Լենա Պլատոնոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենա Պլատոնոս
հուն․՝ Λένα Πλάτωνος
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 21, 1951(1951-10-21) (72 տարեկան)
ԾննդավայրՀերակլիոն
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահարուհի և բանաստեղծուհի
ԱմուսինDimitris Maragopoulos?[1]
Ծնողներհայր՝ Georgios Platon?[1]
 Lena Platwnos Վիքիպահեստում

Լենա Պլատոնոս (հոկտեմբերի 21, 1951(1951-10-21), Հերակլիոն), Հույն դաշնակահար, էլեկտրոնային և արտ երաժշտության կոմպոզիտոր: Նա առաջատար դեր է ստանձնել 1980-ականների Աթենքի էլեկտրոնային երաժշտության ասպարեզում, և նրա աշխատանքը ոգեշնչել է հույն էլեկտրոնային երաժիշտներին հետագա տասնամյակների ընթացքում: Նա առավել հայտնի է Հունաստանի հեռարձակման կորպորացիայի (ERT) մանկական «Լիլիպուպոլի» երաժշտական շոուին իր մասնակցությամբ, ինչպես նաև իր յուրահատուկ անհատական գործունեությամբ։

Կյանք և գործունեություն

Լենա Պլատոնոսը ծնվել է 1951 թվականի հոկտեմբերի 21-ին Հերակլիոնում, Կրետե, բայց մեծացել է Աթենքում։ Պլատոնոսը Ջորջ Պլատոնի և Անտիգոնե Աստրինակիի դուստրն է։ Նրա հայրը՝ Ջորջը, հայտնի կոմպոզիտոր էր և Հունաստանի ազգային օպերայի առաջին դաշնակահարը։ Լենան սկսել է դաշնամուր նվագել երկու տարեկանից, իսկ հետո դասեր է առել հորից[2]։

Սովորել է Աթենքի կոնսերվատորիայում՝ Ֆիբի Վալինդայի և Մարիկա Պապայոաննուի ղեկավարությամբ և տասնութ տարեկանում դարձել պրոֆեսիոնալ դաշնակահարուհի,1963 թվականին Քեթի Պապայոաննուի անվան մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ Նա մեկնել է կրթաթոշակով արտերկրում սովորելու՝ սկզբում Վիեննայի ակադեմիայում, ապա՝ Բեռլինում, որտեղ շփվել է ռոքի, ջազի և արևելյան երաժշտության հետ։ Նա վերադարձել է Հունաստան բռնապետության ժամանակ և համագործակցել Հերակլ Տրիանտաֆիլիդիսի և նրա «ԴՆԹ» խմբի հետ, վերադառնալով Բեռլին 1975 թվականին , և վերջնականապես հաստատվել է այնտեղ 1978 թվականին։ Իր ամուսնու՝ Դիմիտրիս Մարանգոպուլոսի հետ նա սկսել է աշխատել Third-ում, որը Հունաստանի հեռարձակման կորպորացիայի (ERT) հաղորդումն էր։ Այստեղ նա ծանոթացել է նաև Մանոս Հաթզիդակիսի հետ, որն այդ ժամանակ Third-ի տնօրենն էր։ Նրա հետ հաստատել է երկարամյա մասնագիտական և ընկերական հարաբերություններ և մասնակցել «Լիլիպուպոլի» հաղորդաշարի պատրաստմանը։ Այստեղ, բանաստեղծություններ և երաժշտություն էր գրում, նրա ստեղծագործությունները հեռարձակման ամենահայտնի երգերից էին, ինչպիսիք են Roza-Rozalia և The dance of the Peas’ երգերը[3]։

