Jump to content

Ֆելիքս Ձերժինսկու հուշարձան (Ուֆա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
21:42, 19 Ապրիլի 2024 տարբերակ, Armineaghayan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ֆելիքս Ձերժինսկու հուշարձան (Ուֆա)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՈւֆա

Ֆելիքս Էդմունդովիչ Ձերժինսկու հուշարձան, հեղափոխական, Հակահեղափոխության և դիվերսիայի դեմ պայքարի համառուսական արտակարգ հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Ձերժինսկուն նվիրված քանդակ Ուֆայում՝ Ձերժինսկու պուրակում։

Պատմություն

Ֆելիքս Ձերժինսկու հուշարձանը տեղադրվել է Ուֆայում 1987 թվականին՝ Բաշկիրիայի Ինքնավար Սովետական ​​Սոցիալիստական ​​Հանրապետության ՊԱԿ-ի շենքի դիմաց (այժմ՝ Բաշկորտոստանի Հանրապետության դատախազության շենք) Ձերժինսկու պուրակում, «Ռոդինա» կինոթատրոնի շենքի հետևում:

Հուշարձանի քանդակագործը լենինգրադցի նկարիչ Ալբերտ Սերաֆիմովիչ Չարկինն է։ Քանդակը ձուլվել է Լենինգրադի «Մոնումենտսկուլպտուրա» գործարանում բրոնզից, 3 մ բարձրությամբ արձանի պատվանդանը պատրաստված է հղկված Կարելիայի գրանիտից։ Հուշարձանի տեղադրմանը զուգահեռ նրա հետևում տնկվել են բրգաձև բարդիներ։

Առաջին նախագծում (1986) Ձերժինսկու հուշարձանը ուղղված էր դեպի Չերնիշևսկի փողոց՝ դեպի ՊԱԿ-ի շքամուտք, բայց հետո Ուֆայի գլխավոր ճարտարապետ Ֆարիտ Ռիխմուկովի որոշմամբ այն թեքվել է դեպի Կրուպսկայա փողոց։ Ուֆայում հուշարձանի բացմանը ներկա են եղել հին կոմունիստներ Ալեքսանդր Եֆրեմովը և Նիկոլայ Սամոդելկինը, ովքեր 1924 թվականին անձամբ են հանդիպել Ձերժինսկու հետ։

Հուշարձանի հանրաճանաչ անվանումը՝ «Վերադարձ դեպի հայրենիք» պայմանավորված է նրանով, որ հուշարձանը կանգնեցվել է «Ռոդինա» կինոթատրոնի ետևում, մեջքով շրջված է դեպի այն[1]։

Ծանոթագրություններ