Սթեյսի Քանինգհեմ
Սթեյսի Քանինգհեմ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1974 |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լիհայ համալսարան |
Մասնագիտություն | բանկիր |
Աշխատատու | Նյու Յորքի ֆոնդային բորսա |
Զբաղեցրած պաշտոններ | տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Սթեյսի Քանինգհեմ (անգլ.՝ Stacey Cunningham, 1974), ֆինանսիստ, Նյու Յորքի ֆոնդային բորսայի (NYSE) 67-րդ նախագահ․ բորսայի պատմության մեջ առաջին կին նախագահը (1792 թվականից)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Լիհայի համալսարանում, որն ավարտել է 1996 թվականին՝ արդյունաբերական ճարտարագիտության բակալավրի աստիճանով[3]։
1994 թվականին որպես համալսարանի ուսանող Սթեյսին ամառային պրակտիկա է անցել NYSE-ում[4]։ Երկու տարի անց սկսել է աշխատել բորսայում՝ որպես վաճառասրահի գործավար։ Այնուհետև աշխատել է որպես մասնագետ Բանկ օֆ Ամերիկայում[5]։
2005 թվականին, հիասթափվելով Նյու Յորքի բորսայից, նա հաճախել է Նյու Յորքի խոհարարական կրթության ինստիտուտ (անգլ.՝ Culinary Education Institute) և կարճ ժամանակով աշխատել որպես խոհարարուհի այժմ փակված Ouest ռեստորանում[4][6]։
2007- 2011 թվականներին Քանինգհեմը աշխատել է ՆԱՍԴԱՔ ֆոնդային բորսայում՝ նախ որպես կապիտալի շուկաների տնօրեն, այնուհետև՝ որպես ամերիկյան գործարքային ծառայությունների վաճառքի ղեկավար (անգլ.՝ U. S. transaction services)։ 2012 թվականին վերադարձել է NYSE բորսա, որտեղ 2015 թվականին դարձել է բորսայի գլխավոր գործառնական տնօրեն։
2018 թվականի մայիսի 22-ին 43-ամյա Սթեյսի Քանինգհեմը նշանակվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայի նախագահ՝ այդ պաշտոնում փոխարինելով Թոմաս Ֆառլիին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.bbc.com/news/world-46225037
- ↑ [nation-news.ru/368201-zhenshina-vpervye-vstanet-vo-glave-nyu-iorkskoi-fondovoi-birzhi Стейси Каннингэм будет руководить Нью-Йоркской фондовой биржей. Она первая женщина на этом посту.]
- ↑ «The New York Stock Exchange's new president is a woman, at last». USA TODAY (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ 4,0 4,1 «Meet the Next President of the New York Stock Exchange, a 43-Year-Old Former Intern Who Briefly Left to Become a Chef». Money (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Grant, Kinsey (2018 թ․ մայիսի 22). «Stacey Cunningham: From Intern to Head of the New York Stock Exchange». TheStreet (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Stacey Cunningham: From Intern to Head of the New York Stock Exchange». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.