Նրա դեբյուտը 1981 թվականին էր՝ «Սաբոտաժ» ձայնագրությամբ, որը ստեղծվել էր Մարիանինա Կրիեզիսի և Սավինա Յաննատուի հետ համագործակցությամբ, որոնց հետ նա աշխատել էր նաև «Լիլիպուպոլի»-ում, և երգիչ Յանիս Պալամիդասի հետ: Ձայնագրությունը հունական համատեքստում համարվում էր առաջամարտիկ, ինչպես կոմպոզիցիայի և վերափոխման, այնպես էլ սինթեզատորի ինտենսիվ օգտագործման առումով, ինչը Պլատոնոսը սկսել էր փորձարկել կարճ ժամանակ առաջ, առաջին անգամ հենց հունական ձայնագրության մեջ[4]։ Ապա հետևեց Կոստաս Կարյոտակիսի 13 բանաստեղծությունների շրջանառությունը, որոնք վերածվել էին երգերի։ Հաջորդ տարի լույս տեսավ «Manos Hatzidakis ’62» ալբոմը՝ կոմպոզիտորի 12 երգերի նվազագույն էլեկտրոնային մշակումներով[5]։

Ապա հետևեցին երեք ձայնագրություններ, որոնք որոշեցին նրա հետքը հունական էլեկտրոնային երաժշտության մեջ և կողմնորոշիչ կետ հանդիսացան հետագա փորձերի համար՝ «Արևի դիմակներ» (1984), «Գալոպ» (1985) և «Լեպիդոպտերա» (1986): Այս ձայնագրություններում Պլատոնոսն ամբողջությամբ դիմեց էլեկտրոնային երաժշտությանը և փորձարարական ուղղություններին՝ ձևի, նվագախմբի և չափածոյի: Նրա ստեղծագործությունները հետևում են մինիմալիստական մոտիվներին՝ ստեղնաշարերի ինտենսիվ կիրառմամբ՝ մանրակրկիտ բեմադրված ձայնային պատկերների սխեմաներով: Ձայնը, որը հաճախ անցնում է էլեկտրոնային ֆիլտրերի միջով, երբեմն կենտրոնական դեր է խաղում՝ ընդհուպ մինչև մատուցման կոմպոզիցիաների եզակիությունը, բայց կարող է օգտագործվել նաև որպես նվագակցման պարզ գործիք: Նրա համարները, որոնք սովորաբար սյուրռեալիստական են արտահայտությամբ, այնուամենայնիվ անմիջական են և շոշափում են առօրյայի ու անձնական հարաբերությունների, հատկապես սիրո և օտարության թեմաները և առանձնանում են իրենց քնքշությամբ, երբեմն էլ մանկական անմեղությամբ[6]։

Լենա Պլատոնոսը 1997-ին ներկայացրեց «Breaths» ալբոմը՝ Սավինա Յաննաթուի հետ համագործակցությամբ, ձայնագրություն, որը մոտ է արտ երաժշտությանը և ջազին: Միևնույն ժամանակ լույս է տեսել Lena Platonos’ Blender հավաքածուն՝ հունական էլեկտրոնային երգարվեստում հայտնի արտիստների (Coti K, Constantinos Veta, Michalis Delta, ΙΟΝ և այլն) երգերի մշակումներով։

2000 թվականին թողարկվել է The Third Doorway ձայնասկավառակը, երգերի տեսքտերը Թոդորոս Պոալասի բանաստեղծություններն էին, որոնք երգեց Մարիա Ֆարանտուրին: 2003 թվականի մարտին նա ներկայացրեց իր ամբողջական ստեղծագործությունները Աթենքի համերգասրահում (Megaron Mousikis Athinon) ցուցադրության ժամանակ, որի տոմսերը սպառված էին[7]։

2014 թվականի հոկտեմբերին Պլատոնոսը երաժշտություն դրեց Ջորջ Քրոնասի բանաստեղծությունների վրա՝ Sacred Pain ձայնագրության մեջ, Պանտելիս Թեոխարիդիսի և Մելինա Կանասի մասնակցությամբ[8]։

