Jump to content

Միխալ Շիմիչկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխալ Շիմիչկա
սլովակ.՝ Michal Šimečka
Դիմանկար
Ծնվել էմայիսի 10, 1984(1984-05-10) (40 տարեկան)
ԾննդավայրԲրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն
Քաղաքացիություն Սլովակիա
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան, Nuffield College? և Սբ. Անտոնիի քոլեջ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող և քաղաքագետ
Ծնողներհայր՝ Martin Milan Šimečka?
Զբաղեցրած պաշտոններԵվրոպական պարլամենտի պատգամավոր, Member of the National Council of the Slovak Republic? և Vice-President of the National Council of the Slovak republic?
ԿուսակցությունProgressive Slovakia?
 Michal Šimečka Վիքիպահեստում

Միխալ Շիմիչկա (սլովակ.՝ Michal Šimečka, մայիսի 10, 1984(1984-05-10), Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն), սլովակ քաղաքական գործիչ, լրագրող և հետազոտող, որը 2022-2023 թվականներին եղել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, ինչպես նաև 2019 թվականից մինչև 2023 թվականը՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր[1]։ 2020 թվականին Շիմիչկան ընտրվել է «Նորացնել Եվրոպան» եվրոպական քաղաքական խմբի փոխնախագահ[2]։ Սոցիալ-լիբերալ Առաջադիմական Սլովակիա կուսակցության համահիմնադիրն է, որը ղեկավարում է այն 2022 թվականից։

Վաղ տարիք և կրթություն

Շիմեչկան քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բակալավրի կոչում է ստացել Պրահայի Չարլզի համալսարանում 2006 թվականին: 2008 թվականին Օքսֆորդի համալսարանի Սուրբ Անտոնի քոլեջում ստացել է ռուսաստանյան և արևելյան Եվրոպայի գիտությունների մագիստրոսի կոչում, նախքան Նուֆիլդ քոլեջ տեղաթփոխվելը, որտեղ 2012 թվականին ստացել է քաղաքականության և միջազգային հարաբերությունների ասպիրանտի կոչում[3]։

Քաղաքական կարիերա

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, 2019–2023 թվականներ

Շիմեչկան Եվրոպական խորհրդարանի ԼԳԲՏ իրավունքների հարցերով միջխմբի[4] և Ավանդական փոքրամասնությունների, ազգային համայնքների և լեզուների հարցերով Եվրոպական խորհրդարանի միջխմբի անդամ է[5]։

2019 թվականի մայիսին Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ Շիմիչկան գլխավորել է Առաջադեմ Սլովակիան և Դեմոկրատները կուսակցությունների կոալիցիան, որոնք հաղթեցին 20,11%-ով[6]։Եվրախորհրդարանի պատգամավոր է ընտրվել 81735 արտոնյալ ձայնով[7]։ Ավելի ուշ՝ նոյեմբերին, Շիմիչկան ընտրվել է ժողովրդավարության, օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների ԵՄ մեխանիզմի ստեղծման հարցերի զեկուցող[8]։

2020 թվականի հոկտեմբերին Շիմեչկան ներկայացրել է իր առաջարկը մեխանիզմի մասին, որը միավորում է մի քանի գործիքներ, որոնք վերահսկում են օրենքի գերակայության և եվրոպական արժեքների հարգումը, որը ստացել է մեծամասնության աջակցությունը Եվրախորհրդարանում[9]։ Ըստ նրա՝ ԵՄ-ն պետք է ավելին անի ԵՄ ֆինանսավորման չարաշահման դեմ պայքարելու համար։

2020 թվականից մինչև 2021 թվականը Շիմիչկան զբաղեցրել է «Նորացնել Եվրոպայի» խորհրդարանական խմբի փոխնախագահի պաշտոնը նախագահ Դացիան Չիոլոշի գլխավորությամբ[10]։

2023 թվականի Սլովակիայի խորհրդարանական ընտրություններից հետո Շիմեչկան հրաժարվել է Եվրախորհրդարանի փոխնախագահի պաշտոնից՝ կենտրոնանալով Սլովակիայում ընդդիմության առաջնորդելու վրա[11]։

ԼԳԲՏ հայացքներ

Միխալ Շիմիչկան աջակցում է ԼԳԲՏ համայնքին և աջակցում է Rըainbow Ribbon արշավին, քանի որ ԼԳԲՏ+ մարդկանց մինչև 77%-ը ԼԳԲՏ մարդկանց ձեռքերը չեն բռնում հանրության առաջ, քանի որ վախենում են հարձակման ենթարկվելուց[12]։

Անձնական կյանք

Շիմիչկան լրագրողներ Մարտին Միլան Շիմիչկայի և Մարտա Շիմիչկովայի (ծնված՝ Ֆրիշովայի) որդին է[13]։ Նա ապրում է Բրատիսլավայում, իր կին՝ Սոնա Ֆերիենչիկովայի և նրանց դստեր՝ Տանայի (ծնված՝ 2020 թվականին) հետ[14]։

Ծանոթագրություններ

  1. «EP election in Slovakia: Official results confirm the victory of pro-EU forces». The Slovak Spectator. 26 May 2019.
  2. «Renew Europe rapporteur presents draft report for an EU Mechanism on Democracy, the Rule of Law and Fundamental Rights - News - Renew Europe». Renew Europe Group. Արխիվացված է օրիգինալից 2020-11-26-ին. Վերցված է 2020-12-16-ին.
  3. «M.Phil Michal Šimečka, PhD. (Oxon)» (չեխերեն). iir.cz. Արխիվացված է օրիգինալից 2018-01-06-ին. Վերցված է 2019-06-01-ին.
  4. «European Parliament Intergroup on LGBTI Rights». lgbti-ep.eu.
  5. Intergroup on Traditional Minorities, National Communities and Languages European Parliament.
  6. Gabrižová, Zuzana (27 May 2019). «Konečné výsledky eurovolieb 2019 na Slovensku». euractiv.sk (սլովակերեն). Վերցված է 10 June 2019-ին.
  7. «Eurovoľby vyhrala koalícia PS/Spolu, pred Smerom a ĽSNS». Pravda (սլովակերեն). 26 May 2019. Վերցված է 27 May 2019-ին.
  8. «Mr Rule of Law Seeks to Fix Europe's Crisis in Values». Balkan Insight. 10 November 2020.
  9. Zalan, Ester (8 October 2020). «Massive MEP majority for better rule-of-law mechanism». EU Observer.
  10. Khan, Nisa (22 October 2021). «Movers and Shakers». The Parliament Magazine. Արխիվացված է օրիգինալից 3 December 2021-ին.
  11. «Michal Simecka gives up his job in Brussels to lead the opposition in Slovakia». EN RTVS. 13 October 2023. Վերցված է 25 October 2023-ին.
  12. Šimečka, Michal (15 May 2021). «Michal Šimečka: Až 77% LGBT+ ľudí sa na verejnosti nedrží za ruky, pretože sa obávajú napadnutia». europske.noviny.sk (սլովակերեն).
  13. Kyseľ, Tomáš (4 September 2023). «Kto je Michal Šimečka: Má krv starých národovcov a diplom z Oxfordu. Začínal u poslanca Smeru, dnes môže poraziť Fica». Aktuality.sk (սլովակերեն).
  14. «Michal Šimečka: Bol to strašný rok, pre mnohých asi najťažší, aký sme zažili. Mal však tri momenty, za ktoré budem navždy vďačný». europske.noviny.sk (սլովակերեն). 3 January 2021.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխալ Շիմիչկա» հոդվածին։