Քաղաքացիներ (հուշարձան)
![]() «Քաղաքացիներ։ Զրույց» հուշարձանը | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 2008 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Եկատերինբուրգ |
Շինության ձև | Արձանախումբ |
Ներկա վիճակ | Կանգուն |
«Քաղաքացիներ։ Զրույց» (ռուս.՝ «Горожане. Разговор»), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում, որը նվիրված է ուրալցի երեք նկարիչ ընկերներին՝ Վիտալի Վոլովիչին (ծնված 1928 թվականին), Միշա Բրուսիլովսկուն (1931-2016) և Գերման Մետելյովին (1938-2006)։ Տեղադրված է Լենինի պողոտայի և Միչուրինի փողոցի անկյունում գտնվող պուրակում։
Բացվել է 2008 թվականի օգոստոսի 18-ին։ Հեղինակն է Անդրեյ Անտոնովը[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լենինի պողոտայի և Միչուրինի փողոցի անկյունում տեղադրված պուրակում կանգնած այս արձանախումբը պատկերում է ուրալցի երեք հայտնի նկարիչներ, երեք ընկերներ Վիտալի Վոլովիչին, Միշա Բրուսիլովսկուն և Գերման Մետելյովին, որոնք աշխույժ զրույց են վարում հենց փողոցի մեջտեղում[1][2]։
Պատկերաքանդակները ձուլված են բրոնզից, ընդ որում՝ քանդակները զգալիորեն խոշոր են նախատիպերից[2]։
Վիտալի Վոլովիչի քանդակի հասակը 2,4 մետր է, Գերման Մետելյովինը՝ 2,15 մ, իսկ Միշա Բրուսիլովսկունը՝ երկու մետրից քիչ պակաս[1][2]։
Բացում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Քանդակագործական հորինվածքը նվիրված է մեր մեծանուն հայրենակիցներին՝ Միշա Բրուսիլովսկուն, Վիտալի Վոլովիչին և Գերման Մետելյովին։ Նրանք ոչ միայն մեր քաղաքի, այլև ողջ Ռուսաստանի այցեքարտն են»,- բացման արարողության ժամանակ նշել է Սվերդլովսկի նահանգապետի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Լևինը[2]։
«Քանդակը կոչվում է «Քաղաքացիներ։ Զրույց»։ Երեք գործող անձանցից յուրաքանչյուրն ունի իր բնավորությունը, և տարբերվում է ինչպես արտաքնապես, այնպես էլ ներքին վիճակով։ Սա ըստ պլաստիկայի շատ հետաքրքական քանդակ է, և այն արժանի է զարդարելու քաղաքը»,- ասել է Վիտալի Վոլովիչը[2]։
Միշա Բրուսիլովսկին իր հերթին նշել է, որ արձանախումբը գտնվում է իր տան մոտ։ «Ես երբեք չեմ մտածել, որ նման բան կարող էր մեզ հետ պատահել։ Պետք է ասել, որ տարօրինակ զգացում ունեմ. կյանքի շրջանի ավարտի զգացում։ Դա տարօրինակ է, երբ ողջ մարդը կարող է տեսնել իրեն՝ բրոնզաձույլ»,- ասել է Միշա Բրուսիլովսկին[2]։