Անգելոս Խարիստեաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգելոս Խարիստեաս
հուն․՝ Άγγελος Χαριστέας
Քաղաքացիությունը  Հունաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 9, 1980(1980-02-09)[1][2][3] (44 տարեկան)
Ծննդավայր Սերես
Հասակ 191 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Անգելոս Խարիստեաս (հուն․՝ Άγγελος Χαριστέας, փետրվարի 9, 1980(1980-02-09)[1][2][3], Սերես), հույն ֆուտբոլիստ, հանդես է եկել հարձակվողի դիրքում։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2004-ի չեմպիոն։ Եվրո-2004-ի քառորդ եզրափակչի և եզրափակչի հաղթական գոլերի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլային կարիերան սկսել է հայրենի քաղաքի սիրողական ակումբում։ 1997 թվականին առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Արիսի» հետ։ 1999 թվականին «Արիսի» կազմում նորամուտն է նշել եվրագավաթներում։ 2002 թվականի ամռանը տեղափոխվել է «Վերդեր»։ 2004 թվականին «Վերդերի» կազմում դարձել Է Գերմանիայի չեմպիոն։ 2005 թվականին տեղափոխվել է «Այաքս»։ Ամստերդամի ակումբը նրա մեջ տեսել է հեռացած Զլատան Իբրահիմովիչի փոխարինողին։ Ակումբում մարզչի փոփոխությունից հետո հայտնվել է պահեստայինների թվում և տեղափոխվել «Ֆեյենորդ», սակայն այնտեղ էլ երկար չի մնացել։ 2007 թվականի հուլիսի 6-ին պայմանագիր է կնքել «Նյուրնբերգի» հետ։ 2001 թվականից հանդես է գալիս Հունաստանի ազգային հավաքականում, որի կազմում նորամուտը նշել է 2001 թվականի փետրվարին Ռուսաստանի հետ ընկերական խաղում (3:3), աչքի է ընկել որպես դուբլի հեղինակ։ 2004 թվականի Եվրոպայի չեմպիոն։

2009 թվականի փետրվարին մինչև մրցաշրջանի ավարտը «Նյուրնբերգից» վարձավճարով տեղափոխվել է Լևերկուզենի «Բայեր»[4]։ Առաջին խաղում խփել է մեկ գնդակ, սակայն «Բայերը» 2:4 հաշվով պարտվել է «Շտուտգարտին»։ Մրցաշրջանի ավարտից հետո հույնը վերադարձել է «Նյուրնբերգ», որի կազմում անցկացրել է 19 հանդիպում և խփել 1 գնդակ։ Ամռանը ակումբի գլխավոր մարզիչ Դիտեր Հեքինգը Անգելոսին հայտնել է, որ այլևս նրա հետ հույսեր չի կապում։

2010 թվականի օգոստոսի 17-ին ազատ գործակալի կարգավիճակով Խարիստեասը տեղափոխվել է ֆրանսիական «Արլ Ավինյոն» ակումբ[5], սակայն արդեն 2010 թվականի նոյեմբերի 26-ին ֆուտբոլիստի և ակումբի պայմանագիրը փոխադարձ որոշմամբ խզվել է[6]։ Անձամբ ֆուտբոլիստն ասել է. «Ես չէի կարող մնալ։ Ստորագրելով այս պայմանագիրը՝ ես մեծ սխալ թույլ տվեցի։ Օտար աշխարհ էր։ Ես անմիջապես անհարմար զգացի։ Ես երբեք ստիպված չեմ եղել զբաղվել ակումբում աշխատանքի նման կազմակերպմամբ։ Այդ պայմանագրի ստորագրումը իմ կյանքի վատագույն որոշումն էր»[7]։

2011 թվականի հունվարի 31-ին մինչև 2010/11 մրցաշրջանի ավարտը ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել գերմանական «Շալկե 04» ակումբի հետ[8]։

2011 թվականի հուլիսի 27-ին ազատ գործակալի կարգավիճակով մեկ տարվա պայմանագիր է կնքել Ագրինիոն քաղաքի «Պանետոլիկոս» ակումբի հետ։

2012 թվականի հուլիսի 1-ին դարձել է ազատ գործակալ, իսկ 2013 թվականի փետրվարի 19-ին Սաուդյան Արաբիայից տեղափոխվել է «Ալ Նասր»։ 2013 թվականի հուլիսին ավարտել է կարիերան[9][10]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մտել է 2004 թվականի Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմի մեջ
  • Հունաստանի հավաքականի ռեկորդակիրը Եվրոպայի առաջնություններում գոլերի քանակով՝ 4 գոլ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. ««Байер» взял в аренду Харистеаса». Чемпионат.ру. 3.02.2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 3-ին. Արխիվացված է Փետրվար 4, 2009 Wayback Machine-ի միջոցով:
  5. «Харистеас пополнил состав «Арль-Авиньона»». Чемпионат.ру. 17.08.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին. Արխիվացված է Օգոստոս 20, 2010 Wayback Machine-ի միջոցով:
  6. ««Арль-Авиньон» расторг контракт с Харистеасом». Чемпионат.ру. 26.11.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  7. «Харистеас: перейдя в «Арль-Авиньон», совершил большую ошибку». Чемпионат.ру. 2.12.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 2-ին.
  8. «Charisteas erhält Vertrag bis Saisonende» (գերմաներեն). Offizielle Website des FC Schalke 04. 31.01.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 31-ին. Արխիվացված է Մարտ 6, 2011 Wayback Machine-ի միջոցով:
  9. «Ο Άγγελος Χαριστέας στον Παναιτωλικό!» (հունարեն). Επίσημη ιστοσελίδα της Παναιτωλικός ΓΦΣ. 27.07.2011. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  10. «Charisteas nach Griechenland» (գերմաներեն). transfermarkt.de. 28.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին. Արխիվացված է Դեկտեմբեր 8, 2011 Wayback Machine-ի միջոցով:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգելոս Խարիստեաս» հոդվածին։