Ինժեներական էթիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինժեներական էթիկա, կիրառական էթիկայի ճյուղ և բարոյական նորմերի համակարգ, որոնք գործնականում կիրառվում են ճարտարագիտության մեջ։ Ոլորտը սահմանում է ինժեներների պարտավորությունները հաճախորդների և մասնագիտության նկատմամբ: Որպես ակադեմիական առարկա, այն սերտորեն կապված է այնպիսի առարկաների հետ, ինչպիսիք են գիտության փիլիսոփայությունը, ճարտարագիտության փիլիսոփայությունը և տեխնոլոգիայի էթիկան։

Հիմնական սկզբունքներ

Ինժեներները, իրենց մասնագիտական ​​պարտականությունները կատարելիս, պետք է առաջին հերթին դնեն քաղաքացիների անվտանգությունը, առողջությունը և բարեկեցությունը:
Ինժեները որպես առաջնահերթ խնդիր պետք է համարի քաղաքացիների բարեկեցությունն ապահովելը։

Ինժեներական էթիկայի կանոնագիրքը հատուկ առաջնահերթություն է տալիս ինժեների հարաբերություններին քաղաքացիների, հաճախորդների և գործատուների հետ:

Շատ ինժեներական մասնագիտական ​​ընկերություններ ունեն էթիկայի կանոններ, որը թվագրվում է քսաներորդ դարի սկզբի տասնամյակին։ Դրանք շատ կամ քիչ չափով ներառված են մի քանի իրավասությունների կառավարող օրենքներում: Չնայած այս ընդհանուր սկզբունքների դրույթները տրված են որպես ուղեցույց, ինժեներները դեռ օգտագործում են ողջախոհությունը, որպեսզի մեկնաբանեն, թե ինչպես կկիրառվի տվյալ օրենսգիրքը որոշակի իրավիճակներում: Հետևյալ օրինակը Ամերիկյան Քաղաքացիական Ինժեներների Միությունից է.

  1. Ինժեներները առաջին հերթին պետք է դնեն քաղաքացիների անվտանգությունը, առողջությունը և բարեկեցությունը և իրենց մասնագիտական ​​պարտականությունները կատարելիս պետք է հավատարիմ մնան իրենց սկզբունքներին:
  2. Ինժեներները պետք է ծառայություններ մատուցեն միայն իրենց իրավասության շրջանակում:
  3. Ինժեներները պետք է հրապարակային հայտարարություններ անեն միայն օբյեկտիվ և ճշմարտացի ձևով:
  4. Ինժեներները յուրաքանչյուր գործատուի կամ հաճախորդի մասնագիտական ​​հարցերում պետք է գործի որպես վստահելի գործընկեր և պետք է խուսափի շահերի բախումից:
  5. Ինժեներները պետք է իրենց մասնագիտական ​​համբավը ձեռք բերեն իրենց մատուցած ծառայությունների հիման վրա և չպետք է անարդար մրցակցեն ուրիշ ինժեներների հետ:
  6. Ինժեներները պետք է գործեն այնպես, որ պահպանեն և բարձրացնեն ինժեներական մասնագիտության պատիվը, արժանապատվությունը և պետք է բացառեն կաշառակերությունը, խարդախությունը և կոռուպցիան:
  7. Ինժեներները պետք է շարունակեն իրենց մասնագիտական ​​ձեռբերումները կարիերայի ընթացքում և պետք է մասնագիտական ​​զարգացման հնարավորություններ ընձեռեն իրենց հսկողության տակ գտնվող ինժեներներին:[1]

Ծանոթագրություններ

  1. ASCE [1914] (2006).

Քաղվածելու սխալ՝ «NSPE Paramount» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «PEO public good» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:

Քաղվածելու սխալ՝ «Layton» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել: