Մարկուս Ինգվարտսեն
Քաղաքացիությունը | Դանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 4, 1996[1][2] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Farum, Frederiksborg County, Դանիա | ||
Հասակ | 187 սանտիմետր | ||
Քաշ | 76 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մարկուս Հեյրիս Ինգվարթսեն (դան․՝ Marcus Højriis Ingvartsen, հունվարի 4, 1996[1][2], Farum, Frederiksborg County, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, «Նորշելան» ակումբի վինգեր: Հանդես է եկել Դանիայի հավաքականում։
Ակումբային կարիերա
Ինգվարտսենը դանիական «Նորշելանն» ակումբի սան է, որի ակադեմիան ավարտել է 2013 թվականին։ 2013/14 մրցաշրջանից սկսած՝ երիտասարդ ֆուտբոլիստին սկսել են ընդգրկել հիմնական կազմում։ 2014 թվականի փետրվարի 28-ին Մարկուսը իր նորամուտն է նշել Դանիական Սուպերլիգայում «Վիբորգի» դեմ խաղում՝ 84-րդ րոպեին փոխարինելով Մարիո Տիչինովիչին[3]։ Ընդհանուր առմամբ, մեկնարկային մրցաշրջանում անցկացրել է երկու հանդիպում:
2014/15 մրցաշրջանում Մարկուսը սկսել է շատ ավելի հաճախ հայտնվել խաղադաշտում։ Ընդհանուր առմամբ առաջնությունում անցկացրել է 14 խաղ, որոնցից 5-ում հանդես է եկել մեկնարկային կազմում: Նաև կարողացել է երկու անգամ աչքի ընկնել․ 2015 թվականի մայիսի 25-ին աչքի է ընկել երկու անգամ «Հոբրոյի» դարպասը գրավելով[4]։
2015/16 մրցաշրջանից սկսած՝ Մարկուսը «Նորշելանի» հիմնական հարձակվողն է: Մասնակցել է 23 հանդիպման, որտեղ աչքի է ընկել 5 անգամ: 2016/17 մրցաշրջանը նույնպես սկսել է առանցքում նույն «Վիբորգի» դեմ մենամարտով և միանգամից հասցրել է աչքի ընկնել[5]։
2017/18 մրցաշրջանում Մարկուս տեղափոխվել է բելգիական «Գենկ<»[6]։ 2019 թվականի հունիսին պայմանագիր է կնքել Բեռլինի «Ունիոնի» հետ, որի ժամկետը լրանալու էր 2022 թվականի հունիսին[7]։
2021 թվականի օգոստոսի 30-ին մինչև մրցաշրջանի ավարտը՝ գնման հնարավորությամբ նրան վարձակալել է «Մայնց 05-ը»։ Մրցաշրջանի ավարտից հետո «Մայնցը» գնել է նրան՝ կնքելով պայմանագիր մինչև 2025 թվականը։
2023 թվականի հուլիսի 7-ին վերադարձել է «Նորշելան»։
2024 թվականի մարտի 19-ին հայտարարվել է Ինգվարթսենի տեղափոխությունը ՄԼՍ-ի ապագա ակումբ «Սան Դիեգո», որը լիգա է մտնում 2025 թվականի մրցաշրջանում։ Դանիացին ամերիկյան ակումբի հետ կնքել է եռամյա պայմանագիր մինչև 2027 մրցաշրջանի ավարտը՝ ակումբի երկարաձգման տարբերակներով մինչև 2029 մրցաշրջանի ավարտը։
Կարիերա հավաքականում
Ինգվարդսենը մասնակցել է տարբեր տարիքի պատանեկան հավաքականների հանդիպումներին: Խաղադաշտ է դուրս եկել 2015 թվականի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման և էլիտար ընտրական փուլերում:
2015 թվականից Դանիայի երիտասարդական հավաքականի խաղացող է: Նորամուտը նրա կազմում նշել է 2015 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Գերմանիայի հասակակիցների դեմ ընկերական խաղում[8]։
2021 թվականի մարտին Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանն նրան առաջին անգամ հրավիրվել է մասնակցելու 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Իսրայելի, Մոլդովայի և Ավստրիայի հավաքականների դեմ խաղերին[9]։ 2021 թվականի մարտի 28-ին նորամուտն է նշել է Դանիայի հավաքականի կազմում 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրի՝ Մոլդովայի հավաքականի դեմ տնային խաղում (8:0)՝ 78-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Մատիս Յենսենին՝ խաղի 89-րդ րոպեին խփելով իր առաջին գոլը ազգային թիմի կազմում՝ հաստատելով վերջնական հաշիվը[10]։
Ձեռքբերումներ
- «Գենկ»
- Բելգիայի չեմպիոն՝ 2018/19
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Viborg - Nordsjalland» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2016-08-20-ին. Վերցված է 2016-07-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Nordsjalland - Hobro» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2016-08-20-ին. Վերցված է 2016-07-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Viborg - Nordsjalland» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2016-07-16-ին. Վերցված է 2016-07-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Маркус Ингвартсен перешел в бельгийский «Генк» (12.07.2017)». Արխիվացված է օրիգինալից 2020-11-09-ին. Վերցված է 2020-03-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Маркус Ингвартсен перешел в «Унион» (16.06.2019)». Արխիվացված է օրիգինալից 2020-11-24-ին. Վերցված է 2020-03-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Germany U-21 - Denmark U-21» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2021-06-05-ին. Վերցված է 2016-07-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Truppen til kampen mod Israel den 25. marts». dbu.dk (դանիերեն). Датский футбольный союз. 2021-03-25. Արխիվացված է օրիգինալից 2021-04-23-ին. Վերցված է 2021-03-29-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Дания забила восемь безответных голов Молдове». football.ua (ռուսերեն). Football.ua. 2021-03-28. Արխիվացված է օրիգինալից 2021-05-09-ին. Վերցված է 2021-03-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
|