Jump to content

Սթեյսի Քանինգհեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12:39, 21 Մարտի 2024 տարբերակ, Հովհաննիսյան Սյուզի (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Սթեյսի Քանինգհեմ
Դիմանկար
Ծնվել է1974
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԼիհայ համալսարան
Մասնագիտությունբանկիր
ԱշխատավայրՆյու Յորքի ֆոնդային բորսա
Զբաղեցրած պաշտոններտնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
 Stacey Cunningham Վիքիպահեստում
Արտաքին պատկերներ
Фотография Стейси Каннингем

Սթեյսի Քանինգհեմ (անգլ.՝ Stacey Cunningham, 1974), ֆինանսիստ, Նյու Յորքի ֆոնդային բորսայի (NYSE) 67-րդ նախագահ․ առաջին կին նախագահը բորսայի պատմության մեջ (1792 թվականից)[2]։

Կենսագրություն

Սովորել է Լիհայի համալսարանում, որն ավարտել է 1996 թվականին՝ արդյունաբերական ճարտարագիտության բակալավրի աստիճանով։[3]

1994 թվականին, որպես համալսարանի ուսանող, Սթեյսին ամառային պրակտիկա է անցել NYSE-ում ։[4] Երկու տարի անց նա սկսել է աշխատել բորսայում՝ որպես վաճառասրահի գործավար։ Այնուհետև նա աշխատել է որպես մասնագետ Bank of America-ում։[5]

2005 թվականին, հիասթափվելով Նյու Յորքի բորսայից' տեխնոլոգիական անբավարար զարգացման պատճառով, նա ընդունվել է խոհարարական կրթության ինստիտուտ (անգլ. ՝ Culinary Education Institute) Նյու Յորքում և որոշ ժամանակ աշխատել է որպես խոհարար այժմ փակ Ouest ռեստորանում։[4][6]

2007-ից 2011 թվականներին Քանինգհեմը աշխատել է Nasdaq ֆոնդային բորսայում՝ նախ որպես կապիտալի շուկաների տնօրեն, այնուհետև՝ որպես ամերիկյան գործարքային ծառայությունների վաճառքի ղեկավար (անգլ.՝ U. S. transaction services)։ 2012 թվականին նա վերադարձել է NYSE բորսա, որտեղ 2015 թվականին դարձել է բորսայի գլխավոր գործառնական տնօրեն։

2018 թվականի մայիսի 22-ին Սթեյսի Քանինգհեմը, որը 43 տարեկան է, նշանակվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայի նախագահ՝ այդ պաշտոնում փոխարինելով Թոմաս Ֆարլիին։

Ծանոթագրություններ

  1. https://www.bbc.com/news/world-46225037
  2. [nation-news.ru/368201-zhenshina-vpervye-vstanet-vo-glave-nyu-iorkskoi-fondovoi-birzhi Стейси Каннингэм будет руководить Нью-Йоркской фондовой биржей. Она первая женщина на этом посту.]
  3. «The New York Stock Exchange's new president is a woman, at last». USA TODAY (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-10-29-ին. Վերցված է 2018-05-23-ին.
  4. 4,0 4,1 «Meet the Next President of the New York Stock Exchange, a 43-Year-Old Former Intern Who Briefly Left to Become a Chef». Money (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-12-11-ին. Վերցված է 2018-05-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Grant, Kinsey (2018-05-22). «Stacey Cunningham: From Intern to Head of the New York Stock Exchange». TheStreet (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-05-23-ին. Վերցված է 2018-05-22-ին.
  6. «Stacey Cunningham: From Intern to Head of the New York Stock Exchange». Արխիվացված է օրիգինալից 2018-05-23-ին. Վերցված է 2018-05-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթեյսի Քանինգհեմ» հոդվածին։