Դամասկոսի բորսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
21:07, 27 Ապրիլի 2024 տարբերակ, LilitMir (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Դամասկոսի բորսա
Տեսակֆոնդային բորսա
Երկիր Սիրիա
Հիմնադրվածհոկտեմբերի 3, 2009[1]
Գլխադասային գրասենյակՅաֆուր, Կատանայի շրջան, Կատանայի գավառ, Ռիֆ Դիմաշկ, Սիրիա
Կայքdse.sy(արաբ.)

Դամասկոսի բորսա (англ. Damascus Securities Exchange (DSE), араб. سوق دمشق للأوراق المالية), ֆոնդային բորսա, որը գտնվում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում։ Հիմնադրվել է 2009 թվականին և հանդիսանում է միակ ֆոնդային բորսան Սիրիայում։ Դամասկոսի ֆոնդային բորսան անդամակցում է Եվրո-ասիական ֆոնդային բորսաների դաշնությանը և բորսաների արաբական դաշնությանը:

Պատմություն

Բորսայի բացման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են 2008 թվականին, միաժամանակ ստեղծվել է բորսայի կայքը։ Առաջին պաշտոնական աճուրդն սկսվել է 2009 թվականի մարտի 10-ին՝ երեքշաբթի օրը[2]: Այն ժամանակ բորսայում վաճառվում էր 6 բաժնետոմս, պատրաստվում էին տեղաբաշխման ևս 4-ը[3]։ Արդեն 2009 թվականի ապրիլին Դամասկոսի բորսան դարձել է Արաբական բորսաների ֆեդերացիայի անդամ[4]։

Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ 2011 թվականի մարտից, երբ սկսվել է քաղաքացիական պատերազմը, մինչև 2012 թվականի մայիսը սիրիական ֆունտի արժեքը նվազել է 45%-ով, իսկ Դամասկոսի ֆոնդային բորսայի ինդեքսը՝ գրեթե 40%-ով:

Ներկայումս Դամասկոսի բորսայում վաճառվում են ավելի քան երկու տասնյակ ընկերությունների արժեթղթեր, հիմնականում բանկեր, ֆինանսական և ապահովագրական կազմակերպություններ, բայց կան նաև արդյունաբերական և գյուղատնտեսական ընկերություններ, սպասարկման և հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններ[5]։

2021 թվականի փետրվարին Դամասկոսի ֆոնդային բորսայի ինդեքսը (DWX) հասել է բորսայի բացումից ի վեր ամենաբարձր մակարդակին՝ 10,035.91 կետ[6]։

2022 թվականի մայիսի 10-ին բորսայի գրասենյակը տեղափոխվել է Յաֆուրի բիզնես թաղամաս[7][2]:

Գործարքների ժամանակ

Դամասկոսի բորսան բաց է կիրակիից հինգշաբթի: Ուրբաթը և շաբաթը հանգստյան օրեր են: Գործարքներն իրականացվում են տեղական ժամանակով 11:00-ից մինչև 13:00-ն (UTC+3):

Ծանոթագրություններ

  1. https://www.france24.com/en/20090310-syria-launches-stock-exchange-
  2. 2,0 2,1 «AFP: Syria launches first stock exchange». www.google.com. Արխիվացված է օրիգինալից 2012թ. փետրվարի 12-ին.
  3. «Сирия открыла свою первую биржу». Агентство нефтегазовой информации (ռուսերեն). 2009թ. մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2021թ. հունիսի 11-ին. Վերցված է 2021թ. հուլիսի 10-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  4. «Damascus Securities Exchange…. Becomes a member in Arab Bourse Union». DSE.sy (անգլերեն). 2009թ. ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2021թ. հունիսի 11-ին. Վերցված է 2021թ. հուլիսի 10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)
  5. «Listed Securities». DSE.sy (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021թ. հունիսի 11-ին. Վերցված է 2021թ. հուլիսի 10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)
  6. «Damascus Securities Exchange Index continues to achieve new records» (անգլերեն). 2021թ. փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2021թ. հունիսի 11-ին. Վերցված է 2021թ. հուլիսի 10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)
  7. «DSE | الأخبار». www.dse.sy. Վերցված է 2023-01-09-ին.

Արտաքին հղումներ