Jump to content

Անգելոս Խարիստեաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12:10, 8 Ապրիլի 2024 տարբերակ, Հովհաննիսյան Սյուզի (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Անգելոս Խարիստեաս
հուն․՝ Άγγελος Χαριστέας
Քաղաքացիությունը  Հունաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 9, 1980(1980-02-09)[1][2][3] (44 տարեկան)
Ծննդավայր Սերես
Հասակ 191 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Անգելոս Խարիստեաս (հուն․՝ Άγγελος Χαριστέας, փետրվարի 9, 1980(1980-02-09)[1][2][3], Սերես), հույն ֆուտբոլիստ, հանդես է եկել հարձակվողի դիրքում։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2004-ի չեմպիոն։ Եվրո-2004-ի քառորդ եզրափակչի և եզրափակչի հաղթական գոլերի հեղինակ:

Կենսագրություն

Ֆուտբոլային կարիերան սկսել է հայրենի քաղաքի սիրողական ակումբում։ 1997 թվականին առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Արիսի» հետ։ 1999 թվականին «Արիսի» կազմում նորամուտն է նշել եվրագավաթներում։ 2002 թվականի ամռանը տեղափոխվել է «Վերդեր»։ 2004 թվականին «Վերդերի» կազմում դարձել Է Գերմանիայի չեմպիոն։ 2005 թվականին տեղափոխվել է «Այաքս»։ Ամստերդամի ակումբը նրա մեջ տեսել է հեռացած Զլատան Իբրահիմովիչի փոխարինողին։ Ակումբում մարզչի փոփոխությունից հետո հայտնվել է պահեստայինների թվում և տեղափոխվել «Ֆեյենորդ», սակայն այնտեղ էլ երկար չի մնացել։ 2007 թվականի հուլիսի 6-ին պայմանագիր է կնքել «Նյուրնբերգի» հետ։ 2001 թվականից հանդես է գալիս Հունաստանի ազգային հավաքականում, որի կազմում նորամուտը նշել է 2001 թվականի փետրվարին Ռուսաստանի հետ ընկերական խաղում (3:3), աչքի է ընկել որպես դուբլի հեղինակ: 2004 թվականի Եվրոպայի չեմպիոն։

2009 թվականի փետրվարին մինչև մրցաշրջանի ավարտը «Նյուրնբերգից» վարձավճարով տեղափոխվել է Լևերկուզենի «Բայեր»[4]։ Առաջին խաղում խփել է մեկ գնդակ, սակայն «Բայերը» 2:4 հաշվով պարտվել է «Շտուտգարտին»: Մրցաշրջանի ավարտից հետո հույնը վերադարձել է «Նյուրնբերգ», որի կազմում անցկացրել է 19 հանդիպում և խփել 1 գնդակ: Ամռանը ակումբի գլխավոր մարզիչ Դիտեր Հեքինգը Անգելոսին հայտնել է, որ այլևս նրա հետ հույսեր չի կապում:

2010 թվականի օգոստոսի 17-ին ազատ գործակալի կարգավիճակով Խարիստեասը տեղափոխվել է ֆրանսիական «Արլ Ավինյոն» ակումբ[5], սակայն արդեն 2010 թվականի նոյեմբերի 26-ին ֆուտբոլիստի և ակումբի պայմանագիրը փոխադարձ որոշմամբ խզվել է[6]։ Անձամբ ֆուտբոլիստն ասել է. «Ես չէի կարող մնալ։ Ստորագրելով այս պայմանագիրը՝ ես մեծ սխալ թույլ տվեցի։ Օտար աշխարհ էր: Ես անմիջապես անհարմար զգացի։ Ես երբեք ստիպված չեմ եղել զբաղվել ակումբում աշխատանքի նման կազմակերպմամբ։ Այդ պայմանագրի ստորագրումը իմ կյանքի վատագույն որոշումն էր»[7]։

2011 թվականի հունվարի 31-ին մինչև 2010/11 մրցաշրջանի ավարտը ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել գերմանական «Շալկե 04» ակումբի հետ[8]։

2011 թվականի հուլիսի 27-ին ազատ գործակալի կարգավիճակով մեկ տարվա պայմանագիր է կնքել Ագրինիոն քաղաքի «Պանետոլիկոս» ակումբի հետ։

2012 թվականի հուլիսի 1-ին դարձել է ազատ գործակալ, իսկ 2013 թվականի փետրվարի 19-ին Սաուդյան Արաբիայից տեղափոխվել է «Ալ Նասր»։ 2013 թվականի հուլիսին ավարտել է կարիերան[9][10]։

Ձեռքբերումներ

Թիմային

Անձնական

  • Մտել է 2004 թվականի Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմի մեջ
  • Հունաստանի հավաքականի ռեկորդակիրը Եվրոպայի առաջնություններում գոլերի քանակով՝ 4 գոլ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. ««Байер» взял в аренду Харистеаса». Чемпионат.ру. 3.02.2009. Արխիվացված է օրիգինալից 2009-02-04-ին. Վերցված է 3 February 2009-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն) Արխիվացված է Փետրվար 4, 2009 Wayback Machine-ի միջոցով:
  5. «Харистеас пополнил состав «Арль-Авиньона»». Чемпионат.ру. 17.08.2010. Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 17 August 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն) Արխիվացված է Օգոստոս 20, 2010 Wayback Machine-ի միջոցով:
  6. ««Арль-Авиньон» расторг контракт с Харистеасом». Чемпионат.ру. 26.11.2010. Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 26 November 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Харистеас: перейдя в «Арль-Авиньон», совершил большую ошибку». Чемпионат.ру. 2.12.2010. Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 2 December 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Charisteas erhält Vertrag bis Saisonende» (գերմաներեն). Offizielle Website des FC Schalke 04. 31.01.2011. Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 31 January 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն) Արխիվացված է Մարտ 6, 2011 Wayback Machine-ի միջոցով:
  9. «Ο Άγγελος Χαριστέας στον Παναιτωλικό!» (հունարեն). Επίσημη ιστοσελίδα της Παναιτωλικός ΓΦΣ. 27.07.2011. Վերցված է 28 July 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)(չաշխատող հղում)
  10. «Charisteas nach Griechenland» (գերմաներեն). transfermarkt.de. 28.07.2011. Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին. Վերցված է 28 July 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն) Արխիվացված է Դեկտեմբեր 8, 2011 Wayback Machine-ի միջոցով:

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգելոս Խարիստեաս» հոդվածին։