Էլիմար Օլդենբուրգցու հետ[Նշում 2] Վիեննայի մոտ գտնվող Էրլաա ամրոցում[10]։

Մատուռ Բրոդզյանիում

Գուստավ Ֆրիզենհոֆը մահացել է 1889 թվականի հունվարի 16-ին, իսկ Ալեքսանդրա Նիկոլաևնան՝ 1891 թվականի օգոստոսի 9-ին։ Երկուսն էլ թաղված են Բրոդզյանիի մատուռի մոտ[7][Նշում 3]։

Այստեղ է թաղված նաև նրանց միակ դուստրը՝ Նատալյան, ամուսնությամբ՝ դքսուհի Օլդենբուրգսկայան և նրա ամուսինը՝ Անտոն Գոտիեր Ֆրիդրիխ Էլիմարը՝ դուքս Օլդենբուրգսկին։

Հոր, մոր և ամուսնու մահից հետո (1895 թվականին) Նատալյա Գուստավովնան մնացել է ընտանիքի ողջ մշակութային ժառանգության միակ պահապանը և Էրլաայից տեղափոխվելով Բրոդզյանի, այնտեղ է տեղափոխել նաև հավաքածուների մեծ մասը՝ բարեխղճորեն պահպանելով դրանք մինչև իր մահը՝ 1937 թվականի հունվար[4]։

Նշումներ

  1. «По информации сайта www.slovakheritage.org право собственности на имение Бродзяны перешло к Густаву фон Фризенгофу от предыдущих владельцев - семьи Квашшаи - в 1844 году». Արխիվացված է օրիգինալից 2012-10-07-ին. Վերցված է 2012-07-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Наталья Густавовна вышла за герцога Ольденбургского, брак был морганатическим. Его не признавало герцогство Ольденбургское и добивалось от Австро-Венгрии, куда переехал герцог Элимар, лишения его жены права носить герцогский титул.
  3. Часовня и прах покойных были потревожены вандалами в трагическом 1968 году.

Ծանոթագրություններ

  1. «Бродзяны – официальный сайт». Արխիվացված է օրիգինալից 2012-10-07-ին. Վերցված է 2014-04-28-ին.
  2. «Slovanske_muzeum_AS_Puskina». Արխիվացված է օրիգինալից 2012-10-07-ին. Վերցված է 2012-07-09-ին.
  3. «Особняк в Бродзянах». Արխիվացված է օրիգինալից 2012-10-07-ին. Վերցված է 2012-07-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 4,0 4,1 Раевский Н. Портреты заговорили. — Алма-Ата: Изд-во «Жазуши», 1974, — сс. 12-53
  5. Раевский, Николай Алексеевич В замке Бродяны // Избранное. — М.: Художественная литература, 1978. — С. 37.
  6. Раевский, Николай Алексеевич В замке Бродяны // Избранное. — М.: Художественная литература, 1978. — С. 470.
  7. 7,0 7,1 Л. Черкашина. За неделю до Натальина дня. — М.:Вокруг света, 1996, № 7 (2670)
  8. «Ю. Цинговатов. Тайны замка в Бродзянах». Արխիվացված է օրիգինալից 2012-10-07-ին. Վերցված է 2012-07-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Раевский, Николай Алексеевич В замке Бродяны // Избранное. — М.: Художественная литература, 1978. — С. 474.
  10. Раевский, Николай Алексеевич В замке Бродяны // Избранное. — М.: Художественная литература, 1978. — С. 40.