2015 թվականին Gallop ալբոմը վերաթողարկվեց Dark Entries Records-ի կողմից՝ գրավելով միջազգային մամուլի և նշանավոր ոչ հույն դիջեյների ուշադրությունը։ Bloody Shadows from Afar-ը, Witches-ը, Ruby Liqueur-ը հնչում էին «Beats in Space»-ի հավաքածուներից մինչև Փարիզի պոդիումներ՝ որպես հայտնի Դիորի տան նորաձևության ցուցադրությունների սաունդթրեքեր[9]։

2017 թվականին Կոլումբիայի համալսարանի համեմատական գրականության և հասարակության պրոֆեսոր Ստատիս Գուրգուրիսը իր գրքի Musical Poiesis, Erotic Cosmology, and Commodity Life: The Lena Platonos Phenomenon գլխում բարձր գնահատեց Պլատոնոսի ներդրումը ժամանակակից հունական էլեկտրոնային երաժշտության մեջ՝ համեմատելով նրան Լաուրի Անդերսոնի հետ[10]։

2021 թվականին «Hope is the thing with feathers» երգի ցիկլը թողարկվեց որպես ալբոմ, որին հաջորդեց Balancers հավաքածուն՝ նախկինում չհրապարակված նյութերով, որոնք ձայնագրվել էին 1982-1985 թվականներին[11]։

Լենա Պլատոնոսը նաև երաժշտություն է գրել թատրոնի, բալետի և հեռուստատեսության համար, ինչպես նաև դասական երաժշտության ստեղծագործություններ: Բացի երաժշտությունից, նա զբաղվում է գեղանկարչությամբ և մանրանկարչությամբ և ժամանակ առ ժամանակ ցուցադրում է իր աշխատանքները, իր մի քանի ձայնագրությունների շապիկների հեղինակը հենց ինքն է[12]։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 https://camerastyloonline.wordpress.com/2008/07/27/lena_platonos_interview/
  2. «Συγκροτήματα - Λένα Πλάτωνος». rockap.gr. Վերցված է 30 May 2010-ին.
  3. «Lena Platonos from Heraklion». www.artisttrove.com. Արխիվացված է օրիգինալից 2016-08-16-ին. Վերցված է 2016-07-20-ին.
  4. «Λένα Πλάτωνος - Σαμποτάζ». Վերցված է 2016-07-20-ին.
  5. «Λένα Πλάτωνος - Σαβίνα Γιαννάτου - Καρυωτάκης - 13 Τραγούδια / Το '62 Του Μάνου Χατζιδάκι». Discogs. Վերցված է 2016-07-20-ին.
  6. «Λένα Πλάτωνος, η ιέρεια της ελληνικής electronica επιστρέφει, Του Δημητρη Ρηγοπουλου | Kathimerini». Վերցված է 2016-07-20-ին.
  7. «Lena Platonos - europopmusic». www.europopmusic.eu. Վերցված է 2016-07-20-ին.
  8. «Λένα Πλάτωνος, «Ιερός πόνος», ποίηση: Γιώργος Χρονάς, εκδ. Οδός Πανός 2014». www.poiein.gr. Վերցված է 2016-07-20-ին.
  9. Interactive, Pegasus. «Με μουσική της Λένας Πλάτωνος περπάτησαν τα μοντέλα του Dior στο Παρίσι [vds]». ethnos.gr. Վերցված է 2016-07-20-ին.
  10. Gourgouris, Stathis (2019). «Part III: Greekness beyond Greekness - Chapter 7 Musical Poiesis, Erotic Cosmology and Commodity Life - The Lena Platonos Project». In Tragaki, Dafni (ed.). Made in Greece: Studies in Popular Music. Routledge Global Popular Music Series. Routledge. ISBN 978-1-317607-99-1.
  11. «Balancers, by Lena Platonos». Lena Platonos (անգլերեն). Վերցված է 2023-08-30-ին.
  12. «ΤΕΧΝΗΣ ΑΝΕΜΟΣ -@rtwind: Λένα Πλάτωνος». naxosartwind.blogspot.gr. Վերցված է 2016-07-20-ին.