Jump to content

Փայտե արտիկուլար եկեղեցի (Հրոնսեկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փայտե արտիկուլար եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակlutheran church? և եկեղեցի
ԵրկիրՍլովակիա Սլովակիա
ՏեղագրությունHronsek?[1]
Դավանանքլյութերականություն
Հիմնական ամսաթվերըհոկտեմբերի 23, 1725 և 18-րդ դար[1]
Մասն էՍլովակյան Կարպատների փայտե եկեղեցիներ
Ժառանգության կարգավիճակCultural Heritage Monuments of Slovakia?, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և cultural heritage of Slovakia?[1]
Ճարտարապետական ոճԱզգային ճարտարապետություն[1]
Հիմնադրվածհոկտեմբերի 23, 1725 և 18-րդ դար[1]
11 մետր
Երկարություն26 մետր
Լայնություն11 մետր
Բարձրություն8 մետր
Շինանյութփայտ
Քարտեզ
Քարտեզ
 Articular church, Hronsek Վիքիպահեստում
Արտկուլար եկեղեցի Հրոնսեկում
Զանգակատուն

Արտիկուլար եկեղեցի ( սլովակ.՝ Artikulárny kostol ), ավետարանական եկեղեցի կենտրոնական Սլովակիայի Հրոնսեկ քաղաքում: Սլովակիայում մնացած հինգ փայտե արտիկուլար եկեղեցիներից մեկն է: Այն գտնվում է քաղաքի կենտրոնից հարավ՝ Հրոն գետի ձախ ափին։

Եկեղեցին կառուցվել է Օդենբուրգի նահանգի խորհրդարանի 1681 թվականի որոշումներին համապատասխան[2]: Ըստ որի` եկեղեցի կառուցվում էր նշանակված վայրում, նախատեսվում էր առավելագույնը երկու եկեղեցի յուրաքանչյուր վարչաշրջանում և մեկական յուրաքանչյուր թագավորական ազատ քաղաքի համար[3]։ Այն ժամանակվա Սոլ կոմսությունում նման եկեղեցիներ կառուցվել են Հրոնսեկում և Օստրա Լուկայում (եկեղեցին այլևս գոյություն չունի)։

Շինարարությունը սկսվել է 1725 թվականի հոկտեմբերի 23-ին, իսկ եկեղեցին ավարտվել է 1726 թվականի աշնանը։ Բացառության կարգով այս արտիկուլար եկեղեցուն թույլատրվել է ամուր ֆունդամենտի վրա կառուցել։ Խաչաձև հատակագծով կիսափայտյա այս կառույցն ունի 8 մ բարձրություն։ Նավի երկարությունը 26 մ է, իսկ տրանսեպտի երկարությունը՝ 11 մ։ Կղմինդրե տանիքին տեղադրված է կաղնու փայտից պատրաստված երեք խաչ և աքաղաղ։ Եկեղեցին ունի հինգ մուտք և 30 վեցանկյուն փչված ապակիով պատուհաններ[4]:

Եկեղեցու ներսի տարածքը բավարարում է միաժամանակ 1100 հավատացյալների ներկայություն, նստարանների շարքերը դասավորված են ամֆիթատրոնի նման, որպեսզի զոհասեղանը հստակ տեսանելի լինի բոլոր նստարաններից։ Խորանում կան վեց զոհասեղաններ՝ նկարված Սամուել Միալովիչի կողմից 1771 թվականին, որոնք կարող են ցուցադրվել հանովի-դնովի շրջանակում՝ ըստ պատարագի ընթացքի։ Լավ ակուստիկայի շնորհիվ եկեղեցում դասական երաժշտության համերգներ են անցկացվում։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://data.gov.sk/dataset
  2. Evanjelické dni v Kremnici. «Šopronský snem | Nadácia Kresťanská obnova» (սլովակերեն). Վերցված է 2024-04-23-ին.
  3. H. NÉMETH István. OCHRANA ZÁUJMOV MIEST V KONFESIONÁLNOM PLÁŠTI – ŠOPRONSKÍ VYSLANCI NA SNEME V ROKU 1681
  4. DREVENÝ ARTIKULÁRNY KOSTOL V HRONSEKU In: visitbanskabystrica.sk, abgerufen am 23. Oktober 2023. (slowakisch)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փայտե արտիկուլար եկեղեցի (Հրոնսեկ)» հոդվածին։